Միացյալ Նահանգները կմեղմացնի Սիրիայի դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Միացյալ Նահանգները կմեղմացնի Սիրիայի դեմ պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողությունը։
Գերատեսչությունը նշել է, որ Միացյալ Նահանգներում արտադրված քաղաքացիական հիմնական ապրանքների, ինչպես նաև ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների մեծ մասի տեղափոխումը դեպի Սիրիա կամ Սիրիայի ներսում թույլատրվում էր առանց լիցենզիայի։
Նոյեմբերի 10-ին հաղորդվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է սկսել Սիրիայի անցումային շրջանի ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։
Ալ-Շարաան, որի կողմնակիցները անցյալ տարվա վերջին տապալեցին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը, փորձել է համոզել Թրամփին վերացնել երկրի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակումները՝ պնդելով, որ դրանք այլևս որևէ նպատակի չեն ծառայում։