Աշխարհի ամենատգեղ շունը (ֆոտո)
ՖՈՏՈԱմերիկայի Պետալումա քաղաքում տեղի է ունեցել աշխարհի ամենատգեղ շան մրցույթը: Առաջին տեղը զբաղեցրել է 17 տարեկան Rambo մականունով չիխուախուա շունը:
Նրան հաջողվել է հաղթել իր 15 մրցակիցներին: Շունը կույր է: Շան 44-ամյա տեր Ջեյսոն Վուրտցը պատմել է, որ շանը որպես նվեր է գնել կնոջ համար, սակայն արդեն մի քանի շաբաթ հետո կինը հրաժարվել է նվերից: Հաղթանակի համար շունը և նրա տերը մրցանակ են ստացել:

