«Վարկածներ կան». փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը ևս Ծափաթաղում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս պահի դրությամբ երեքամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են, փնտրողական աշխատանքին ներգրավված են ոստիկանության քրեական հետախուզության համայնքային ոստիկանության և Գեղարքունիքի մարզի ոստիկանության 150 ծառայող։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՆՀՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյան, ով եւս գտնվում է Ծափաթաղ գյուղի տարածքում։
«Բացի այդ, ներգրավված են նաև փրկարարական 150 ծառայող։ Աշխատանքները շարունակվում են, դեռևս չենք հայտնաբերել երեխային։ Ժամը 12:30-ի դրությամբ աշխատանքները դեռ արդյունք չեն տվել»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ հարակից անտառներում նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում ևս որոնողական աշխատանքներ են իրականացվում, Ցուցուլյանն ասաց. «Բոլոր հնարավոր վայրերում որոնումներ իրականացվում են։ Մենք ստեղծել ենք աշխատանքային շտաբ, բոլոր վարկածներն ուսումնասիրում ենք։ Ոստիկանությունը ևս ստուգում է բոլոր վարկածները։ Վարկածները այս պահին չեմ հրապարակի։ Առևանգելու վարկած այս պահին չի դիտարկվում»։