Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա արշավ է մեր Եկեղեցու, ոչ թե հոգևորականների դեմ, սա թշնամու պահանջն ու հրահանգն է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ կիրակի, վաղը, գուցե նաև հաջորդող կիրակիներին Հովհաննավանքում տեղի ունեցած ու սպասվող արարողությունները, որոնք որևէ կերպ հնարավոր չէ համարել պատարագ՝ քրիստոնեական աստվածապաշտական արարողություն, ոմանք անօրենություն, ոմանք էլ սրբապղծություն են կոչում։ Բայց այն, որ սա գործող իշխանությունների՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իրագործող արշավի համատեքստում պետք է դիտարկել, միանշանակ է։ «Սա թշնամու պահանջն է, որովհետև Հայ առաքելական սուրբ եկեղեցին միշտ իր ազգապահպան գործունեությամբ թշնամու համար խոչընդոտ է եղել։ Այն համաշխարհային ցանց ունեցող միակ հայկական կառույցն է։ Թշնամու նպատակն է ոչնչացնել այն, այդ դեպքում ավելի հեշտ ու հանգիստ կգերի և կիշխի մեր երկրին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան։ Հիշեցնում է՝ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Փաշազադեն Եկեղեցին ռևանշիստ է որակում։ «Սա արշավ է մեր Եկեղեցու, ոչ թե հոգևորականների դեմ։ Մի խումբ մարդկանց հավաքել, տարել էին Հովհաննավանք, բայց տեսնում ենք, որ այս հարցում նրանք ժողովրդի աջակցությունը չունեն։ Երբ հավատին ես կպնում, կրոնին, մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում։ Իրենց նպա տ ա կին չեն հաս նի, ուղ ղ ա կ ի սրբապղծում են Եկեղեցին, ագրեսիա իրականացնում։ Նրանց նպատակն է խեղել հավատը, բաժան-բաժան անել, Առաքելական եկեղեցուց շեղել և ոչնչացնել այն, Եկեղեցին դարձնել ոչ էական ու ոչ շոշափելի կառույց։ Շատ բառացի ասած՝ որ եղած-չեղած մեկ հաշիվ լինի։ Սա է թշնամու պահանջը և հրահանգը»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե սա պայքար է ոչ թե Եկեղեցու, այլ կանոնակարգին չհետևող հոգևորականների դեմ, բանաստեղծն արձագանքում է՝ պարզապես իրենց գործողություններն ընդամենն այդ շղարշի տակ են իրականացնում, ու հասարակությանն այդ միտքն են հրամցնում, թե սա իբր պայքար է ոչ թե Եկեղեցու, այլ հոգևորականների և Կաթողիկոսի դեմ։ Նրա խոսքով, իրականում այս ամբողջ արշավի ու ագրեսիայի հիմքում այն է, որ Եկեղեցին վտանգ է ներկայացնում թշնամու համար։ Ընդգծում է՝ Եկեղեցին է այն կառույցը, որ բոլոր հնարավոր հարթակներում բարձրացնում է Արցախի հիմնահարցը, խոսում է արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքի և Արցախում պատմամշակութային արժեքների ոչնչացման մասին. «Նաև այդ պատ ճ ա ռով է Եկե ղ ե ց ի ն վտանգ ներկայացնում թշնամու համար, և հենց այդ պատճառով են նրա դեմ պայքարում: Կաթողիկոսը Շվեյցարիայում և այլ հարթակներում բարձրաձայնում է Արցախի հարցը, Արցախի գործիչներին է ընդունում, նրանց հետ քննարկում տարբեր թեմաներ։ Հաջորդիվ Փաշազադեն, Ալիևը և մյուսներն ակտիվանում են, բորբոքվում։ Այդ մարդուն ասում են՝ կրկին պայքարիր Եկեղեցու դեմ։ Նա էլ մեկ-երկու օր անց պայքարը սկսում է։ Ամբողջն ակնհայտ երևում է, ֆիլմի պես մեր աչքի առաջ է։ Եթե Եկեղեցին լուռ ու մունջ լիներ, որևէ վտանգ չներկայացներ, արցախահայության և այլոց խնդիրները չբարձրաձայներ, իր դեմ այս հարձակումները չէին լինի։ Բայց արդյունքում Եկեղեցին միակն է, որ բարձրաձայնում է Արցախի հայերի վերադարձի արդար և օրինական իրավունքի, մշակութային արժեքների ոչնչացման, արցախահայության բռնի տեղահանման ու Արցախի բռնազավթման մասին»։

Եկեղեցու դեմ իր այս արշավում իշխանությունը միանշանակ հաջողություն չի ունենալու, բայց վնասներ է հասցնելու։ «Խայտառակում է, մեզ նյարդայնացնում, աշխարհի աչքից գցում, դառնում ենք ծիծաղելի, հարգանքի ոչ արժանի ժողովուրդ և այսպես շարունակ։ Բոլորը տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում, բայց նա իր տերերին ասում է՝ տեսեք, ես պատվերը կատարում եմ, ինչ ասում եք, անում եմ։ Իրեն այդպես է պատվիրված, ամեն օր հրահանգիչն ինչ ասում է Բաքվից, նա դա կատարում է։ Այլ տարբերակ հիմա չունի։ Համարում է, որ իշխանության մնալու միակ լծակը, տարբերակը սա է»,-նշում է Հուսիկ Արան։

