Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները գրավել են Ֆիզուլին և մի շարք այլ բնակավայրեր․ պատմության այս օրը (17 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ – Աղքատության վերացման պայքարի համաշխարհային օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1506 – վախճանվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Ե Աջակիրը։
1820 – ծնվել է ռուսական բանակի հայազգի զինվորական Իվան Լազարևը։
1830 – ծնվել է մանկավարժ, գրող և հրապարակախոս Մաթեոս Մամուրյանը։
1937 – ծնվել է նկարիչ Կառլոս Աբովյանը։
1957 – վախճանվել է մեծանուն գրող, արձակագիր, բանաստեղծ, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը։
1957 – վախճանվել է հայ խորհրդային դիրիժոր Միքայել Թավրիզյանը։
1958 – վախճանվել է բառարանագիր Գևորգ Պարիսը։
1974 – վախճանվել է բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ Վարսենիկ Աղասյանը։
1998 – վախճանվել է վիրաբույժ-ուռուցքաբան Միքայել Հայրապետյանը։
2000 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սենթ Լյուսիայի հետ։
2001 – ամերիկյան AES Silk Road, շվեյցարական ABB և ֆրանսիական Électricité de France ընկերությունները հրաժարվել են Հայաստանի ԲԷՑ-երի սեփականաշնորհման տենդերին մասնակցելուց։
2003 – հայաստանյան ընդդիմությունը բավական երկար ընդմիջումից հետո կրկին հանրահավաք է անցկացրել Երևանում, որը հիշեցրել է նախագահական ընտրություններից հետո անցկացվող բազմահազարոց հանրահավաքները։
2008 – Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարել է զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու մասին։
2011 – Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական ճարտարապետության ու շինարարության համալսարաններին կից պուրակում տեղադրվել է Լեոնարդո դա Վինչիի քանդակը։
2012 – «Փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել փուչիկները մեթան գազով լիցքավորելու համար։
2014 – Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո խուլիգանության մեջ մեղադրված Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատավճիռը, ըստ որի «Արժեքների հեղափոխության» առաջնորդ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6, իսկ նրա 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը՝ 4 տարվա ազատազրկման, սակայն դատարանի որոշմամբ պատանու ազատազրկման որոշումը փոխարինվել է պայմանական ազատազրկմամբ։
2016 – Մամիկոն Ասլանյանը ստանձնել է Վանաձորի քաղաքապետի պաշտոնը։
2020 – երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Գյանջայի օդանավակայանին և Մինգեչաուրին։ Հարավային ճակատում ադրբեջանցիները գրավել են Ֆիզուլին և մի շարք այլ բնակավայրեր։
2021 – կայացել են ՏԻՄ ընտրություններ հանրապետության խոշորացված 9 համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում, Գորիսում և Դիլիջանում։


ԱՇԽԱՐՀՈՒՄ

1346 – տեղի է ունեցել Նևիլս-Կրոսսի ճակատամարտը Շոտլանդիայի և Անգլիայի միջև, որը Հարյուրամյա պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկն է։
1604 – գերմանացի աստղագետ Իոհան Կեպլերը սկսել է դիտարկել գերնոր աստղը (SN 1604), որը հետագայում կոչվել է նրա անունով։
1659 – Պերեյասլավում Բոգդան Խմելնիցկու որդի Յուրի Խմելնիցկին Մոսկվայի հետ համաձայնագիր է ստորագրել, որով կարգավորվում էր կազակների վիճակը Ռուսաստանի կազմում։
1744 – վախճանվել է հանրահայտ իտալացի ջութակագործ Ջուզեպպե Գվարներին։
1760 – ծնվել է ֆրանսիացի տնտեսագետ և փիլիսոփա Կլոդ Անրի Սեն-Սիմոնը։
1831 – Մայքլ Ֆարադեյը առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է էլեկտրական դինամոն, որով էլ հայտնաբերել է էլեկտրամագնիսական ինդուկցիան։
1849 – վախճանվել է լեհ կոմպոզիտոր Ֆրիդերիկ Շոպենը։
1855 – անգլիացի Հենրի Բեսեմերն արտոնագրել է պողպատի արտադրության իր եղանակը։
1855 – Ղրիմյան պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Կինբուրնի ճակատամարտը անգլո-ֆրանսիական ուժերի և ռուսների միջև, որտեղ առաջին անգամ օգտագործվել են զրահապատ նավեր։ Ճակատամարտը ավարտվել է ռուսական Կինբուրն ամրոցի պաշտպանների կապիտուլացիայով։
1902 – ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում թողարկվել է առաջին «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենան։
1933 – նացիստական Գերմանիայից հեռացած Ալբերտ Էյնշտայնը ժամանել է Միացյալ Նահանգներ։
1941 – գերմանական զորքերը կոտորել են Հունաստանի Կերդիլի գյուղի բոլոր տղամարդ բնակիչներին։
1956 – Շվեյցարիայում գործարկվել է աշխարհում առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը։
1959 – հարավաֆրիկյան «Դե Բիրս» ընկերությունը հայտարարել է, որ արտադրել է առաջին արհեստական ալմաստը։
1961 – Փարիզում ֆրանսիական ոստիկանության կողմից դաժանորեն ճնշվել է մոտ 30 000 ալժիրցիների ցույցը։
1972 – ծնվել է ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան Էմինեմը։
1990 – բացվել է Internet Movie Database (IMDb) կայքը։
1996 – Ասլան Մասխադովը դարձել է Չեչնյայի կոալիցիոն կառավարության վարչապետ։
2008 – վախճանվել է խորհրդային և էստոնացի լրագրող Ուրմաս Օտտը։
2023 – ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմի ժամանակ Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցը, որի արդյունքում եղել է 500-ից ավելի զոհ։

Կ. Խաչիկյան

«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Politico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского пролива
Самое популярное