Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Փորձում են հաճոյանալ ԵՄ-ին». Հայաստանի իշխանությունները ձգտում են վերացնել մրցակիցներին ընտրություններից առաջ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ իշխանությունները լայնածավալ արշավ են սկսել իրենց քաղաքական մրցակիցների դեմ: Ռուսաստանի հետ կապեր պաշտպանող ընդդիմադիր գործիչները ցանկացած անզգույշ հայտարարության համար հետապնդվում են կեղծ մեղադրանքներով: Նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցու անդամներն են, որտեղ հոգևորականության զգալի մասը քննադատում է կառավարությանը, ենթարկվում հետապնդումների: ren.tv-ի թղթակից Անտոն Զոլոտնիցկին է գրել ճնշումների ալիքի և Բրյուսելին հաճոյանալու փորձերի մասին:

Պաշտոնական Երևանը անցել է հարձակման: Ըստ հայկական «Հրապարակ» թերթի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսել է ակտիվ նախապատրաստություններ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին: Քաղաքական ասպարեզը մաքրվում է անցանկալի անձանցից: Հիմնական թիրախները դիմադրության տարածաշրջանային կենտրոններն են: Գարնանը Գյումրին՝ Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքը, ընտրեց ընդդիմադիր քաղաքապետ, և Վարդան Ղուկասյանի դեմ անմիջապես ծավալվեց հետապնդումների արշավ: Փորձված և արդյունավետ մեթոդ է ձերբակալությունը անհիմն մեղադրանքների հիման վրա: «Սկզբում կոռուպցիայի մեղադրանքներ առաջացան, ապա, երբ պարզ դարձավ, որ համոզիչ ապացույցներ չկան, նրանք հորինեցին երկրորդ մեղադրանքը, այս անգամ դավաճանության հետ կապված», - ասել է Քաղաքական փորձագիտության միջազգային ինստիտուտի տնօրեն Եվգենի Մինչենկոն։

Մեղադրանքի անհեթեթությունը նույնիսկ չի էլ թաքցվում։ Ղուկասյանին մեղադրում են «ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչ անելու» մեջ հետևյալ խոսքերի համար: «Ինչպես ամբողջ Եվրոպան է դաշինք կազմում, այնպես էլ Չինաստանն ու Ռուսաստանն են դաշինք կազմում։ Հայաստանը նույնպես կարող է դաշինք կազմել և պահպանել իր անկախությունը։ Ես չեմ ասում, որ մենք պետք է դառնանք Պյատիգորսկի կամ Ուլյանովսկի մարզ։ Ես ասում եմ, որ ՀՀ-ն պետք է միություն կազմի Ռուսաստանի հետ», - հայտարարել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

ՀՀ իշխանությունները հստակորեն որդեգրել են օրուելյան երկմտանքի քաղաքականությունը։ Ի վերջո, եթե արտաքին դաշինքների կոչերը սպառնում են ինքնիշխանությանը, ինչո՞ւ է հանրապետության արտաքին գործերի նախարարը դեռևս ազատության մեջ։ «2026 թվականին մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը ԵՄ անդամակցության հասնելու համար: Հայաստանը ձգտում է միանալ ժողովրդավարական, զարգացող և բարգավաճ երկրների ընտանիքին», - ասել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Բայց «Ծաղկող եվրոպական այգու» մասին շողշողուն կարգախոսների հետևում թաքնված է ուշադիր թաքցված իրականություն: ԵՄ-ին միանալով երկրները իրենց ինքնիշխանության զգալի մասը զիջում են Բրյուսելի բյուրոկրատիային, արտաքին քաղաքականությունը վերահսկվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից, իսկ այլախոհ կարծիքները ճնշվում են։ «Նրանք պահանջում են, որ այն թեկնածուների նկատմամբ, նույնիսկ սկզբնական փուլում, պատժամիջոցներ կիրառեն, եթե նրանց Եվրամիությունը նշանակել է որպես իր թշնամիներ», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Ըստ էության, հայ ժողովրդին պատրաստվում են սեփական ինքնությունից հրաժարվելուն: Հազարամյակների պատմությունն ու մշակույթը փոխարինվում են լիբերալ արժեքներով: Հետևաբար, բավականին տրամաբանական է այն, որ հետապնդումների մեկ այլ թիրախ է Հայ Առաքելական Եկեղեցին։ Երևանի իշխանությունները թիրախավորել են Հայ եկեղեցու բարձրագույն հոգևորականներին: Նրանք փորձում են կարգալույծ անել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին: Եկեղեցու քահանաներն ու պաշտպանները ձերբակալվում են: Գործարար Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսից։ «Եկեղեցու վրա այս հարձակումը ոչ միայն անբարոյական է, այլ նաև լիովին հակասում է եվրոպական օրենսդրությանը: Հայաստանը ապագա չունի Եվրոպայում», - ասել է Կարապենյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

Սակայն նրանք գործում են Ուկրաինայում փորձարկված ճիշտ նույն եվրոպական սցենարի համաձայն, եկեղեցիները պաշարվում են ոստիկանության կողմից, իսկ Հովհաննավանքը գրավվել է հերձվածողների օգտին: Այլ կերպ ասած նրանք հարվածում են հայ ազգի սրտին: «Հայ ժողովրդի տեսանկյունից Հայ Առաքելական Եկեղեցին անվիճելի հեղինակություն է եղել դարեր և հազարամյակներ շարունակ: Եվ, ըստ էության, այն հայ ժողովրդի ինքնության հիմքն է», - հավելել է քաղաքագետ և Ռուսաստանի քաղաքագիտության ասոցիացիայի խորհրդի անդամ Վլադիմիր Շապովալովը։ Ակնհայտ է, որ նպատակը հայ ժողովրդին զրկելն է այդ հիմքից:

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հալածանքների թափանիվը կարագանա: Երևանի իշխանությունները պատրաստ են ռիսկի դիմել փորձարկելով հայ հասարակության ազատատենչ բնույթի ամրությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное