Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են 2 ամսով
ԻՐԱՎՈՒՆՔՎազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են 2 ամսով։
Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ դատարանի որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:
Ինչպես հայտնել էինք, հետախուզական աշխատանքները սկսվել էր վաղ առավոտից, ինչպես աշխատակիցներն են հայտնում, 07:30-ից։ Antifake.am աշխատակիցների խոսքով՝ դրսում նկատել են ԱԱԾ-ի 3-4 դիմակավորված անձինք, այնուհետեւ թույլ չեն տվել դրսի աշխատակիցներին ներս մտնել, իսկ ներսում գտնվող աշխատակիցներն էլ մնացել են գրասենյակում։