Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանի հետ հարաբերությունների չօգտագործված պոտենցիալը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ժամանակների աշխարհակարգի տրանսֆորմացիայի հիմնական շարժիչ ուժը, անկասկած, Չինաստանի աննախադեպ վերելքն է. այս երկիրը մի քանի տասնամյակի ընթացքում աղքատության ճիրաններից բարձրացավ՝ վերածվելով համաշխարհային տնտեսական, քաղաքական և տեխնոլոգիական բևեռի։ Այս գործընթացը վերաձևում է միջազգային հարաբերությունների ողջ ճարտարապետությունը՝ ազդելով տարբեր տարածաշրջանների վրա, այդ թվում՝ հեռավոր, և այս տեսանկյունից Հարավային Կովկասը բացառություն չէ։

Պեկինն իր ազդեցությունն ընդլայնում է ոչ թե դասական ռազմական էքսպանսիայի, այլ երկարաժամկետ, բազմաշերտ տնտեսական և «փափուկ ուժի» ռազմավարությունների միջոցով, որոնց առանցքում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախաձեռնությունն է։ Այս համատեքստում հայ-չինական հարաբերությունները և դրանց զարգացման ներկա դինամիկան հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ առկա է փոխգործակցության չօգտագործված հսկայածավալ պոտենցիալ։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում Չինաստանից կատարված ուղղակի ներդրումների ծավալները դեռևս կարելի է աննշան համարել, մի շարք գործոններ, այնուամենայնիվ, աստիճանաբար ճանապարհ են հարթում Հայաստանում չինական ներկայության ընդլայնման համար, այդ թվում՝ հենց տնտեսական մակարդակում։

Հետաքրքրական է նախ դիտարկել տարածաշրջանային պատկերը. եթե հարևան Վրաստանում և Ադրբեջանում չինական տնտեսական ներկայությունը բավականին նկատելի է՝ արտահայտված խոշոր ենթակառուցվածքային նախագծերում, լոգիստիկ հանգույցներում և էներգետիկ ոլորտում, ապա Հայաստանում այն առայժմ տակավին մնում է հիմնականում «փափուկ ուժի» տիրույթում։ Պեկինն աստիճանաբար ավելացնում է հայաստանյան հումանիտար ոլորտում կատարվելիք ներդրումները։ Չինաստանը ներկայում հիմնականում ներգրավված է գլխավորապես մարդասիրական, մշակութային և կրթական ոլորտներում՝ Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեությունից մինչև կրթաթոշակների տրամադրում և մշակութային փոխանակումներ, որոնք նպատակ ունեն ձևավորել դրական ընկալում և հասարակական հենարան ապագայում ավելի խոր համագործակցության համար։

Սակայն տնտեսական կապերում գերակշռում է անհամամասնությունը։ Առևտրային հաշվեկշռում շատ մեծ կշիռ է կազմում Չինաստանից ներկրումը Հայաստան՝ սպառողական ապրանքներից մինչև բարդ տեխնիկա։ Իսկ Հայաստանում չի ստեղծվել այնպիսի արտադրողական բազա, որը թույլ կտար հայկական ապրանքներին մուտք գործել չինական անծայրածիր շուկա։ Հատկապես վերջին տարիներին զգալիորեն աճել է չինական բրենդների ներկայությունը Հայաստանում։ Ուշագրավ է, որ հենց Չինաստանից են Հայաստան բերվում մեծ թվով էլեկտրամոբիլներ, որոնց արտադրության հարցում Չինաստանը գլոբալ առաջատար է։ Իսկ սա ցույց է տալիս, որ հայ սպառողը նախընտրում է չինական տեխնոլոգիական արտադրանքը։ Այս «փափուկ» և առևտրային ներթափանցմանը զուգահեռ՝ չինական ընկերությունները սկսել են ակտիվորեն ներգրավվել նաև Հայաստանի առանցքային ենթակառուցվածքային նախագծերում, մասնավորապես ճանապարհաշինության մեջ։

