Դի Կապրիոն իրավապահներին է հանձնել նվեր ստացած «Օսկար» արձանիկը
ՖՈՏՈՀոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն նվեր ստացած «Օսկար» արձանիկը հանձնել է ամերիկացի իրավապահներին, որոնք զբաղվում են Մալայզիայի պետական ներդրումային հիմնադրամից արված ֆինանսական յուրացումների գործի հետաքննությամբ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, ԱՄՆ արդարադատության նախարարությունը 2016թ. մեղադրել էր Red Granite Pictures պրոդյուսերական ընկերությանը հիմնադրամից յուրացված միջոցներով Դի Կապրիոյի մասնակցությամբ «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի նկարահանումը ֆինանսավորելու համար՝ ընդգծելով, որ արվածն ապօրինություն է:
Հայտնի է, որ ֆիլմում նկարահանվելու դիմաց պրոդյուսերները Դի Կապրիոյին որպես նվեր տվել էին 1954թ. Մառլոն Բրանդոյի շահած «Օսկար» արձանիկը:
Դերասանի ներկայացուցչի խոսքով՝ արձանիկից բացի՝ Դի Կապրիոն քննիչներին է փոխանցել նաև այլ իրեր: