Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պարզապես Արևմուտքին հաճոյանալու համար. ի՞նչ է նշանակում ռուսական հացահատիկից հրաժարվելը Հայաստանի համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել է, որ Հայաստանը քննարկում է ռուսական հացահատիկի մատակարարումներից ուկրաինականին անցնելու հարցը։ Ընդ որում Երևանը պատրաստ է անգամ վնասով գործել, քանի որ Կիևից գնումները զգալիորեն ավելի թանկ կարժենան։ news.ru-ի կողմից հարցված փորձագետները չեն բացառել, որ Հայաստանի կառավարությունն իսկապես կորոշի նման քայլի դիմել՝ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ հարցով հրապարակային ժխտման հայտարարությանը։ Երևանը հույս ունի Եվրամիությունից փոխհատուցում ստանալ լրացուցիչ ծախսերի համար, ինչը կդիտարկվի որպես «քաղաքական համերաշխության դրսևորում»։ ՌԴ ԱՀԾ-ն այս քայլը համեմատել է Հուդայի համբույրի հետ։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը news.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից Ուկրաինայից մատակարարումները լիովին անբարենպաստ կլինեն հանրապետության համար: Ավելին, Կիևի իշխանությունները թշնամական վերաբերմունք ունեն Երևանի նկատմամբ և բազմիցս են հակահայկական հայտարարություններ  արել։ «Բայց Հայաստանի ներկայիս ղեկավարությունից ամեն ինչ կարելի է սպասել: Բոլորը վաղուց գիտեն, որ Փաշինյանը դարձել է արևմտյան տերությունների խամաճիկ: Ռուսական հացահատիկից հրաժարվելու որոշումը կարող է վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, որը հաջողությամբ զարգանում է ԵԱՏՄ շրջանակներում», - ընդգծել է Թևանյանը։

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպան news.ru-ի հետ զրույցում ենթադրել է, որ Երևանի և Կիևի միջև «հացահատիկային գործարքը» կարող է լինել պակաս քաղաքական և ավելի շատ առևտրային բնույթի: Նրա խոսքով ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը վաղուց է պատկանում օտարերկրյա ընկերություններին։ «Երբ արևմտյան քաղաքական գործիչները 2022 թվականին աղմուկ բարձրացրին ուկրաինական հացահատիկի շուրջ պնդելով, որ դա կհանգեցնի «համաշխարհային սովի», դա նպատակ ուներ թույլ տալ եվրոպացիներին վերցնել բերքը ուկրաինացի ֆերմերներից և վաճառել այն։ Հետևաբար, ոչ թե ուկրաինացի ժողովուրդն է ստանում գումարը, այլ Արևմուտքը։ Հնարավոր է, որ նրանք ցանկանում են այդ հացահատիկը վաճառել Հայաստանին, որտեղից այն ավելի հեշտ կլինի տեղափոխել, օրինակ, Գերմանիա», - բացատրել է պատգամավորը։


Միջազգային հետազոտությունների միջազգային ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևն էլ news.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ Փաշինյանը և նրա կառավարությունը ցանկանում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից։ «Եթե նրանք ամերիկացիների հետ քննարկում են միջուկային էներգիայի նախագծեր, չնայած ունեն խորհրդային դարաշրջանի ատոմակայան, իսկ «Ռոսատոմը» պատրաստ է կառուցել մեկ այլը, ապա ինչո՞ւ չդիտարկել Ռուսաստանից բացի այլ սննդամթերքների, նաև ցորենի մատակարարներ։ Դա շատ ավելի հեշտ կլինի, քան ատոմային էներգիայի կամ գազի դեպքում», - նշել է նա։

«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովն էլ news.ru-ի հետ զրույցում Փաշինյանին անվանել է անողնաշար քաղաքական գործիչ, ով պատրաստ է ամեն ինչ անել «Բրյուսելին հաճոյանալու համար»։ «Եթե Հայաստանի վարչապետը հասկանա, որ Ռուսաստանի արձագանքը իր համար ցավոտ կլինի, նա նույնքան հեշտությամբ հետ կքաշվի և կհերքի ամեն ինչ։ Այս առումով, անիմաստ է կռահել, թե ի վերջո ի՞նչ կորոշի Երևանը։ Ավելին, Ռուսաստանի համար նման հաճախորդի կորստը սպառնալիք չէ։ Ակնհայտ է, որ մատակարարի փոփոխությունը կարող է վնասել հենց Հայաստանին, բայց, կարծես թե, դա այն վերջին բանն է, որի մասին այդ երկրի ղեկավարությունը մտածում է», - ասել է խորհրդարանականը։ 

Տնտեսագետ Ալեքսանդր Ռազուվաևը նույնպես նմանատիպ դիրքորոշում ունի, նա վստահ է, որ մատակարարներին փոխելու որոշումը շատ ավելի ուժեղ կհարվածի Հայաստանին, քան Ռուսաստանին։ «Մոսկվան բացարձակապես ոչինչ չի կորցնի, եթե Երևանը հրաժարվի ռուսական հացահատիկից։ Հայաստանի բնակչությունը մի փոքր ավելի է քան երկու միլիոնը, ուստի այդքան փոքր շուկան կորցնելու հետևանքները նվազագույն կլինեն։ Սակայն նույնը չի կարելի ասել հենց Հայաստանի մասին։ Այն հետխորհրդային տարածքի ամենաաղքատ երկրներից մեկն է։ Նման որոշումը կվնասի և՛ երկրին, և՛ երկրի քաղաքացիներին, հացը և մակարոնեղենը, ինչպես նաև ալկոհոլը, կթանկանան», - ընդգծել է news.ru-ի զրուցակիցը։ Նրա խոսքով Հայաստանի կառավարությունը հայտարարել է Եվրամիությանը միանալու իր ցանկության մասին և մտադիր է ցանկացած գնով հասնել այդ նպատակին։ Սակայն Ռազուվաևը այդ գաղափարը անվանում է խիստ կասկածելի և անիրատեսական։ «Պետք է հասկանալ, որ ԵՄ-ին միանալը հնարավոր է միայն այն դեպքում, եթե մոտ ես նրան։ Հայաստանը շրջապատված է անբարյացակամ Վրաստանով, բարդ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այն նաև ոչ պարզ հարաբերություններ ունի Իրանի հետ, ով կարող է Երևանի որոշակի պոռթկումները ընկալել որպես ռազմական սպառնալիք։ Սակայն Փաշինյանին դա կամ հասարակ մարդկանց կյանքի որակը բացարձակ չի հետաքրքրում. նա պարզապես ուզում է հաճոյանալ Արևմուտքին։ Կա Իսրայելի ուշագրավ օրինակը, ով կարողացավ 35 տարվա ընթացքում ստեղծել ուժեղ բանակ, զենքի արտադրություն և տնտեսություն։ Հայաստանը նույն ժամանակահատվածում ոչինչ չկարողացավ անել։ Այո, նա ունի բավականին հարուստ սփյուռք Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում, բայց դա բացարձակապես չի օգնում հայրենի երկրին։ Հետևաբար, Հայաստանի համար իրավիճակը շատ տխուր է», - եզրափակել է տնտեսագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в Германии
Самое популярное