Խաղաղության մասին ամենաշատը խոսող Հայաստանի ղեկավարն ինչ-որ առումով խեղեց խաղաղության գաղափարն առհասարակ։ Խաղաղություն ասելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը և ամիսներ շարունակ հայ-ադրբեջանական սահմանին զոհ չունենալու հանգամանքը։ «Ամենից շատ պատերազմն ինքն է բերել։ Չորս-հինգ պատերազմ ենք տեսել անցած յոթ տարում։ Հիմա էլ բանակն է ոչնչացնում։ Թուրքական ծրագիր է, որ հայերը բանակ չունենան, չզինվեն, ծառայության ժամկետի կրճատումն էլ է դրան ուղղված։ Անընդհատ խաղաղության մասին է գոռում, զահլա է տանում։ Բայց օրերս Ալիևի աշխատակազմից հայտնեցին՝ մայիսին Ալիևը չի գալու Հայաստան, որովհետև խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել։ Հիմա նրանք ասում են՝ խաղաղություն չկա, պայմանագիր չի կնքվել, սա հակառակի մասին է գոռում, որովհետև իր վերջին փոքրաթիվ լսարանին խաբելու, հույս տալու խնդիր ունի։ Անընդհատ մեջբերում է՝ Թրամփը, որպես վկա, այդտեղ ստորագրել է, դա դրոշ է սարքել ու թափահարում է։ Բայց Ադրբեջանից ասում են՝ կապ չունի, թե ինչ ես անում ու ասում, միևնույնն է, խաղաղություն չկա։ Իր նշած խաղաղությունն ընդամենը թոզ է, բայց որոշ զանգվածների վրա ազդում է, ասում են՝ տղան տառապում է, տանջվում, խաղաղություն է բերում։ Այնինչ պատերազմ, պարտություն բերած մարդը հիմա ընկել, խաղաղություն է մուրում։ Մեր երկրին, ժողովրդին խեղկատակ ու ոտքի տակի փալաս դարձրեց, Արցախը հայաթափեց ու հիմա իբր խաղաղություն է բերում։ Նա՞ է խաղաղասերը»,-նշում է մեր զրուցակիցը։

Բայց խաղաղություն հաստատող այս փաստաթուղթը, կարծես, այն ազդեցությունը չունեցավ հանրության վրա, ինչ ակնկալում էր իշխող թիմը։ Մարդիկ բնազդային մակարդակով են անգամ հասկանում՝ այդպիսի խաղաղություն չի կարող լինել մի ժամանակաշրջանում, երբ աշխարհում պատերազմները հաջորդում են մեկը մյուսին, մյուս կողմից՝ տասնամյակներ ձգվող թշնամանքը հնարավոր չէ դադարեցնել մեկ փաստաթղթով։ Հուսիկ Արան ասում է՝ ցավոք, բայց պատմությունը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը կարճմիտ է։ «Մի քիչ դատողություն ունեցող մարդը 2021 թվականին ուղղակի չէր ընտրի այս մարդուն։ Հիմա ժողովրդի մի մասը գուցե հասկանում է, թե ինչ է կատարվում, որովհետև տեսնում է այն ագրեսիան, որը գալիս է Ադրբեջանից։ Այն ոչ միայն չի թուլացել, այլ հակառակը՝ ոտքն ավելի է սեղմում գազի ոտնակին։ Այսօր մարդկանց մոտ առկա է նաև սոցիալական հիասթափություն։ Կան մարդիկ, որոնց այդքան էլ չի հետաքրքրում հայրենիքը, հողը, տունը, սա էլ եմ մեծ ցավով ասում։ Բացառված չէ, որ Փաշինյանը շանտաժով նորից վերընտրվի։ Շանտաժ կանի՝ ինձ չընտրեք, պատերազմ է լինելու։ Ալիևն ու Էրդողանն էլ դա կհաստատեն, բացառված չէ, որ ժողովուրդն էլ առանց հասկանալու, որ պետք է սթափ լինել, նորից ընտրի սրան։ Այն հիմար կկվի նման է մեր ժողովուրդը։ Մի ձագն էլ է տալիս, որ լավ ապրի։ Հիշո՞ւմ եք այն թեզը՝ Արցախը տանք, որ լավ ապրենք։ Այսօր ասում են՝ Արցախը մերը չէր, վաղն էլ ասելու են՝ Սյունիքը մերը չի, հաջորդ օրն էլ ասելու են՝ Գեղարքունիքը մերը չի։ Մինչև ե՞րբ։ Մինչև հերթը հասնի Երևանի՞ն։ Վերջում էլ Երևա՞նը տանք, որ լավ ապրենք։ Այսքան տարվա մեջ Ադրբեջանը որևէ հարցում փոխզիջման չգնաց, նույնն էլ՝ Թուրքիան։ Այստեղ իշխանություն փոխելու և այլ քայլերի արդյունքում հասան իրենց ուզածին։ Հիմա դու, որպես ժողովուրդ, ուզո՞ւմ ես իրենց հաղթել, դիմադրել ու դիմանալ։ Ամեն հնարավորը զիջելու մտածելակերպ և հոգեբանություն ունենալով՝ չես կարող նրանց հաղթել, ուղղակի չես դիմանա։ Շատ տխուր է մեր վիճակը։ Ի վերջո, ազգերը ոչնչանում են, երբ ուզում են ոչնչանալ, իշխում են, երբ ցանկանում և կարողանում են իշխել։ Աշխարհի հնագույն քարտեզի վրա երեք պետություն կա, երեքից մեկն է մնացել՝ Հայաստանը։ Սա էլ, կարծես, ինքնակամ չի ուզում մնալ։ Զիջելով, հարմարվելով, նվաստանալով՝ երկիր չեն պահում։ Դա բնության օրենքներին դեմ է, այդ մտածելակերպը, զգացողությունը, վարքը բնության օրենքներին դեմ է»,-եզրափակում է բանաստեղծ Հուսիկ Արան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»
Самое популярное