ՀՀ վարչապետի կինը գովաբանել է Էրդողանին գրքի համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գրքի գրախոսությունը, գրում է Zakon.kz-ը։
«Ես այն կարդացի իմ ակադեմիական գրքերի հետ մեկտեղ, այնպես որ դա որոշ ժամանակ պահանջվեց։ Վստահ եմ, որ Հայաստանի մասնագետները այն կկարդան անմիջապես հրատարակվելուց հետո։ Նրանց համար, որոնց հետաքրքրությունները տարածվում են միջազգային հարաբերությունների վերաբերյալ գրքերից այն կողմ, բայց ովքեր իսկապես կցանկանային իմանալ, թե ինչ է գրել հարևան երկրի նախագահը, ես կասեի՝ գիրքը նվիրված է ՄԱԿ-ի կառուցվածքի փոփոխությանը, Անվտանգության խորհրդի մշտական անդամների իրավունքների վերանայմանը և կազմակերպությանը ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու իրական գործիքներով ապահովելուն», - գրել է Աննա Հակոբյանը։
Նա ընդգծել է, որ հեղինակի կարծիքով աշխարհը չի կարող մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների վերահսկողության տակ։ Հակոբյանը նշել է, որ գիրքը նաև տվյալներ է տրամադրում մարդկության վիճակի մասին։ Օրինակ՝ աշխարհում 820 միլիոն մարդ ապրում է սովի պայմաններում, 260 միլիոնը միգրանտներ են, ավելի քան 80 միլիոնը՝ ներքին տեղահանվածներ, և մոտավորապես 25 միլիոնը՝ փախստականներ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը
www.1or.am