Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգևոր ինքնության սահմաններն ու իրականության հետ առերեսումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդու ինքնությունն ու իրականության ընկալումը դարեր շարունակ եղել են մարդկային մտքի և հոգեբանական ուսումնասիրությունների առանցքային թեմաներ։ Ժամանակակից հոգեբանությունը ձգտում է բացահայտել մարդու վարքագիծը, մտքերը և զգացմունքները գիտական մեթոդներով՝ օգտագործելով փորձարարություն, հարցաշարեր, դիտարկումներ և հոգեթերապևտիկ մոտեցումներ։ Սակայն հոգեբանության դասական տեսությունը և մեթոդաբանությունը սահմանափակվում է նյութական և հոգեբանական գործընթացներով և չի կարողանում ամբողջությամբ բացահայտել մարդու հոգևոր էությունը՝ այն «ես»-ը, որը գոյություն ունի նյութական աշխարհի սահմաններից դուրս։ Ժամանակակից հոգեբանությունն իր խորությամբ ավելի շուտ դարձել է սոցիալական գիտություն։ Այն ուսումնասիրում է, թե ինչպես են հասարակական, տեղեկատվական և տեխնոլոգիական միջավայրերը ձևավորում մարդու հոգեվիճակը։ Սակայն այդ ընթացքում այն հաճախ անտեսում է մարդու ներքին հոգևոր իրականությունը՝ այն շերտը, որտեղ մարդը միահյուսված է Սուրբ Հոգու հետ։ Ահա թե ինչու հոգեբանական մեթոդները հաճախ հանգում են ժամանակավոր հանգստության կամ ինքնակառավարման ձևերի, բայց ոչ ներքին վերածնության։ Ժամանակակից հոգեբանությունը, որքան էլ զարգացած լինի մեթոդաբանորեն, հիմնականում գործում է էմպիրիկ և նյութական աշխարհընկալման սահմաններում։ Այն դիտարկում է մարդու գիտակցությունը, վարքը, հույզերը և սոցիալական կապերը՝ որպես չափելի, դիտարկելի երևույթներ։ Սակայն այն երբեք չի անդրադառնում մարդու ներքին կյանքի ամենաանտեսանելի, բայց ամենաիրական ուժին՝ Սուրբ Հոգու ներգործությանը և դրա զորությանը։ Ըստ էության, մարդու հոգևոր ինքնությունը ձևավորվում է միայն այն ժամանակ, երբ մարդը ճանաչում է իրեն Աստծո պատկերով և նմանությամբ և թույլ է տալիս Սուրբ Հոգուն ներգործել իր կյանքի բոլոր ոլորտներում։ Հոգևոր ճանապարհը օգնում է հաղթահարել ներքին հակասությունները, հոգեկան ճգնաժամերը, տագնապն ու անհանգստությունները, որոնք միայն այսօրվա հոգեբանական կամ սոցիալական մեթոդներով հնարավոր չէ լուծել։

Քրիստոնեական դավանաբանությունը հստակ բացահայտում է Հայր Աստծո և Որդի Աստծո դերը՝ նրանց միջնորդությունը և փրկարար նշանակությունը։ Սակայն Սուրբ Հոգու գործառույթներն ու ազդեցությունը մարդու հոգևոր ինքնության վրա հաճախ մնում են երկրորդ պլանում։ Սուրբ Երրորդության մեջ Սուրբ Հոգին հավասարապես Աստված է, բայց նրա առանցքային դերը մարդու ներքին կյանքի, ինքնաճանաչման և հոգևոր վերածննդի գործում համեմատաբար քիչ է լուսաբանվել թե՛ դասական աստվածաբանության, թե՛ հոգեբանության շրջանակներում։

Այս ընկալման խորքում դրված է այն նույն ճշմարտությունը, որը քրիստոնեությունը բացահայտում է Սուրբ Հոգու միջոցով. մարդը չի կարող հասնել ամբողջական ինքնաճանաչման՝ առանց Սուրբ Հոգու ներգործության։ Հենց այստեղ է ձևավորվում այն, ինչ կարելի է անվանել հոգեռեալիզմ՝ փիլիսոփա-աստվածաբանական ուղղություն, որը դիտարկում է Սուրբ Հոգուն ոչ թե որպես Երրորդության «օժանդակ անձնավորություն», այլ որպես մարդու իրական ինքնության և հոգևոր վերածննդի առանցքային ուժ։ Եթե դասական հոգեբանությունը ուսումնասիրում է, թե ինչպես է մարդը «փորձում հասկանալ իրեն», ապա հոգեռեալիզմը ցույց է տալիս, թե ինչպես է Սուրբ Հոգին օգնում մարդուն հասկանալ իր իսկ էությունը՝ անցնելով դասական հոգեբանության կողմից ընդունված նյութական, սոցիալական և անգամ մտավոր սահմանները։ Ըստ իմ պատկերացումների, հոգեռեալիզմը հնարավորություն է ընձեռում բացել այն շերտերը, որոնք անհասանելի են միայն գիտակցության, հոգեբանական վերլուծության կամ սոցիալական ազդեցությունների միջոցով։ Մարդու հոգևոր իրականությունը միավորվում է նյութական և հոգեբանական շերտերի հետ միայն այն ժամանակ, երբ նա ճանաչում է իրեն որպես Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված արարած:

Այսօր Հայաստանում և աշխարհում նկատվում է հոգեկան ճգնաժամերի, դեպրեսիաների և անհանգստությունների աճ։ Սա կապված է ոչ միայն սոցիալական և տնտեսական ճնշումների, այլև հոգևոր դատարկության հետ։ Մարդը հաճախ կորցնում է իր «ներքին խարիսխը»՝ այն հոգևոր կենտրոնը, որը կապում է նրան հավիտենական արժեքների հետ։ Հայաստանում աճել են ավտովթարները, ընտանեկան կոնֆլիկտները, ինքնասպանությունների և կախվածությունների դեպքերը։ Դրանք բոլորը արտահայտություններ են նույն խնդրի՝ մարդու հոգևոր ինքնության խաթարման։ Այս ամենը կարող է դառնալ հոգեռեալիզմի քննության առարկա: Մյուս կողմից՝ այսօր Հայաստանում նկատվում են մի շարք փոխկապակցված հոգևոր և հոգեբանական խնդիրներ, որոնք խոչընդոտում են ազգային ինքնության վերականգնմանը։ Առաջին և ամենախորքային խնդիրն է ազգային ինքնության հոգևոր հիմքերի խաթարումը, երբ հայ լինելը ընկալվում է ոչ թե որպես աստվածային առաքելություն, այլ պարզապես ծագում կամ քաղաքացիական պատկանելություն։ Ըստ հոգեռեալիզմի, հայրենիքը դառնում է ոչ թե միայն տարածք, այլ հոգևոր տարածություն, որտեղ մարդը ճանաչում է իր կոչումը, իր պատմական և աստվածային առաքելությունը։

Հոգեռեալիզմի տեսանկյունից պատմական Հայաստանը և իրական Հայաստանը երկու փոխկապակցված հասկացություններ են, սակայն քաղաքական նպատակներից ելնելով՝ հաճախ փորձում են դրանք ներկայացնել միմյանցից անջատված։ Պատմական Հայաստանը հիշեցնում է մեր նախնիների պայքարի, մշակույթի, հավատքի և նահատակության վկայությունը, իսկ իրական Հայաստանը այն երկիրն է, որտեղ մենք ապրում ենք այսօր՝ դժվարություններով, անարդարություններով և մոռացությամբ։ Հոգեռեալիզմը ցույց է տալիս, որ միայն հոգևոր Հայաստանի միջոցով կարող ենք վերականգնել այս երկու աշխարհների միասնությունը և կառուցել իրական հայրենիք՝ մեր ներկայի և ապագայի համար։ Արարատ լեռը հոգեռեալիզմի շրջանակում դիտվում է որպես հոգևոր, ազգային և ստեղծագործական խորհրդանիշ, ներշնչման և ինքնաճանաչման աղբյուր։ Այն ներկայացնում է ոչ միայն պատմական, աշխարհագրական կամ երկրաբանական նշանակություն, այլև հոգևոր բարձունք՝ այն կենտրոնը, որտեղ մարդը և ազգը միավորվում են սեփական էության և Աստծո հետ կապի մեջ։

Հոգեռեալիզմի տեսանկյունից, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչու կորցրեցինք Արցախը։ Արցախը կորցրեցինք, որովհետև, որպես ազգ, մենք կորցրել էինք հոգևոր ինքնությունը և ազգային ինքնաճանաչումը։ Պատերազմը և տարածքների կորուստը ոչ միայն ռազմական կամ քաղաքական խնդիր էր, այլ նաև մեր հավաքական հոգեբանական և հոգևոր վիճակի արտացոլում։ Երբ ազգը չի ճանաչում իր հոգևոր արմատները, երբ հայ լինելը ընկալվում է միայն ըստ տարածքային քարտեզների պատմական կամ աշխարհագրական առաքելություն, այն կորցնում է ներքին ուժը պաշտպանելու սեփական արժեքները։ Հոգևոր ընկճվածությունը և ազգային ինքնության խաթարումը դարձան այն պատնեշները, որոնք թույլ չտվեցին պահպանել Արցախի նկատմամբ պատասխանատվության զգացումը։ Հոգեռեալիզմը ցույց է տալիս, որ միայն ներքին հոգևոր վերածնունդը, ազգային ինքնաճանաչումը և հայրենիքի հոգևոր կապի գիտակցումը կարող են կանխարգելել նման կորուստները։

Այսօր, երբ մեր հասարակության մեջ հաճախ գերակշռում է նյութական մտածողությունը, անհրաժեշտ է, որ մենք ճանաչենք մեր ինքնության սահմանները և վերադառնանք հոգևոր խարիսխներին՝ աղոթքին, շնորհին, ներշնչմանը և Սուրբ Հոգու զորությանը։ Դա ոչ միայն հավատքի, այլև հոգեբանական կայունության և հասարակական առողջության հարց է։ Հոգեռեալիզմը և մարդու հոգևոր իրականությունը կարող են արտահայտվել նաև արվեստում, գրականության և երաժշտության մեջ, որոնք ծառայում են հոգևոր ինքնաճանաչման գործընթացին։ Հոգեռեալիզմն, այսպիսով, կարող է դառնալ ոչ միայն փիլիսոփայական և աստվածաբանական ուղղություն, այլ նաև կիրառելի մեթոդ՝ կյանքի տարբեր ոլորտներում՝ հոգեկան առողջությունից մինչև կրթություն, մշակույթ և հասարակական վարքագիծ։

Այսպիսով, հոգեռեալիզմը առաջարկում է մի նոր ուղի՝ միավորելով հոգեբանության և քրիստոնեության ընկալումները։ Այն հիշեցնում է, որ մեր ժամանակների մարդը կանգնած է ոչ թե միայն տեխնոլոգիական կամ տնտեսական մարտահրավերների, այլ նախևառաջ հոգևոր ինքնության ճգնաժամի առաջ։ Իսկ այդ ինքնությունը կարող է կայունանալ միայն այն ժամանակ, երբ մարդը գիտակցում է իր հոգևոր սահմանները՝ Սուրբ Հոգու ներգործությամբ։

Այսպիսով, հոգեռեալիզմը դառնում է ազգային գոյաբանական ծրագիր, որը միավորում է հոգեբանությունը, փիլիսոփայությունը և հավատը՝ ծառայելով անհատի, ընտանիքի, պետության և ողջ ազգի հոգևոր վերականգնմանը և ամրապնդմանը։ Միայն վերականգնելով մեր ներքին իրականությունը՝ մենք կկարողանանք ստեղծել իրական, հոգևոր, ուժեղ և միավորված Հայաստան ու հայրենիք՝ անցյալը հարգելով, ներկան հասկանալով և ապագայի համար ստեղծագործելով։ Եթե մենք չվերականգնենք մեր հոգևոր ինքնությունը, մենք չենք կարող կառուցել ո՛չ պետություն, ո՛չ հայրենիք։ Իսկ եթե վերագտնենք Սուրբ Հոգու ներկայությունը մեր մեջ, ապա կվերագտնենք նաև պատմական և իրական Հայաստանը մեր ներսում՝ ստեղծելով հոգևոր Հայաստան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում  

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное