Ինչպես կիրառել ջրածնի պերօքսիդը մաշկի սև կետերը հեռացնելու համար
ՖՈՏՈՀոգնել ե՞ք մաշկի վրայի սև կետերից․ այս պարզ միջոցը կօգնի ազատվել դրանցից։
Առաջին հերթին անհրաժեշտ է լավ լվանալ մաշկը, որպեսզի հեռացվի ավելորդ յուղը, բակտերիան, ապա չորացնել մաշկը։
Այնուհետ սկրաբով մաշկը շերտազատել։Կարելի է օգտագործել շաքարավազի կամ աղի ու ջրի խառնուրդ։ Մաշկը կրկին լվանալ և զգուշորեն չորացնել։
Այժմ արդեն բամբակը թրջել 3% ջրածնի պերօքսիդի մեջ և զգուշորեն քսել մաշկի սև կետերին։ Խուսափեք աչքերի հատվածից, ինչպես նաև հոնքերից, քանի որ այն կարող է գունաբացել հոնքերը։
Մաշկը խոնավեցնել ժոժոբայի, ավոկադոյի կամ ձիթապտղի յուղով, որը կպաշտպանի մաշկը։
Առաջին անգամ օգտագործելիս կարելի է ջրածնի պերօքսիդի հետ խառնել ջուր, բամբակով քսել մաշկին երեկոյան և լվացվել առավոտյան։ Ժամանակի ընթացքում կունենաք մաքուր և պայծառ մաշկ։