Ահաբեկչական գործողության արդյունքում կործանվել են ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը․ պատմության այս օրը ( 11 սեպտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
Եթովպիա – Էնքութաթաշ, Ռուսաստան – Ռազմական փառքի օր, Պակիստան – Ազգային օր, Կատալոնիա – Ազգային օր, ԱՄՆ – Հայրենասերի օր՝ որպես սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակ, Արգենտինա – Ուսուցչի ազգային օր, Չիլի – Սալվադոր Ալյենդեյի հիշատակի օր, Եթովպիա – Նայրուզ (Ղպտի ուղղափառ եկեղեցու նոր տարի)։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1875 – ծնվել է արևմտահայ բանաստեղծ, գրող, նկարիչ և ուսուցիչ, Հայոց ցեղասպանության զոհ Ինտրան (Տիրան Չրաքյան)։
1907 – ծնվել է խորհրդային միջատաբան Գեդեոն Մարջանյանը։
1916 – վախճանվել է լրագրող և հասարակական գործիչ Սուրեն Սպանդարյանը։
1918 – ծնվել է խորհրդային մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանը։
1923 – ծնվել է խորհրդային նյարդաֆիզիոլոգ Լևոն Մատինյանը։
1926 – ծնվել է խորհրդահայ բանաստեղծ Քաջիկ (Խաչատուր) Գրիգորյանը։
1930 – ծնվել է ճարտարագետ-ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանը։
1954 – ծնվել է ջազային երաժիշտ, կիթառահար Մկրտիչ Սուջյանը։
2002 – պաշտոնապես վավերացվել է ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) բաժանումը ՀՀԿ-ից (Հայաստանի հանրապետական կուսակցություն)։ «Միասնություն» խմբակցությունից դուրս եկած ՀԺԿ-ի 7 անդամները Շավարշ Քոչարյանի, Մանուկ Գասպարյանի, Սմբատ Եղիազարյանի հետ միասին ստեղծել են «Ժողովրդի ձայն» պատգամավորական խումբը։
2008 – մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի փոխարեն ստեղծվել է մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբ։
2009 – Երևանում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել են 38 երկրների տղամարդկանց և կանանց հավաքականների 295 ձյուդոիստներ։
2018 – Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգել է օլիգարխների թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել բոլորին։
2019 – խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի օրը գլխավոր հարցը եղել է Ամուլսարի ճակատագիրը, իսկ խորհրդարանից դուրս ցույց են արել Ամուլսարի պաշտպանները։
-Կառավարության շենքի դիմաց հավաքվել են ավտոներկրողները։ Նրանք դժգոհել են մաքսակետը Երևանից Գյումրի տեղափոխելուց։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
9 – ավարտվել է Տևտոբուրգյան անտառի ճակատամարտը, որտեղ Հռոմեական կայսրությունը գերմանական ցեղերից կրել է ջախջախիչ պարտություն և կորցրել 3 լեգեոն։
1609 – անգլիացի ծովագնաց Հենրի Հուդզոնը հայտնագործել է Մանհեթեն կղզին։
1661 – վախճանվել է ֆլամանդացի նկարիչ Յան Ֆեյտը։
1733 – վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և երգեհոնահար Ֆրանսուա Կուպերեն։
1854 – Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ նավահանգիստը անգլո-ֆրանսիական նավատորմի համար անհասանելի դարձնելու նպատակով ռուսները խորտակել են 8 հնացած առագաստանավ։
1865 – ծնվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը։
1888 – Տորոնտոյում բացված արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ աշխարհում ձայնագրվել է մարդկային ձայնը։
1935 – ծնվել է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովը։
1937 – ծնվել է ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը։
1943 – Գուս-Խրուստալնի քաղաքի ապակու գործարանում առաջին անգամ արտադրվել է տաշովի բաժակ։
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկյան զորքը կոալիցիայի մնացած զորքերից առաջինը մտել է բուն Գերմանիայի տարածք։
1945 – ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ, մարզիչ Ֆրանց Բեկենբաուերը։
1965 – ծնվել է Սիրիայի 10-րդ և ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադը։
1971 – վախճանվել է ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը։
1973 – ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից ֆինանսավորվող հեղաշրջում է իրականացվել Չիլիում։ Նախագահ Ալյենդեն ինքնասպանություն է գործել, իսկ իշխանության է եկել գեներալ Պինոչետը։
1988 – էստոներենը հայտարարվել է Էստոնիայի պետական լեզու։
1990 – Քուվեյթյան ճգնաժամի առթիվ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ-ավագը իր հեռուստատեսային ելույթում սառը պատերազմից հետո առաջին անգամ օգտագործել է «նոր համաշխարհային կարգ» արտահայտությունը։
1993 – Կիևում բացվել է Գոլոդոմորի զոհերին նվիրված հուշանշան։
2001 – ահաբեկչական գործողության արդյունքում կործանվել են ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը։
2005 – Իսրայելը ամբողջովին ու վերջնականորեն հետ է քաշվել Գազայից։
2007 – Ռուսաստանը փորձարկել է «բոլոր ռումբերի հայր» անունն ստացած ամենամեծ պայմանական զենքը՝ ավիացիոն վակուումային ծավալային պայթյունի ռումբը (АВБПМ)։
2015 – աշտարակային կռունկը ընկել է Մեքքայի Ալ-Հարամ մզկիթի վրա և մահացու ճզմել 107 մարդու։
Կ. Խաչիկյան