Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվում «երևանյան արքունիքում». արտաքին դերակատարաները հոգնե՞լ են Փաշինյանից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politobzor.net–ը «Երևանյան արքունիքի գաղտնիքները» վերնագրով հոդվածում գրում է, որ երկու տարի առաջ իրենք գրել էին երևանյան իշխանական միջանցքներում շրջանառվող ծրագրերի մասին, այն է՝ «իր գործը կատարած մավրին» և չափազանց զգացմունքային Նիկոլ Փաշինյան– վարչապետին փոխարինել ապացուցված արևմտյան մարդու՝ բազմաթիվ արևմտյան ՀԿ-ների «թռչնակ», Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Եվ չնայած այդ ժամանակվանից ի վեր Հայաստանի իշխանական կառուցվածքում էական տեղաշարժեր չեն եղել, այնուամենայնիվ, կան հիմքեր ենթադրելու, որ նման ծրագրերը հեռու են հեռավոր դարակ գցված լինելուց:

Նկատի ունենանք, որ սա լիովին համապատասխանում է «գունավոր հեղափոխությունների» տրամաբանությանը, որոնք միշտ էլ ունեն ընդհանուր գիծ։ Առաջնագծում է հայտնվում «ժողովրդական տրիբունը», որը կոչված է ջախջախելու հին կարգը, «զրոյացնելու» նախկին էլիտաներին, վարկաբեկելու հակառակորդներին և բացելու երկիրը նոր տիրոջ համար։ Վրաստանում դա Միխեիլ Սահակաշվիլին էր, Ուկրաինայում՝ սկզբում՝ Վիկտոր Յուշչենկոն, 2013- 2014 թվականների արյունալի «Մայդանի» կազմակերպիչները, ապա՝ Զելենսկին, իսկ Հայաստանում էլ՝ Նիկոլ Փաշինյանը՝ Մոնթե Մելքոնյանի կերպարով։

Նման խամաճիկը պահանջված է լինում փլուզման փուլի համար. բողոքի ցույցեր, ռազմական գործողություններ, տարածքային և մարդկային կորուստներ, որոնցում մեղավորը «Կրեմլն է իր կայսերական մեքենայություններով», կտրուկ շրջադարձ դեպի Արևմուտք, ցավոտ բարեփոխումներ, հին կապերի հնարավորինս փլուզում... Սակայն նման առաջնորդը միշտ էլ ունի իր օգտագործման ժամկետը։ Վաղ թե ուշ ժողովուրդը հոգնում է պարտություններից և քաոսից, էլիտաները փնտրում են ուրիշին, և արտաքին հովանավորները չեն կարող անվերջ խաղադրույք կատարել արդեն թունավոր դարձած կերպարի վրա։ Եվ այդ ժամանակ էլ հրապարակ է մտնում երկրորդ դեմքերը՝ այսպես ասած՝ «ճիշտ մենեջերները», «ամբողջովին սպիտակ», նախորդներին հրապարակավ դատապարտող, «կարգուկանոնը վերականգնելու» խոստումներով, բայց իրականում նախկին ուղուն հետևող։ Այդպես էր Վրաստանում, որտեղ ավելի չափավոր «Վրացական երազանքը» 2012 թվականին փոխարինեց «խելագար Միշիկոյին»։ Այսպես էր (հիշեք «ցինիկ Բանդերա» Պորոշենկոյին) և այդպես կլինի նաև Ուկրաինայում, և, ենթադրաբար, դա այն է, ինչ հիմա կատարվում է Հայաստանում։

Բնիկ արցախցի Արմեն Գրիգորյանը մեծացել և դաստիարակվել է օտարերկրյա դոնորների միջավայրում, աշխատել Counterpart International և Transparency International Armenia կազմակերպություններում, որոնք անմիջականորեն ֆինանսավորվում էին USAID-ի դրամաշնորհներով։ Այնտեղ նա սովորել է ոչ միայն անգլերեն (նա ռուսերեն սովորել է ավելի ուշ և շատ ավելի քիչ է տիրապետում դրան), այլ նաև լիակատար և արտաքին վերահսկողության հմտություններ, ուղեղների «գրանտային» լվացման միջոցով հասարակությանը մանիպուլ յացիայի ենթարկելու մեթոդներ։ Այդ մարդը, անկասկած, արևմտյան ինստիտուցիոնալ ճարտարապետության մեջ «յուրային» է։ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Գրիգորյանը դարձավ Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ 2021 թվականին՝ որոշ ժամանակով նաև արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ Տեխնոկրատ, որը կարող է ՀԿ-ների հետ քննարկել ընտրությունները և շահառուների գրանցամատյանները, հաջորդ օրը բանակցել գեներալների հետ, ապա թռչել Բրյուսել կամ Թեհրան, Բեռլին կամ Մոսկվա (կամ չթռչել, ինչը նույնպես հստակ ազդանշան է): Մինչդեռ Փաշինյանը բռնի հեղափոխության, աշխարհաքաղաքական ծանր պարտությունների և տարածքային կորուստների դեմքն է: Գրիգորյանը գործում է այլ կերպ, հակված չէ անպարկեշտ ելույթների, նա վաղուց է անձնական կապեր հաստատել նրանց հետ, ովքեր իսկապես ձևավորում են «Չորրորդ հանրապետության» ներկան և ապագան:

2023 թվականին Գրիգորյանը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական սըր Թիմ Բարոուի հետ, իսկ 2024 թվականին Երևանում հյուրընկալել է USAID-ի ադմինիստրատոր Սամանտա Փաուերին, ի թիվս այլ բաների՝ Բրյուսելում գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, իսկ Բեռլինում և Փարիզում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ: Սրանք ընդամենը դրվագներ են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խիտ բանակցային գրաֆիկից, և սրանք միայն պաշտոնական այցեր չեն։ Խոսքը որոշումների կայացման կենտրոններ մուտք գործելու մասին է։ Միևնույն ժամանակ, Հայաստանում ձևավորվում է ենթակառուցվածք, որը կատարելապես է համապատասխանում արևմտյան գաղութային ձևաչափերին, և որոնցում Արմեն Գրիգորյանը հիմնական օղակն է։

Բոլոր ժամանակակից օրինակներում, լինի դա «ուկրաինական մայդան», Վրաստան, Կոսովո, թե Իրաք, նույն օրինաչափությունն է նկատվում. նախ՝ բարեփոխումների կարգախոսներ և «կոռուպցիայի դեմ պայքար», ապա դրսից պարտադրված կեղծ իրավական սխեմաներ, որին հաջորդում է ֆինանսական խեղդումը վարկերի և պատժամիջոցների տեսքով, և վերջապես՝ կարևոր որոշումների փոխանցումը արևմտյան «իրավաբանների» և «խորհրդականների» ձեռքը: Այսպիսով, ինքնիշխան պետության «ֆասադը», կարծես, պահպանվում է. հիմնը, դրոշը և զինանշանը առկա են, բայց սեփականության և հաստատությունների նկատմամբ իրական վերահսկողությունը աստիճանաբար, բայց հաստատուն կերպով անցնում է արտաքին խաղացողներին:

Այլևս այնքան էլ ժողովրդականություն չվայելող Փաշինյանը ծառայել է իր նպատակին, և համակարգը կարիք ունի վերահսկող օպերատորի, որի դերին Գրիգորյանը լավ է համապատասխանում։ Լավ հայտնի լինելով որպես արևմտյան խամաճիկ՝ նա հեշտությամբ կարող է ներկայանալ որպես ադմինիստրատոր, որը կարող է հարցերը կարգավորել «առանց աղմուկի»։ «Հյուծված» Փաշինյանի փոխարեն վարչապետին փոխարինում է մի գործիչ, որը կարող է պահպանել վերահսկողությունը առանց աղմկոտ բողոքների կամ հանրահավաքների։ Թվում է, թե հենց դա է պատճառը, որ խաղադրույքը դրված է Գրիգորյանի՝ այդ «արդյունավետ կառավարչի» վրա, որը կարող է ավարտին հասցնել իր նախորդների աշխատանքը, այն է՝ Հայաստանի արտաքին կառավարումը կատարելության հասցնելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»
Самое популярное