Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաց են մնացել բազմաթիվ հարցեր. ով ինչ դիվիդենտներ կստանա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

carnegieendowment.org–ը «Աստիճան դեպի Նոբել յան մրցանակ. ինչպես է ընթանում Հայաստանի և Ադրբեջանի ամերիկյան հաշտեցումը» վերնագրով հոդվածում գրում է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների սենսացիոն հանդիպումից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն դրա իրական հետևանքները երկու երկրների միջև ձգձգված հակամարտության կարգավորման համար մինչ օրս մնում են անհասկանալի։ Քաղաքական գործիչներն ու փորձագետները շարունակում են «տալ-առնել» նոր ստորագրված փաստաթղթերի ծավալուն փաթեթը, բայց, չնայած բազմաթիվ բարձրաձայն հայտարարություններին, հաջողության վերաբերյալ կասկածները դեռևս չեն փարատվել։

Եվ այդ անվստահությունը պատահական չէ։ Սպիտակ տանը կայացած արարողությունն այնքան անսպասելի էր և այնքան շտապողական, որ նույնիսկ դրա մասնակիցները մինչև վերջ պատկերացում չունեին, թե ինչ է տեղի ունենում, և ինչ քայլեր են հաջորդելու դրան։ Ընդհանուր առմամբ, գրեթե 35 տարվա հակամարտության ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը կուտակել են ավելի շատ ձախողումներ և ձախողված համաձայնագրեր, քան հաջողություններ։

Այս անգամ իսկապես կա հնարավորություն, որ ամեն ինչ այլ կերպ զարգանա։ Մեկ ամիսը բավարար չէ խաղաղությունը ամրապնդելու համար. շատ տարիներ և զգալի ջանքեր կպահանջվեն վստահություն կառուցելու այն հասարակությունների միջև, որոնք այլևս չեն էլ հիշում, թե ինչ է նշանակում միմյանց հետ խաղաղ ապրելը։ Իրադարձության պատմական նշանակությունը շատերի համար ակնհայտ դարձավ միայն արարողության պահին. երկու առաջնորդներն էլ հայտարարեցին, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտվում է: Նրանց ընդունած փաստաթղթերի փաթեթում գլխավորն այն է, որը սովորաբար համառոտ անվանում են խաղաղության պայմանագիր։ Բայց ամենաշատ աղմուկը բարձրացրեց Հարավային Կովկասում նոր տրանսպորտային ուղիների նախագծում Ամերիկայի մասնակցությունը: Խոսքը, այսպես կոչված,« Զանգեզուրի միջանցքի» կամ հայկական Սյունիքով անցնող ճանապարհի մասին է: Նախագծի անվանումը, ամերիկացիների նախաձեռնությամբ, այժմ կոչվում է TRIPP՝ նախագահ Թրամփի անունով: Գաղափարը ենթադրում է ամերիկյան մասնավոր ընկերության մասնակցություն, որը պետք է ապահովի երթուղու բնականոն գործունեությունը իր աշխատակիցների և տեխնոլոգիաների օգնությամբ: Նմանատիպ մոդել կիրառվում է աշխարհի շատ մասերում, որտեղ անհրաժեշտ է լրացուցիչ վերահսկողություն, չնայած դա սովորաբար բարձրացնում է տեղափոխման արժեքը։

Այնուամենայնիվ, նախագծի իրական գործարկման համար դեռ շատ հարցեր պետք է քննարկվեն։ Բաքվի գլխավոր պայմանը ադրբեջանցիների և հայերի միջև անմիջական ֆիզիկական շփման բացակայությունն է։ Հայաստանը պնդում է, որ պետք է պահպանի ճանապարհի վերահսկողությունը։ Բայց այդ բոլոր պայմաններին համապատասխանելը երթուղու իրական շահագործման ընթացքում հեշտ չի լինի։ Օրինակ՝ հայկական հատվածում վթարի դեպքում ադրբեջանցի վարորդին օգնությունը, ամենայն հավանականությամբ, կցուցաբերեն հայ բժիշկները, իսկ միջադեպի հետաքննությունը կպահանջի հայ ոստիկանի և նույնիսկ դատավորի մասնակցությունը։ Պարզապես անհնար կլինի բոլոր առումներով հայերին ամերիկացիներով փոխարինելը։ Եվ նման հարցերը կլինեն ամենադժվար համաձայնությունների առարկան։

Նաև դեռևս պարզ չէ, թե որքանով է Սպիտակ տունը պատրաստ ներդրումներ կատարել այդ նախագծում։ Չնայած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են Թրամփին առաջադրել Նոբել յան մրցանակի, ԱՄՆ նախագահն ինքը նույնիսկ դեռևս դժվարանում է հիշել այդ երկրների անունները առանց հուշաթերթիկի. նա արդեն հարցազրույցում նրանց անվանել է «Ադրբեջան և Ալբանիա»։

Նոր տրանսպորտային ենթակառուցվածքների ֆինանսավորման հարցը ևս հեռու է որոշված լինելուց։ Ադրբեջանը մի քանի տարի է, ինչ կառուցում է ճանապարհներ և երկաթուղիներ դեպի Հայաստանի սահման, բայց հայկական կողմում ոչինչ չկա, բացի նեղ ու քանդված ճանապարհից, որը տասնամյակներ շարունակ չի օգտագործվել։ Հայաստանով անցնող երթուղու լիարժեք գործունեության համար անհրաժեշտ կլինեն լայնածավալ աշխատանքներ, այդ թվում՝ մայրուղու լայնացում և, հնարավոր է, թունելների կառուցում։ Նախկինում հայ պաշտոնյաները քննարկում էին դրա համար վճարելու հնարավորությունը ԵՄ–ի կողմից երաշխավորված արտոնյալ վարկով։ Սակայն այժմ Բրյուսելը կորցրել է իր կենտրոնական դերը բանակցություններում, իսկ Վաշինգտոնը չի ցանկանում համակարգել իր գործողությունները եվրոպացի պաշտոնյաների հետ։ Այնուամենայնիվ, ԵՄ–ն հայտնել է իր պատրաստակամությունը աջակցել, սակայն ֆինանսավորման վերաբերյալ որևէ կոնկրետ խոսք չկա։

Եվ, վերջապես, Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ են շատ հարցեր բաց մնում։ Նախկինում Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում էր Բաքվի դիրքորոշման հետ և խոստանում էր քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, եթե խաղաղության պայմանագիր կնքվի։ Վաշինգտոնում կայացած արարողությունից հետո Թուրքիան հայտարարել է գործընթացը առաջ մղելու պատրաստակամության մասին: Դա սովորաբար նշանակում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանի բացում և ուղիղ առևտրի սկիզբ, սակայն այդ ամենի ժամկետները անորոշ են։ Եթե հայ-թուրքական հարաբերությունների հալեցում չլինի, ապա «տարանցիկ ճանապարհով հաշտեցման» գաղափարը թերի կլինի։ Ադրբեջանը կստանա դեպի Նախիջևան և դրա միջոցով Թուրքիա տանող ամենակարճ ճանապարհը, մինչդեռ Հայաստանը ռիսկի է դիմում մնալ առանց որևէ դիվիդենտների՝ փակ սահմաններով, ամերիկյան միջնորդների վերահսկողության տակ գտնվող ճանապարհով և նվազագույն տարանցման եկամուտով։ Հետևաբար, անհրաժեշտ է Թուրքիայի լիարժեք մասնակցությունը և Հայաստանի հետ սահմանի բացումը։

Ամեն դեպքում, անկախ նրանից, թե ինչպես կզարգանա Սպիտակ տան արարողության հետ կապված այս ամբողջ պատմությունը, այն արդեն դարձել է հայ-ադրբեջանական հակամարտության պատմության մի մասը։ Այո, առաջնորդները փոխվում են, և ժամանակի ընթացքում նրանց պայմանավորվածությունները կարող են կորցնել իրենց ուժը։ Բայց գլխավորն այն է, որ Վաշինգտոնում կայացած արարողությունն արդեն իսկ վստահություն է ավելացրել, որ Հարավային Կովկասում նոր պատերազմ չի լինի առնվազն առաջիկա ամիսներին, և գուցե նույնիսկ տարիներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное