Արդյունավետ բաղադրատոմս՝ ցելյուլիտն արագ վերացնելու համար
ՖՈՏՈՀնարավոր է՝ լսել եք թուրինջի (գրեյպֆրուտ) բազմաթիվ առավելությունների մասին, որոնք էլ այն դարձնում են աշխարհում ամենաառողջարար մրգերից մեկը։ Թուրինջը, բացի այն, որ օգնում է ազատվել ավելորդ ճարպից, ունի հետևյալ դրական ազդեցությունները՝
• Օրգանիզմից հեռացնում է տոքսինները
• Բարելավում է արյան շրջանառությունը
• Կանխում է մարմնում ավելորդ ջրի կուտակումը՝ դրանով իսկ կանխելով նարնջի կեղևի նման մաշկի առաջացումը
• Արագացնում է նյութափոխանակությունը
• Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։
Այս բաղադրատոմսի հիմնական բաղադրիչը, որը կօգնի ազատվել ցելյուլիտից, թուրինջն է, որն ունի նաև մի քանի «սուպեր-դաշնակցներ»։
Բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ է՝
• ¼ կիտրոն
• Մեկ մեծ թուրինջ
• Մեկ կտոր կոճապղպեղ
• Երկու նարինջ։
Պատրաստման եղանակը.
Բոլոր մրգերը լվանալ, կեղևահանել, անցկացնել հյութաքամիչով, քամել և պահել սառնարանում։
Պատրաստի ըմպելիքը խմել դատարկ ստամոքսին՝ առավոտյան և ամեն ուտելուց առաջ։