«Կցանկանայի այստեղ լինեիր»․ ամուսնու վիզան մերժելու պատճառով կինը մենակ է մեկնել մեղրամիս (ֆոտո)
ՖՈՏՈԿինը տարածել է զվարճալի նկարներ՝ առանց ամուսնու իր մեղրամսից, երբ դեսպանատունը մերժել է ամուսնուն վիզա տրամադրել։
Պակիստանի Լահոր քաղաքում ապրող նորապսակներ Հումա Մոբինն ու նրա ամուսինը՝ Արսալաան Սևեր Բհատը, պլանավորել էին մեղրամիսն անցկացնել Հունաստանում։
Սակայն ամուսնուն ժամանակին վիզա չի տրամադրվել։ Կինը սկզբում չի ցանկացել մեկնել առանց ամուսնու, բայց քանի որ ամբողջ ճանապարհորդության համար արդեն վճարված էր, զույգը որոշել է, որ գոնե կինը պետք է գնա ու տեսնի երկիրը։
Այսպիսով, կինը մեկնել է 10-օրյա ճանապարհորդության, իսկ ամուսինը մնացել է Պակիստանում, ու տարածել լուսանկարներ՝ տխուր դեմքով։