Չինաստանը հետևողականորեն ներգրավված է աշխարհի տարբեր երկրների ենթակառուցվածքային ծրագրերում՝ իրացնելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» տրամաբանությունը, իսկ այս տեսանկյունից Հայաստանը բացառություն չէ։ Ճիշտ է՝ Հայաստանում չինական ընկերությունները ներգրավված են շինարարական որոշ աշխատանքների մեջ, ինչպիսին է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու առանձին հատվածների կառուցումը, սակայն շինարարության ոլորտն այն կետն է, որտեղ բացահայտվում է չիրացված պոտենցիալի ահռելի մասշտաբը։ Խնդիրն այն է, որ չինական ընկերությունները տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում շատ մեծ և անգերազանցելի փորձ են կուտակել խոշորամասշտաբ, գերբարդ ենթակառուցվածքներ ստեղծելու մասով՝ լինեն դրանք նավահանգիստներ, արագընթաց երկաթուղիներ, թունելներ, կամուրջներ, թե ջրամբարներ։ Ու հարցն այն է, որ Հայաստանը, որն ունի հսկայական ենթակառուցվածքային խնդիրներ և դեռ տեսական մակարդակում գտնվող հավակնոտ ծրագրեր, կարող է Չինաստանից ներգրավել ոչ միայն շինարարական ոլորտի հետ կապված ներդրումներ, այլև, ինչն ավելի կարևոր է, անգնահատելի փորձ, տեխնոլոգիական լուծումներ և կառավարման մոդելներ։

Սա այն ոլորտն է, որտեղ համագործակցության ներկայիս մակարդակը չնչին է՝ համեմատած հնարավորությունների հետ։ Սակայն ենթակառուցվածքային ոլորտից բացի, էլ ավելի խոր և ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ չօգտագործված ուղղություն կա։ Հայաստանում տնտեսության զարգացման համատեքստում շատ է նշվում և պետական մակարդակով առաջնահերթություն է հռչակվել նորագույն տեխնոլոգիաների և նորարարությունների կարևորությունը։ Մեր երկիրը ձգտում է դառնալ բարձր տեխնոլոգիական հանգույց, սակայն այս ուղղություններով Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ քայլերի ակնհայտ պակաս կա։ Ամբողջ ուշադրությունն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր մակարդակում գրեթե ամբողջությամբ կենտրոնացած է Արևմուտքի վրա։ Ավելի շատ խոսվում է Սիլիկոնյան հովտի մոդելի, ամերիկյան և եվրոպական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության մասին, ինչն, իհարկե, կարևոր է, սակայն այս ընթացքում գրեթե ամբողջությամբ անտեսվում է չինական կողմի հետ տեխնոլոգիական համագործակցության գործոնը։ Սա ռազմավարական տեսանկյունից կարճատեսություն է, քանի որ ժամանակակից Չինաստանը վաղուց դադարել է լինել միայն «արտադրող» երկիր. այն այսօր համաշխարհային առաջատար է արհեստական բանականության, 5G տեխնոլոգիաների, ֆինտեխի, կանաչ էներգետիկայի և էլեկտրոնային առևտրի մի շարք ուղղություններում։ Այս համագործակցությունը նույնպես էապես օգտակար կարող է լինել Հայաստանի համար՝ բերելով ոչ միայն այլընտրանքային տեխնոլոգիական լուծումներ, այլև հայկական ստարտափների համար ապահովելով մուտք դեպի հսկայական չինական շուկա։

Այս բոլոր հնարավորությունները նոր հարթություն տեղափոխելու հնարավորություններ կան՝ հատկապես այս տարվա օգոստոսին Հայաստանի և Չինաստանի միջև Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից հետո։ Սա բացառիկ կարևոր քաղաքական փաստաթուղթ է, որը հարաբերությունները բարձրացնում է որակապես նոր մակարդակի և ստեղծում է իրավական ու քաղաքական հիմքեր, սակայն, ինչպես ցանկացած միջազգային պայմանագիր, սա միայն գործիք է, ոչ թե վերջնական նպատակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное