Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը պատրաստվում է հաստատել միահեծան քաղաքականություն, որը ներառելու է տոտալ վերահսկողություն բոլոր ոլորտների վրա». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հրապարակ է նետել «չորրորդ հանրապետություն» ստեղծելու մասին քարոզչական թեզը։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ սոցիալական իրականությունը սկսում է ձևավորվել ու դառնալ փաստ այն ժամանակվանից, երբ շատ մարդիկ սկսում են խոսել այդ մասին։ «Հիմա Փաշինյանը ջանք է դնում, որպեսզի «չորրորդ հանրապետություն» կոչվածը դառնա սոցիալական փաստ։ Երբ խոսում ենք դրա մասին, քննարկում, դրանով նպաստում ենք, որպեսզի այդ վնասակար ցնդաբանությունը փաստ դառնա։ Նա պարզապես «չորրորդ հանրապետություն» անվանում է այն քաղաքական ռեժիմը, որը հետո է վերջնականապես հաստատվելու։ Այդ ռեժիմը հիմա իր ձևավորման, զարգացման ընթացքի մեջ է, ինչն ընդհանրապես կապ չունի հանրապետության, պետական ավանդույթների և ժողովրդավարության հետ։ Դա լինելու է բռնապետություն, լինելու է հին արևել յան տիպի բացարձակ միապետության նման ռեժիմ, որտեղ քաղաքականության ծանրության կենտրոնում խոսքի, մտքերի, քննարկումների փոխարեն լ ինելու է սուտը, մանիպուլ յացիան և բռնությունը։ Սա է լինելու «չորրորդ հանրապետություն» կոչվածը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։ Նշում է՝ մեր հանրապետությունների՝ առաջին, երկրորդ և երրորդ դասակարգումը շատ պայմանական մոտեցում է։ «Սա որևէ պաշտոնական ձևակերպումներ չունի, անգամ կրթական փաստաթղթերում, դասագրքերում չկան նման ձևակերպումներ, կա մեկ Հայաստանի Հանրապետություն, որը ստեղծվել է 1918 թվականին։ Այն իր անկախ պետականությունը կորցրել է 1920 թվականի դեկտեմբերին, և անկախ պետականությունը վերականգնել է 1991 թվականին՝ 1990 թվականի Անկախության հռչակագրով սկսած։ Բոլոր այն քիչ թե շատ գործող գործիքները, որոնք ապահովել են իշխանությունների տարանջատում և հակակշռում , փոխզսպումներ և հակակշռումներ, Փաշինյանը պատրաստվում է վերացնել և հաստատել լիարժեք միահեծան քաղաքականություն, որը ներառելու է նաև տոտալ վերահսկողություն կրթության բովանդակության վրա, տոտալ վերահսկողություն կրոնական ոլորտում՝ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու վրա, տոտալ վերահսկողություն մարդկանց հոգեբանության, մտքերի, մտածողության վրա։ Չորրորդ հանրապետություն կոչվածի առանցքում նա դնում է խաղաղությունը, իսկ իրականում՝ Թուրքիայից և Ադրբեջանից կախվածությունը։ Դա նշանակում է, որ այդ կախվածությունը վիճարկող ցանկացած գաղափար, ելույթ, գործողություն ենթակա է լինելու դաժան հետապնդման և պատիժների՝ խաղաղության գաղափարը պաշտպանելու անվան տակ»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Փաշինյանը և նրա թիմը Հայաստանի ժողովրդին խոստանում են փաստաթղթային խաղաղություն։ Ասում են՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերով մեր տարածաշրջանում խաղաղություն են հաստատել, միջնորդն էլ ԱՄՆ-ն է, իրականության մեջ Ադրբեջանը շարունակում է զինվել, հիշեցնում են մեզ, որ վերջին մեկ տարի և յոթ ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվոր չի զոհվել։ Իսկ հասարակությանը հնարավո՞ր է համոզել, որ խաղաղությունը հաստատված է։ Պարոն Սողոմոնյանը հարցին անդրադառնում է հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ ունեցած իր շփումներից ելնելով։ «Կան մարդիկ, որոնք ոչ թե հավատում են, այլ ցանկանում են հավատալ։ Նրանք սովոր են մտածել՝ ցանկալին իրականության տեղ ընդունելով, այլ ոչ թե իրականությունն օբյեկտիվորեն ճանաչելով։ Բայց իմ շփումների մեծագույն մասը ճիշտ հակառակի մասին է խոսում։ Մարդիկ հասկանում են, որ չի կարող պարտված ղեկավարը, պետությունը շարունակաբար թուլացնողը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատել, երբ միջազգային քաղաքականության մեջ գայլային օրենքներ են գործում, չկան բարոյականության չափանիշներ, չկան հասարակությունների մեջ հանդուրժողականություն կառուցելու միտումներ, այդտեղ երկարաժամկետ խաղաղություն չի լինելու։ Բոլորն էլ հասկանում են, որ ագրեսիայի ու ագրեսիվ գործողությունների միջև այս՝ կարծես ժամանակավոր դադարը թուրք-ադրբեջանական տանդեմն անում է նրա համար, որ նպաստի Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը, որ հետո Փաշինյանը շարունակի կատարել իրենց պահանջները. չկատարելու դեպքում կդիմեն ագրեսիվ գործողությունների, կատարելու դեպքում այնքան կթուլացնեն, մինչև Հայաստանի Հանրապետությունը կհասցնեն կործանման և լուծարման»,-ասում է նա։

Քաղաքական ու հասարակական գործիչները, նախաձեռնությունները, այդ թվում՝ «ՀայաՔվեն», բարձրաձայնում են այն մասին, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող թիմի հնարավոր հաղթանակի դեպքում Հայաստանում հաստատվելու է թուրք-ադրբեջանական բռնատիրություն։ Անկախ պետության քաղաքացու համար թերևս հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս։ Զուգահեռաբար մեր երկրի քաղաքականության, տարբեր ուղղություններով կայացվող որոշումների մեջ շատերն արդեն իսկ տեսնում են դրա նախանշանները։ Հայկական կողմը մեկը մյուսի հետևից, որպես սեփական նախաձեռնություն, բավարարում է ադրբեջանական պահանջները։ «Մինչև 2020 թվականը՝ 44-օրյա պատերազմը, մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում ավելի ամուր, ազդեցիկ էին Ռուսաստանի դիրքերը։ 44-օրյա պատերազմից կամ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի մեկնարկած գործողություններից հետո Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը սկսեց նվազել, և փոխարենը սկսեց էապես աճել Թուրքիայի ազդեցությունը։ Թուրքիայի ազդեցության աճելու ներկայիս դրսևորումներից մեկը, քաղաքականությունը, որը Թուրքիան անընդհատ առաջ է տանում, «Թուրանական ծրագիրն» է, որը Թուրքիան հարմարեցնում է «Միջին միջանցքի» աշխարհատնտեսական ծրագրի հետ, այսինքն՝ Չինաստանից Արևմուտք և հակառակ ուղղությամբ ապրանքների տեղափոխման տրանսպորտային կոմունիկացիոն հանգույցներից մեկը մեր տարածաշրջանով է անցնում, որը պայմանականորեն անվանվում է «Միջին միջանցք»։ Այդ միջանցքի մեջ թուրքերն առաջ են մղում «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության իրավասությունների սահմանափակում Սյունիքի մի հատվածում։ Այսինքն, Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում ունենալու է սահմանափակ իրավունքներ։ Նախատեսված է, որ այդտեղով պետք է անցնի Կարս քաղաքից դեպի Արալըք-Դիլուջու, այնուհետև Նախիջևան երկաթուղի, որը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով»՝ Հայաստանի հարավով ու Մեղրիի տարածքով պետք է հասնի մինչև Բաքու։ Սա քաղաքական ծրագիր է և նպատակ ունի Թուրքիայի քաղաքական ներկայությունը ցեմենտելու կարևոր հանգուցակետում՝ Սյունիքի հարավում, որով նաև կտրվելու է կապը Իրանի հետ։ Այս նախագծի կյանքի կոչումն էապես մեծացնելու է Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի վրա, և Թուրքիան Հայաստանի վրա ունենալու է ռազմական, քաղաքական, նաև տնտեսական ճնշումներ գործադրելու շատ մեծ հնարավորություններ, գործիքներ։ Հետևաբար, էլ ավելի է ազդելու Հայաստանում քաղաքական գործընթացների, իշխանության ձևավորման վրա։ Հիմա առանց այն էլ ազդում է, իսկ «Թուրանական ծրագրի» կյանքի կոչումից հետո շատ ավելի է ազդելու։ Հիմա գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հայտարարում են, որ ոչ մի խնդիր չունեն «Թուրանական ծրագրի» հետ, իբրև թե այն չի հակասում Հայաստանի և հայ ժողովրդի շահերին, այսինքն՝ նրանք համադրում են հայ ժողովրդի շահերը թուրանականության հետ։ Սա թույլ է տալիս հասկանալու, որ իրենք արդեն իսկ ընդունում են Թուրքիայի գերիշխանությունը, ինչը հետագայում վերածվելու է տիրապետության, գուցե ֆորմալ առումով շարունակի մնալ Հայաստանի Հանրապետությունը, բայց դե ֆակտո Թուրքիան այս ընթացքով քաղաքական տիրապետություն է հաստատելու Հայաստանի վրա»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»
Самое популярное