Ասպիրինը կիսով չափ կրճատում է աղիների քաղցկեղի կրկնության ռիսկը․ հետազոտություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇվեդ գիտնականները պարզել են, որ աղիքների քաղցկեղով հիվանդների մոտ վիրահատությունից հետո ասպիրինի փոքր չափաբաժնի ամենօրյա ընդունումը զգալիորեն նվազեցնում է հիվանդության կրկնվելու ռիսկը։
«New England Journal of Medicine»-ում հրապարակված հետազոտությանը մասնակցել են Շվեդիայից, Նորվեգիայից, Դանիայից և Ֆինլանդիայից ավելի քան 3500 հիվանդ։ Նրանք, ում մոտ բժիշկները հայտնաբերել էին որոշակի գենետիկ մուտացիաներ, երեք տարի շարունակ օրական ընդունել են 160 միլիգրամ ասպիրին։ Արդյունքում, ուռուցքի կրկնության ռիսկը նվազել է ավելի քան 50%-ով»։
«Սա կարող է փոխել կլինիկական պրակտիկան», - ասել է Ստոկհոլմի Կարոլինսկա ինստիտուտի ուսումնասիրության ղեկավար, պրոֆեսոր Աննա Մարտլինգը։
Գիտնականները բացատրում են այս ազդեցությունը նրանով, որ ասպիրինը նվազեցնում է բորբոքումը և կանխում թրոմբոցիտների կողմից ուռուցքի պաշտպանությունը, հաղորդում է Bild-ը: Սակայն դեղամիջոցը նաև ռիսկեր է պարունակում. փորձի ընթացքում մի քանի հիվանդներ ունեցել են լուրջ կողմնակի ազդեցություններ՝ սկսած ստամոքս-աղիքային արյունահոսությունից մինչև կաթված:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի ամբողջ աշխարհում ախտորոշվում է աղիքի քաղցկեղի մոտ երկու միլիոն դեպք, ընդ որում՝ հիվանդությունն ավելի ու ավելի է ազդում 50 տարեկանից փոքր մարդկանց վրա։