Սխալներ, որոնք թույլ տալու դեպքում կարող եք կորցնել ձեր սիրելիին
ՖՈՏՈAdMe.ru-ն հավաքել է ամենատարածված սխալների ցանկը, որոնք կարող են փչացնել հարաբերությունները կամ նույնիսկ բաժանման պատճառ դառնալ:
«Հարմարեցվում եք» ձեր զուգընկերոջը
Անհնար է երջանիկ լինել սիրո մեջ` փորձելով ուրիշ մարդ լինել: Սիրահարվելով` մարդիկ մոռանում են այս մասին ու սկսում հարմարեցվել զուգընկերոջը, փորձում արժանանալ նրա հիացմունքին: Սակայն հայտնի է, որ մարդիկ իրար սիրում են ոչ թե կատարելության, այլ անկեղծ ու բնական լինելու համար:
Փորձում եք փոխել մարդուն
Սա մեկ այլ ծայրահեղություն է. դուք ընդունում եք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, իսկ զուգընկերոջը փորձում եք փոխել` ակնարկելով, որ նա կատարելագործվելու կարիք ունի: Ոչ ոք կատարյալ չէ, և իմաստ չունի թելադրել սեփական կանոնները. պետք է ուղղակի նկատել և գնահատել դիմացինի առավելությունները:
Կարծում եք, որ հարաբերությունները հավերժ տոն են
Ռոմանտիկ պատմվածքներ կարդալով և ֆիլմեր դիտելով՝ շատերը կարծում են, թե երկրորդ կեսին հանդիպելուն պես միապաղաղ առօրյան կվերածվի հավերժ տոնի: Ահա թե ինչու հենց առաջին դժվարությունը վերջի սկիզբ է այդպիսի մարդկանց համար, հարաբերությունները «սխալ» են, իսկ սիրելի մարդը «բավականաչափ լավը չէ»: Հարաբերություններում երջանկության փուլերի արանքում հայտնվում են նաև դժվարության փուլեր, որոնք իրականում կապը հասցնում են նոր մակարդակի:
Անընդհատ հետ եք նայում անցյալին
Անհնար է նոր հարաբերություններ կառուցել առանց անցյալից դասեր քաղելու: Խոսքը ներքին գործընթացների մասին է` վիրավորված լինելը, չարտահայտված դժգոհությունը, համոզվածությունը, որ բոլոր տղամարդիկ և կանայք վատն են և ցանկացած պահի կարող են դավաճանել, խանգարում է առաջ գնալ: Այս ամենն անդրադառնում է նույնիսկ մանր վեճերի վրա և կարող է խոչընդոտել ներկա հարաբերությունների զարգացումը:
Չեք պատմում ձեզ համար կարևոր բաների մասին
Անկեղծությունը և բաց լինելը մերձեցնում են մարդկանց: Սա չի նշանակում, որ պետք է բառացիորեն ամեն ինչով կիսվել սիրելիի հետ. ուղղակի պատմեք այն բաների մասին, որոնք կարևոր են ձեզ համար, և հետաքրքրվեք նրա կարծիքով: Միևնույն ժամանակ, պետք է կարողանալ լսել դիմացինին և հանգիստ խոսել այն բաների մասին, որոնք անհանգստացնում են ձեզ: Հասուն մարդիկ, որոնք իրոք հարգում և սիրում են իրար, կարող են կիսվել ամեն ինչով` չվախենալով չհասկացված կամ ծաղրված լինելուց: