Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շարունակում եմ սպասել Լևոնիս և ապրել մյուս տղայիս՝ Դավիթիս համար». մայոր Լևոն Ավետիսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Սարինշենի մատույցներում՝ մարտական հատուկ խնդիր կատարելու ժամանակ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լևոնս շատ ճարպիկ, աշխույժ, ժիր երեխա է եղել։ 11 ամսականից քայլել է, խոսել։ Իր դեպքում ամեն ինչ շատ ավելի արագ էր տեղի ունենում։ Վեց տարեկանից հաճախել է ըմբշամարտի։ Նաև պարի է հաճախել։ Հայրիկը շախմատ էր սովորեցրել, երկու եղբայր շատ լավ շախմատ էին խաղում։ Տարբերվում էր իր մտածելակերպով, հասունությամբ։ Տարիքով ավագ մարդիկ իր հետ շփվելուց հետո ասում էին՝ ճիշտ է, Լևոնը 30 տարեկան է, բայց իր հասունությամբ, կարծես, կրկնակի տարիք ունենա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Լևոնի մայրիկը։

Լևոնը ծնունդով Էջմիածնից է։ Սովորել է Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցում, այնուհետ՝ 2005-2007 թվականներին, Արմավիրի մարզի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում։ Տիկին Գայանեն նշում է՝ որդին դպրոցում լավ է սովորել։ «Կարող էր ուսուցչի պատմածով բոլոր դասերը ներկայացնել, տանը ոչինչ չսովորեր, բայց արդեն դպրոցում ամեն ինչ, ինչպես հարկն է, ներկայացներ ուսուցչին։ Հատկապես պատմողական առարկաների պարագայում դա ավելի հեշտ էր ստացվում։ Եթե իրեն ինչ-որ բան հետաքրքիր էր, պետք է պրպտեր, գտներ ամեն մանրամասն, որ իր համար ամեն ինչ հասկանալի լիներ։ Իններորդ դասարանում ընդունվեց վարժարան, քանի որ հստակ նպատակ ուներ զինվորական դառնալ։ Եթե մի հարցում որոշում էր կայացնում, ուրեմն պետք է իր ասածով աներ։ Նպատակասլաց էր»։

2008-2012 թթ. Լևոնը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ 2012 թվականի հուլիսի 28-ին լեյտենանտի կոչումով ծառայության է անցել ՊԲ ԶՈՒ N զորամասում, 2014 թվականի հուլիսի 28-ին՝ ավագ լեյտենանտի կոչումով մեկ այլ զորամասում։ 2016 թվականին ստացել է կապիտանի կոչում, այնուհետ՝ մայորի կոչում։ «2012 թվականին վիճակահանության միջոցով պետք է որոշվեր, թե ուր է մեկնում ծառայության։ Նա ասաց՝ կընտրեմ Արցախում ծառայելը, երեք տարի կծառայեմ այնտեղ, հետո արդեն կտեղափոխվեմ Հայաստան ու կամուսնանամ։ Սիրում էր իր ծառայությունը, մեկ օր չի տրտնջացել։ Իր հետ ծառայած սպաներն էլ միշտ ասել են, որ Լևոնը կարգ ու կանոնով սպա է եղել»։

Մայոր Լևոն Ավետիսյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թվականի Քառօրյա պատերազմին՝ որպես հատուկ նշանակության վաշտի 1-ին խմբի հրամանատար։ Որոշ դրվագներ այդ օրերից. «Պատերազմի առաջին իսկ րոպեներից իր խմբի տղաների հետ գործել է 9-րդ պաշտպանական շրջանի 118 մարտական դիրքում, հակառակորդն այն ընտրել էր որպես հարձակման ուղղություն։ Մայոր Ավետիսյանը ապրիլի 2-ին հինգ հոգանոց խմբով հարձակվում է հակառակորդի կողմից գրավված 117 մարտական դիրքի վրա, նռնակներով ոչնչացնում հակառակորդի չորս զինծառայողներին և դիրքը վերցնում վերահսկողության տակ, իսկ հակառակորդը, թողնելով դիերը, հետ է քաշվում իր խրամատ։ Որոշ ժամանակ անց հակառակորդը զրահատեխնիկայով և մեծաթիվ խմբերով հարձակվում է նույն 117 մարտական դիրքի վրա։ Անհավասար մարտերից հետո Լևոնը, իր տղաների հետ մարտ վարելով և հակառակորդին կենդանի ուժի կորուստներ պատճառելով, տեղափոխվում է 118 մարտական դիրք և ամրանում այնտեղ։ Հակառակորդը, զգալով նշանակալի կորուստներ, նորից հետ է քաշվել՝ դիերը թողնելով մարտի դաշտում։ Ապրիլի 3-ի առավոտյան հակառակորդը կրկին ավելի մեծ ուժերով, հրետանային կրակի ուղեկցությամբ հարձակվում է 118 մարտական դիրքի վրա»։ Այդ ժամանակ արկի պայթյունից վիրավորվում է Վ. Վարդազարյանը։ Լևոնն ինտենսիվ կրակի տակ նետվում է ընկերոջն օգնության և փրկում նրա կյանքը։

«Ապրիլի 3-ի երկրորդ կեսին Լևոնը խմբի տղաների հետ ձեռքի հակատանկային նռնակներով կանգնեցնում է հակառակորդի զրահատեխնիկայի առաջխաղացումը։ Ապրիլի 4-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, հակառակորդը կրկին հրետակոծում է 118 մարտական դիրքը և փորձում գրավել այն։ Մայոր Լևոն Ավետիսյանը, գնդապետ Արարատ Մելքումյանը, կապիտան Ռոբերտ Բաղյանը և իր խմբի նռնականետորդները կրկին փորձում են կասեցնել հակառակորդի զրահատեխնիկայի առաջխաղացումը։ Գնդապետ Մելքումյանը, նկատելով, որ հակառակորդի հետևակը փորձում է շրջանցել դիրքը ձախ կողմից, Ավետիսյանին կարգադրում է դիրքի ձախ կողմից ՀԱՆ-17-ով խոչընդոտել հետևակի առաջխաղացումը»։ Լևոնը հասնում է դիրքի ձախ հատված։ Հակառակորդի արկը պայթում է խրամատի այն հատվածում, որտեղ տանկերի դեմ մարտեր էին վարում խմբի մյուս տղաները։ «Արկի պայթյունից հերոսաբար զոհվում են Ազնաուր Բալայանը, Նվեր Սիմոնյանը և Ղարիբ Սահակյանը, իսկ գնդապետ Մելքումյանը ստանում է բեկորային վիրավորում։ Լևոնը մնացած տղաների հետ արագ կազմակերպում է զոհված տղաների դուրս բերումը, բուժօգնություն ցուցաբերում գնդապետ Մելքումյանին և շտապօգնության մեքենայով ուղարկում հոսպիտալ»։ Մայորը շարունակում է կազմակերպել մարտական դիրքի պաշտպանությունը ու մինչև զինադադարի հաստատումը մնալ նույն դիրքում։

Քառօրյա պատերազմից հետո Լևոնը պարգևատրվում է ԱՀ «Արիության համար» մեդալով։ Մայրիկը պատմում է, որ Քառօրյա պատերազմից հետո Լևոնի պատասխանատվության աստիճանը բարձրացրեցին, երբ իրեն նշանակեցին Ջրականի գնդի հետախուզության պետ. «Միանգամից երկու պաշտոնով բարձրացրեցին, և 27 տարեկանում դարձավ հետախուզության պետ։ 2020 թվականի հունիսին նշանակվեց ՀՀ ՊՆ N զորամասի օպերատիվ բաժնի հատուկ նշանակության խմբի ավագ սպա։ Ինչպես զինակից ընկերներն են ասում, շատ «ձիգ» սպա է եղել։ Մի օր, երբ Եռաբլուրում էի, Անդրանիկ անունով մի տղա մոտեցավ, սայլակով էր։ Ասաց, որ Ջրականում Լևոնի հետ է եղել։ Լևոնը 2020 թվականի հունիսից արդեն Հայաստանում էր ծառայում։ Ասացի՝ եթե Լևոնը մնար այդտեղ, իր հետ երևի ոչինչ չէր լինի։ Անդրանիկն արձագանքեց՝ դա պնդել չի կարող, բայց այն, որ Լևոնի՝ Հայաստան տեղափոխվելուց հետո զորամասը զգաց նրա կարիքը, նրա բացակայությունը, դա հաստատ է։ Իրեն անգամ մի օր ասել էին՝ Լևո՛ն, գնա այնտեղ, ձգի բոլորին, դու կարող ես։ Երբ Եռաբլուրում Լևոնի մոտ հավաքված տղաների էի տեսնում, հարցնում էի՝ ճանաչո՞ւմ եք Լևոնին, արձագանքում էին՝ ով չգիտի Լևոնին, Ղարաբաղում բոլորն են ճանաչում «ռազվետկի Լյովին»։ Լևոնը երբեք տանը չի խոսել իր ծառայության մասին։ Իրեն որպես սպայի ճանաչում եմ իր ընկերների, համածառայակիցների պատմություններից։ Ինձ համար նա իմ ուրախ, պարող, ժպտերես Լևոնն է, ով երբեք առանց ծաղիկների տուն չէր գալիս»։

44-օրյա պատերազմը փոխեց Քառօրյա պատերազմով անցած մայորի կյանքի ընթացքը։ «Լևոնս սեպտեմբերի 22-ից արձակուրդում էր։ Սեպտեմբերի 26-ին իր հարսանիքն էր, իսկ 27ին սկսվեց պատերազմը։ Հոկտեմբերի 2-ից գնացել է զորամաս։ Հոկտեմբերի 3-ին մեկնեց Արցախ։ Մենք իրեն վերջին անգամ տեսել ենք հոկտեմբերի 1-ին»։

Լևոնի մարտական ուղին փաստում է. «Հոկտեմբերի 4-ից մասնակցել է Ջրական (Ջաբրաիլ), Քարհատ (Դաշկեսան), Տուլուս, Դաշվեիսալ, Մինբաշիլ, Յարախմեդլի, Առաքել, Ձորագյուղ, Հադրութ բնակավայրերի, հարավային մատույցների Տյակ, Վանք, Շիշդագ լեռ, Ցուր, Սարինշեն և դրանց հարակից բնագծերի ու մատույցների համար մղվող պաշտպանողական և հարձակվողական մարտերին։ Բոլոր ուղղություններով իրականացրել է տեղազննման ու փոխհամագործակցության աշխատանքներ (վերադասի և ենթակայի հետ), օգնել է խմբերի և ջոկատների հրամանատարներին՝ ընդունել ճիշտ որոշում, անձնական օրինակ է ծառայել զինակից ընկերներին, մշտապես անձնական օրինակով բարձրացրել զինծառայողների մարտական ոգին։ Մարտական գործողությունների շրջաններից անձամբ կազմակերպել ու դուրս է բերել մեր և այլ զորամասերի վիրավոր և շփոթված (կորած) զինծառայողներին, ցուցաբերել է առաջին բուժօգնություն։ Աջակցել է հրամանատարին շրջափակումից դուրս եկած անձնակազմին դուրս բերել անվտանգ շրջան։ Իր ուղղորդած հրետանու կրակով թշնամուն հասցվել են կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ»։

Այդ օրերի ընթացքում ամեն օր Լևոնը կապի մեջ է եղել ընտանիքի անդամների հետ։ «Վերջին անգամ զրուցել ենք հոկտեմբերի 12-ին։ Զանգահարեց, ասաց՝ մի երկու օրից գալիս ենք հանգստի»։ Նույն օրը՝ հոկտեմբերի 12-ին Սարինշենի մատույցներում հատուկ մարտական խնդիրներ կատարելու ժամանակ Լևոնն անմահանում է թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից։ Հոկտեմբերի 13-ին ընտանիքը ստանում է որդու զոհվելու բոթը, իսկ 15-ին նրա հուղարկավորությունն էր։ «Դաժան օրեր էին»,հավելում է մայրիկը։

Ապրելու ուժի մասին։ «Քո աչքով տեսել ես որդուդ, բայց անընդհատ սպասում ես իրեն։ Այն ժամանակ մի մտքով էի ինձ հույս տալիս, որ Լևոնս դեռ Արցախում է, չի տեղափոխվել։ Սպասում էի իրեն։ Հիմա էլ շարունակում եմ սպասել։ Լևոն անունով թոռնիկ եմ ունեցել։ Բայց, միևնույնն է, Լևոնս ուրիշ աշխարհ էր։ Իմ երկու որդիներին էլ անսահման եմ սիրում, չեմ կարող չափել, թե տղաներիցս յուրաքանչյուրին ինչ ձևով ու որքան։ Ոչինչ ուժ չի տալիս այս ծանր օրերում, դրանք սուտ խոսքեր են։ Հիմա ապրում եմ Դավիթիս համար, որ նա մենակ չմնա։ Զգում եմ իր եղբոր բացակայությունն իր թիկունքում։ Ապրում եմ նրա համար, որ տղաս մենակ չմնա»։

Հ. Գ. - Մայոր Լևոն Ավետիսյանը ծառայության տարիներին արժանացել է տասնյակից ավելի պատվոգրերի և մեդալների՝ «Ծառայության համար» ռազմական հետախուզության կրծքանշան, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական, ԱՀ «Արիության համար», «Լեոնիդ Ազգալդյան» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»
Самое популярное