Դանիելյան. Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ընտրությունների օգտագործելով ուժ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը rt.com-ին ասել է, որ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի դեմ դատարանի որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը։
«Իշխանությունները պատրաստվում են ընտրություններին՝ օգտագործելով ուժ, ձերբակալելով ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին, ինչպես նաև հասարակության վրա ազդեցություն ունեցող, այսինքն՝ հասարակական կարծիք ձևավորող մարդկանց։ Արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը պետք է ազդանշան լինի բոլորի համար. յուրաքանչյուրը կարող է կիսել նրա ճակատագիրը», - բացատրել է rt.com-ի զրուցակիցը։
Նա նաև ընդգծել է, որ գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվել է կեղծ մեղադրանքներով։ «Բարձրաստիճան հոգևորականները նույնպես հայտարարություններ են արել՝ քննադատելով Փաշինյանին և նրա թիմին։ Հնարավոր է, որ որոշ կուսակցություններ արգելվեն կամ տարբեր պատրվակներով նրանց թույլ չտրվի մասնակցել ընտրություններին», - եզրափակել է Դանիելյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի դատարանը արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը
www.1or.am