Թբիլիսիում հանդիպել են ՀՀ ԱԱԾ տնօրենն ու Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹբիլիսիում հանդիպել են Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ու ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։
Կողմերը քննարկել են գործընկերության հետագա խորացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային մարտահրավերներն ու անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։
Նախորդ օրը Մդինարաձեն հանդիպել է նաև ադրբեջանցի գործընկերոջ` Ալի Նագիևի հետ։