Բրիտանուհին Բարբիի նմանվելու համար 14 հազար դոլար է ծախսել (ֆոտո)
ՖՈՏՈՇվեդիայում բնակվող բրիտանուհին 14 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի նմանվի բարբի տիկնիկին: 26-ամյա Ալիսիա Ամիրան կրծքի ու շուրթերի մեծացման վիրահատություններ է արել:
Նա նաև դեմքին պարբերաբար բոտեքսի ներարկումներ է անում: Բրիտանուհին տեղափոխվել է Ստոքհոլմ ու հետագայում պլանավորում է մեծացնել հետույքը:
Նախկինում Ամիրան բոլոր ծախսերը հոգում էր իր միջոցներով: Հիմա նա աշխատանքից դուրս է եկել, որպեսզի ամբողջ ժամանակը տրամադրի արտաքին տեսքին հետևելուն:
Ըստ Ամիրայի, նրան միշտ գրավել են անսովոր պատկերները: «Որոշ մարդիկ ինձ խելագար են համարում, բայց ես չեմ զղջում իմ վիրահատությունների համար: Ես ուզում եմ իսկական տիկնիկի նմանվեմ և ոգեշնչել մարդկանց»,- ասել է նա:




