Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ օրը Թայվանի արևելյան ափին տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչությունը։
Գործակալության տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 10:04-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 5:04-ին) Հուալիեն շրջանից 56 կիլոմետր արևելք։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 14,3 կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։