Կալլասը դժգոհ է Պուտինի՝ Եվրամիություն հնարավոր այցից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հունգարիա հնարավոր այցի կապակցությամբ՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար: Նրա խոսքերը մեջբերել է European Pravda-ն։
«Բուդապեշտի վերաբերյալ, Իհարկե, տհաճ է տեսնել, թե ինչպես է Միջազգային քրեական դատարանի կողմից ձերբակալման օրդերի տակ գտնվող անձը գալիս եվրոպական երկիր: Եվ կրկին, հարցն այն է, թե արդյոք դա որևէ արդյունք կտա», - ասել է Կալլասը։
Նա վստահեցրել է, որ Եվրամիությունը կհետևի Բուդապեշտում տեղի ունեցող զարգացումներին և կոչ է արել բոլորին հիշել, որ Ռուսաստանը համաձայնվում է բանակցությունների միայն «ճնշման տակ»: