Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թյուրքական աշխարհը ամրապնդում է ինտեգրացիան թե՛ անվտանգության, թե՛ առևտրի ոլորտներում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թյուրքական պետությունների կազմակերպության (OTG) 12-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Ադրբեջանի Գաբալա քաղաքում` հոկտեմբերի 6-7-ը, գրում է Ng.ru–ն։ Կազմակերպության անդամ պետությունների առաջնորդները կքննարկեն «Տարածաշրջանային խաղաղություն ու անվտանգություն» թեման` ընդգծելով թյուրքական աշխարհում կայունության և համագործակցության աճող հրատապությունը։ 

Սեպտեմբերի 29-ին Բաքվում տեղի է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության (OTG) վերլուծական կենտրոնների ավանդական 11-րդ համաժողովը։ Համաժողովը կրում էր «Թյուրքական պետությունների կազմակերպությունը որպես տարածաշրջանային գործոն գլոբալ անորոշության համատեքստում»։ Մտքերի փոխանակման նիստը սովորաբար անցկացվում է OTG-ի սպասվող գագաթնաժողովի նախօրեին։ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի  խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը իր ելույթում ընդգծել է, որ վերջին տարիներին զգալիորեն աճել են ինչպես OTG-ի անդամների թիվը, այնպես էլ դրա հեղինակությունը տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում. «Այսօր մենք կարող ենք վստահորեն ասել, որ OTG-ն իսկապես լիովին ծառայում է տարածաշրջանում խաղաղությանը և համագործակցությանը։ Դա պայմանավորված է նրանով, որ, ի տարբերություն տարածաշրջանի մյուս կազմակերպությունների, OTG-ի շրջանակներում համագործակցությունը հիմնված է հավասարության սկզբունքի վրա»։

Օմեր Կոջամանը ուրվագծել է կազմակերպության զարգացման հիմնական ուղղությունները. «Թյուրքական աշխարհն ունի լայն աշխարհագրություն, հզոր ռազմական ներուժ, հարուստ ռեսուրսներ, տրանսպորտային միջանցքներ և երիտասարդ բնակչություն։ Մենք պետք է միավորենք մեր ջանքերը՝ ապահովելու համար, որ OTG-ն դառնա ազդեցիկ խաղացող և ուժային կենտրոն համաշխարհային ասպարեզում»։ Նա ընդգծել է Ադրբեջանի հատուկ դերը որպես կամուրջ թյուրքական աշխարհում, մասնավորապես առևտրի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում, վստահություն է հայտնել, որ ներկայիս քննարկումները զգալի ներդրում կունենան առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքներին։

Իր հերթին Հունգարիան է պատրաստ ծառայել որպես կամուրջ թյուրքական երկրների Եվրոպային և Եվրամիությանը ինտեգրման համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար հետազոտող Լասլո Վասան։ «Միջին միջանցքը կծառայի որպես կամուրջ ինչպես Արևելք-Արևմուտք, այնպես էլ Հյուսիս-Հարավ տարածաշրջանների համար», - ասել է հունգարացի փորձագետը։

Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ժանդոս Շայմարդանովը Միջին միջանցքը համարել է ոչ միայն տրանսպորտային ուղի, այլ նաև «դիվանագիտության և տրանսպորտային կապի թուրքական խորհրդանիշ», որը ամրապնդում է կայունությունը համաշխարհային անորոշության պայմաններում: Նա նշել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի պատմական նախաստորագրումը թուրքական աշխարհի համատեղ հաղթանակ է, քանի որ բաց սահմանները և ներդաշնակեցված ընթացակարգերը նվազեցնում են հակամարտության ներուժը և մեծացնում համագործակցության առավելությունները:

Շայմարդանովը նաև ընդգծել է էներգետիկ և թվային նախագծերի կարևորությունը, ինչպիսիք են Սև ծովի վրայով կանաչ միջանցքը և Ադրբեջանի և Ղազախստանի միջև օպտիկամանրաթելային գիծը, որը կարող է ստեղծել Կասպից-Սև ծով «կրկնակի միջանցք»: «Համատեղ ենթակառուցվածքները ստեղծում են համատեղ շահեր», - եզրափակել է նա նշելով, որ այդ ոլորտներում փոխկախվածությունը վստահություն է ներշնչում և նվազեցնում խոցելիությունը:

Բաց սահմանները նաև հնարավորություն են տալիս իրականացնել Զանգեզուրի նախագիծը: Թուրքիան արդեն սկսել է 224 կիլոմետրանոց Կարս-Դիլուջի երկաթուղու շինարարությունը, որը Հայաստանի միջոցով կկապի թուրքական երկաթուղային ցանցը Նախիջևանի ադրբեջանական էքսկլավի հետ: Կասպիական ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ռուս փորձագետ Ալեքսանդր Կարավաևի խոսքով այդ գիծը կդառնա Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև ենթատարածաշրջանային համագործակցության կարևոր տարր և կստեղծի պայմաններ առևտրաշրջանառության ավելացման և տարածաշրջանի առկա և հեռանկարային արդյունաբերական գոտիների միջև կապերի խտության բարձրացման համար։

Միևնույն ժամանակ, OTG-ն աշխատում է տարածաշրջանային լոգիստիկայի լրացուցիչ ոլորտների զարգացման ուղղությամբ, մասնավորապես Կասպից ծովում համատեղ լաստանավային ծառայության իրականացումը դիտարկելով։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի վերջերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ ստորագրվել է համատեղ լաստանավերի գործարկման մասին հուշագիր։ Այդ նախագծին նախատեսվում է նաև Թուրքիայի մասնակցությունը։ Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Միրվոխիդ Ազիմովի խոսքով այդ եռակողմ մեխանիզմի իրականացումը զգալիորեն կխթանի Կասպից ծովով բեռնափոխադրումները և կամրապնդի տարածաշրջանի ենթակառուցվածքային կապը։

Ազիմովը Զանգեզուրի միջանցքն անվանել է «հիմնական տրանսպորտային զարկերակ, որը կարևորությամբ համեմատելի է Բոսֆորի հետ», որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ: Հայաստանից դեպի Նախիջևան տանող երթուղին, որը կապում է Թուրքիան և Ադրբեջանը, ստեղծում է ուղիղ արևելք-արևմուտք կապ, կրճատելով լոգիստիկ ծախսերը և պարզեցնելով ընթացակարգերը: Ազիմովի խոսքով, միջանցքի բացումը հիմնարար նշանակություն ունի ամբողջ թյուրքական աշխարհի համար և կդարձնի Ադրբեջանը Եվրասիայի հիմնական տարանցիկ հանգույց։

Ուզբեկստանի ռազմավարական և տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ազիզջոն Քարիմովը հայտարարել է, որ Ուզբեկստանը, Ադրբեջանի հետ միասին, Միջին միջանցքը դիտարկում է որպես կարևոր տնտեսական կամուրջ։ «Այն չպետք է լինի միայն տարանցիկ ուղի։ Թյուրքական աշխարհը պետք է զարգացնի համագործակցությունը և իրականացնի համատեղ տնտեսական նախագծեր՝ օգտագործելով իր առկա ներուժը», - ընդգծել է Քարիմովը։

Ուզբեկստանի համար OTG–ն երրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է Ռուսաստանից և Չինաստանից հետո (տարեկան մոտ 10 միլիարդ դոլար)։ Առաջնահերթություն է տրվում արդյունաբերության, թեթև արդյունաբերության և սննդի արտադրության զարգացմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությանը։ Քարիմովը նաև ներուժ է տեսնում համատեղ թյուրքական ապրանքանիշի ստեղծման մեջ, որը կամրապնդի տարածաշրջանի տնտեսական տարածքը համատեղելով արդյունաբերական և հումքային ներուժը, ինչպես նաև մարդկային կապիտալը։

Ուզբեկստանի նախագահին առընթեր ռազմավարական և տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Շաֆոատ Նուրուլլաևան առաջարկներ է ներկայացրել տնտեսական համագործակցության ակտիվացման վերաբերյալ։ Նա ընդգծել է նախագահ Միրզիյոևի առևտրի ընդլայնման նախաձեռնությունների կարևորությունը և կոչ արեց OTG–ին օգտագործել իրենց աշխարհագրական առավելությունները:

Միացյալ Նահանգները նույնպես դիտարկում է Զանգեզուրի երթուղին պլանավորելով այնտեղ գազատար կառուցել: «Ադրբեջանն ունի առատ էներգետիկ ռեսուրսներ, և ես կարծում եմ, որ հարավային սահմանին գտնվող միջանցքը, որը կարող է կապել Հայաստանն ու Ադրբեջանը, կարող է ավելի շատ բնական գազ մատակարարել Եվրոպա: Սա չափազանց կարևոր է: Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների զարգացումը և դրանք համաշխարհային շուկաներ, մասնավորապես եվրոպական և արևմտյան շուկաներ հասցնելը շրջանցելով Ռուսաստանը, զգալի հնարավորություններ է ստեղծում մեր երկրների միջև ապագա համագործակցության համար», - ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը` ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ համաձայնագրի ստորագրման ժամանակ: 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը

www.1or.am

 



Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное