Պակիստան-Աֆղանստան սահմանին դարձյալ բախումներ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախօրեին պակիստանյան և աֆղանական ուժերի միջև հեռավոր սահմանամերձ շրջանում նոր բախումներ են եղել, տեղեկացնում է Associated Press-ը:
Նշվում է, որ Պակիստանի պետական լրատվամիջոցներն աֆղանստանցի զինվորներին մեղադրել են «չհրահրված կրակ բացելու» համար: Հարձակումը հետ է մղվել, պակիստանյան ուժերը հակադարձել են՝ վնասելով Աֆղանստանի տանկերն ու ռազմական դիրքերը:
Կողմերի միջև սահմանային փոխհրաձգությունը տեղի է ունենում մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ:
Պակիստանի զինվորականները հոկտեմբերի 11-ից գտնվում են բարձր մարտական պատրաստության վիճակում։ Չնայած բախումները ժամանակավորապես դադարեցվել էին հոկտեմբերի 12-ին՝ Սաուդյան Արաբիայի և Կատարի կոչերից հետո, Պակիստանի ու Աֆղանստանի միջև սահմանային բոլոր անցակետերը փակ են: