Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության վեցամսյա նախագահությունը. պատմության այս օրը (01 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Վեգանների (Մեծ Բրիտանիայում գրանցված բարեգործական կազմակերպություն, որը նպաստում է էթնիկ մշակույթների տարածմանը և կյանքում օգտագործմանը) համաշխարհային օր, Անտիգուա և Բարբուդա՝ Անկախության օր, Ալժիր ՝ Ազգային օր, Մեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց, Ռուսաստան՝ դատական կարգադրիչի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828- օծվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին:

1871 – ծնվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:

1899– վախճանվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Աղբյուր Սերոբը:

1899 – ծնվել է հայ խորհրդային ռեժիսոր, դերասան և թատերական գործիչ Արմեն Գուլակյանը:

1908 –ծնվել է  ռումինահայ ջութակահար Կարապետ Ավագյանը:

1911 – ծնվել է ռուս-հայկական ծագումով ֆրանսիացի գրող, կենսագրագիր և պատմաբան Անրի Թրուայան (Լեոն Տարասով):

1913 –ծնվել է  ճարտարապետ և բարերար Լիթեր Էսքիջեանը:

1960- վախճանվել է հայազգի գրականագետ, թարգմանիչ Հակոբ (Յակով) Խաչատրյանցը:

1968– վախճանվել է արևմտահայ բանաստեղծ, դերասան Պահարեն:

1977 – վախճանվել է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը:

1993 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը գրավեց է շրջկենտրոն Զանգելանը՝ իրեն հարող բնակավայրերով, իսկ Ադրբեջանական բանակի Զանգելանյան գունդը Արաքսի վրայով նահանջել է Իրան:

1999- հայաստանի վարչապետ է դարձել Արամ Սարգսյանը:

2001-Երևանում մեկնարկել է Ուշուի աշխարհի առաջնությունը:

2002- Հայաստանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության վեցամսյա նախագահությունը:

2003- Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 10.000 դրամ անվանական արժեքով նոր դրամանիշ։

2008-Ավստրալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը մենամարտի 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Քրիստիան Մայջարեսին, թեթեւագույն քաշային կարգում դառնալով աշխարհի չեմպիոն բոլոր երեք` IBF, WBC եւ WBA վարկածներով:

-  ավարտվել է ճարտարապետ Գագիկ Գալստյանի նախագծով կառուցված Հայաստանի  Ամերիկյան համալսարանի շենքի շինարարությունը:

2004- վախճանվել է քանդակագործ Արշամ Շահինյանը:

2010-  Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանը հանել է Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից՝ Թուրքիայի «Կարմիր գրքից»:

2011- Հովիկ Աբրահամյանը հրաժարվել է տվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից և գլխավորել Հանրապետականի նախընտրական շտաբը։

2012- Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ ռազմական  «Ուրալը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ գլորվել ձորը, որի արդյունքում պայմանագրային 4 զինվորներ մահացել են, իսկ 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:

2018– Ազգային ժողովը ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետ և  արդյունքում արձակվելու է իրավունքի ուժով:

2019-Երևանում ցույցեր և երթեր են տեղի ունեցել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման։ Ցուցարարները երկնագույն ծուխ են արձակել Եվրախորհրդի գրասենյակի մոտ, ստորագրահավաք են նախաձեռնել, որին միացել է 50 հազարից ավելի մարդ:

2024- Հայաստանի խորհրդարանում հարցերին պատասխանելու ժամանակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չէ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

82 մ.թ.ա. —Հռոմի արվարձան Պրենեստերի Կոլլինյան դարպասների մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սուլլայի կողմնակիցները գլխովին ջախջախել են Մարիուս-ավագի կողմնակիցներին:

1604 —լոնդոնյան Ուայտհոլլում առաջին անգամ ցուցադրվել է Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունը:

1179 - Ֆրանսիայում թագադրվում է Ֆիլիպ 2-րդ թագավորը:

1520- հայտնաբերվում է Մագելանի նեղուցը:

1555- ֆրանսիական հուգենոտները հիմնադրել են ներկայիս Ռիո դե Ժանեյրոն:

1770 –վաախճանվել է նեապոլյան դպրոցի ներկայացուցիչ հանդիսացող իտալացի նկարիչ Գասպարե Թրավերսին:

1755 –տեղի ունեցած  երկրաշարժից և դրա հետևանք  ցունամիից Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում զոհվել է վաթսունից իննսուն հազար մարդ:

1757 –ծնվել է  իտալացի քանդակագործ Անտոնիո Կանովան:

1800– ավարտվել է Սպիտակ տան շինարարությունը և նույն օրը ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ադամսը տեղափոխվել է այնտեղ:

1870 —ԱՄՆ-ի Եղանակի բյուրոն ( հետագայում վերանվանվել է Եղանակի Ազգային Ծառայություն) ներկայացրել է իր առաջին պաշտոնական եղանակի տեսությունը: 1878 – ծնվել է էստոնացի բնանկարիչ Կոնրադ Մյագին:

1888- վախճանվել է ռուս ճանապարհորդ և բնախույզ Նիկոլայ Պրժևալսկին:

1894 - Նիկոլայ 2-րդը թագադրվել է Ռուսաստանի նոր և վերջին ցար:

1897- հիմնվում է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը:

1914– տեղի է ունեցել Կորոնելի ճակատամարտը, որը Առաջին համաշխարհային պատերազմի կարևոր մարտերից մեկն է, որտեղ Գերմանիան պարտության է մատնել Մեծ Բրիտանիային:

1918- տեղի է ունեցել Մելբոն-սթրիթի (Նյու-Յորք) երկաթուղային վթարը, որը ԱՄՆ-ի խոշորագույն երկաթուղային վթարն է, զոհվել է 102 մարդ:

1922 – Օսմանյան կայսրությունում Մուստաֆա Քեմալի նախաձեռնությամբ վերացվել է սուլթանությունը:

1928 - Թուրքիայում գործածության մեջ է մտցվել լատինական այբուբենի վրա հիմնված այբուբենը:

1938 —էկրան է բարձրացել Սերգեյ Յուտկևիչի «Հրացանով մարդը» կինոնկարը:

1939 —աշխարհին է ներկայացվել արհեստական բեղմնավորմամբ ծնված առաջին ճագարը:

1952 - ԱՄՆ-ում առաջին անգամ իրականացվում է ջրածնային ռումբի փորձարկում:

1955- վախճանվել է ամերիկացի հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին:

1977 —ԽՍՀՄ–ում սկսվել են Ту-144 գերձայնային ուղևորատար ինքնաթիռներով ուղևորափոխադրումները:

1981 - Անտիգուան և Բարբուդան անկախանում է Միացյալ Թագավորությունից:

1993- Մաասթրիխթի պայմանագրով ստեղծվել է Եվրամիությունը:

1998- ստեղծվել է Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական դատարանը:

Կ. Խաչիկյան

 

«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Politico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского пролива
Самое популярное