«Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Սիմոնյանը ավելացվել է «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆSportbox.ru ռեսուրսի տվյալներով Մոսկվայի «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն և Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ավելացվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում։ Սիմոնյանին մեղադրում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի մեջ։
98-ամյա Սիմոնյանը «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է (160 գոլ)։ Նա խաղացել է «կարմիր-սպիտակների» կազմում 1949-ից 1959 թվականներին։ Սիմոնյանը նաև թիմի գլխավոր մարզիչ է եղել 1960-ից 1965 թվականներին և 1967-ից 1972 թվականներին։ 1956 թվականին նա դարձել է օլիմպիական չեմպիոն ԽՍՀՄ հավաքականի կազմում։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը