Կեղծ ալկոհոլ օգտագործելու հետևանքով 41 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Լենինգրադի մարզում կեղծ ալկոհոլի օգտագործումից մահացածների թիվը հասել է 41-ի, հոկտեմբերի 3-ին «Իզվեստիա»-ին հայտնել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի («Անզգուշությամբ մահ պատճառելը») հատկանիշներով։ Դատախազությունը հայտնել է կեղծ ալկոհոլի վաճառքի հետ կապված ութ անձանց ձերբակալության մասին։
Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իրինա Վոլկը հայտարարել էր, որ Լենինգրադի մարզում մարդկանց մահվան պատճառ դարձած կեղծ ալկոհոլի աղբյուրը Տոսնենսկի շրջանում գտնվող առևտրային կազմակերպությունն է։