Փաշինյանը որոշում կկայացնի սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ-ն կորոշի սեպտեմբերի 29-ին Մինսկում նախատեսված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին իր մասնակցության ձևաչափը։ Այդ մասին Մինսկում լրագրողներին հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն, գրում է tsargrad.tv–ն։
«ՀՀ-ն նույնպես հաստատել է իր մասնակցությունը։ Այս հարցը ներկայումս քննարկվում է։ Սա այն հարցն է, որը պետք է որոշի հայկական կողմը իր մասնակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Հետևաբար, որոշումը կկայացնի հայկական կողմը», - ասել է նա պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Հիշեցնենք, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին։ Օրակարգում նախատեսվում է ներառել 14 հարց։
Երևանի և Մինսկի միջև հարաբերությունները ներկայումս լարված են։ Իրավիճակը սրվել է Բելառուսի նախագահի կողմից ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ հնչեցված գնահատականներից հետո։ Փաշինյանը հետագայում պնդել է, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու փաստը և արգելել է պաշտոնյաներին մեկնել Բելառուս, քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահ է։ Հունիսին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նոտաներ են փոխանակել։ Օգոստոսին, Լուկաշենկոյի մեկ այլ հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ նետվել են լոլիկներ ու կարտոֆիլներ։ Դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բուռն վեճի մեջ են մտել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը