Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ճանապարհ դեպի մեկ հանգրվան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեզ հաջողվեց խաղաղություն հաստատել. նրանք 35 տարի կռվել են, իսկ հիմա ընկերներ են»,– հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին։ Այդ օրը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են ռազմական բախումից հրաժարվելու մասին հռչակագիր։ Թրամփը նաև վերացրել է Բաքվի հետ պաշտպանական համագործակցության սահմանափակումը, որը մտցվել էր դեռ 1992 թվականին։ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող և Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը, որը Բաքուն անվանում է «Զանգեզուրի միջանցք», այժմ կկոչվի Թրամփի ճանապարհ, գրում է novayagazeta.ru-ն։ Դիտորդների համոզմամբ, սա, թերևս, տարածաշրջանում Մոսկվայի թուլացման ամենաակնհայտ նշանն է։

Հայաստանը երկար ժամանակ համարվում էր տարածաշրջանի ամենառուսամետ երկիրը։ Մոսկվայի վարկանիշը Երևանում բարձր էր։ Բայց ամեն ինչ փոխվեց 2020 թվականին՝ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո։ Այդ ժամանակ պարզ դարձավ, որ Մոսկվան չի կարող կամ չի ցանկանում կանգնեցնել Ադրբեջանին։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ չի արձագանքում նույնիսկ այն դեպքում, երբ հրետակոծվում է հենց Հայաստանի տարածքը։ Ռուս խաղաղապահները չկարողացան կանխել ղարաբաղահայերի շրջափակումը և սովը, սակայն լուռ դիտեցին, թե ինչպես մոտ հարյուր հազար հայեր ստիպված լքեցին Արցախը։ Արդյունքում Ռուսաստանի վարկանիշը Հայաստանում կտրուկ նվազեց։

ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Գոռ Պետրոսյանը novayagazeta.ru-ի հետ զրույցում նշել է, որ Երևանը պարզապես այլընտրանք չուներ։ «Ի՞նչ անել, եթե չգնալ Վաշինգտոն։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Ռուսաստանը, ստանձնելով Հայաստանի հովանավոր պետության դերը, չկարողացավ կատարել իր պարտականությունը։ Հայաստանը ստիպված էր լրացնել այդ դատարկությունը այլ ճանապարհներով։ Այդ քայլերը ուղղված չեն Ռուսաստանի դեմ, դրանք ուղղված են Հայաստանի անվտանգության ապահովմանը»,– ասել է նա։

Քաղաքագետի գնահատմամբ, չի կարելի պնդել, որ Ռուսաստանը վերջնականապես կհեռանա տարածաշրջանից․ «Աշխարհագրությունն է մեզ հուշում, որ Ռուսաստանը կովկասյան պետություն է, և չի կարող լքել տարածաշրջանը, գոնե մոտ ապագայում։ Մեկ այլ հարց է այն, որ նրա ազդեցությունը Հարավային Կովկասում աստիճանաբար նվազում է»։

Թրամփ–Ալիև–Փաշինյան հանդիպումից հետո ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն էլ իր Telegram ալիքում անդրադարձել է թեմային։ Նա գրել է․ «Ենթադրենք, Ռուսաստանը լիովին հեռանա տարածաշրջանից։ Արդյո՞ք Բաքվում և Երևանում խնդիրներն անմիջապես կլուծվեն։ Ինչո՞ւ ենք կարծում, որ Մոսկվան այլևս պահանջ չի ունենա ամրապնդվելու Կովկասում։ Անցյալում Ռուսաստանը բազմիցս լքել է Անդրկովկասը։ Իսկ ի՞նչ եղավ հետո։ Վրաստանը, օրինակ, 2008-ին խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, առաջնորդվեց ԱՄՆ-ի խորհուրդներով, բայց խնդիրները լուծվե՞ցին։ Հարցեր, հարցեր»։

Փաստացի, հարցերն այսօր ավելի շատ վերաբերում են ոչ թե Երևանին, այլ Բաքվին։ Եթե Հարավային Կովկասում կա մի պետություն, որը հետևողականորեն փորձում է դուրս մղել Ռուսաստանին, դա հենց Ադրբեջանն է։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Բաքվի հրավերով Թուրքիան մտավ Ռուսաստանի ազդեցության դաշտ։ Պատերազմից հետո Ադրբեջանը խախտեց եռակողմ համաձայնագրի մի շարք կետեր և շտապեց փակել Ղարաբաղի հարցը մինչև 2025-ի վերջնաժամկետը։ Կրեմլը դա տեսնում է, բայց այսօր շատ բան չի կարող անել․ Մոսկվան այժմ ավելի շատ է կախված Բաքվից, քան Բաքուն՝ Մոսկվայից։

Գոռ Պետրոսյանի համոզմամբ, ադրբեջանա–ռուսական լարվածության հրապարակային դրսևորումները Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության փոփոխության հետևանք են։ «Եթե 2019-ին դժվար էր պատկերացնել, որ ադրբեջանցիները կարտահայտվեն Ռուսաստանի հասցեին նման կոշտ տոնով, ապա այսօր դա արդեն իրականություն է։ Ադրբեջանը երբեմն հանդես է գալիս սիմետրիկ, երբեմն էլ ասիմետրիկ հարձակումներով Ռուսաստանի դեմ։ Սա նոր իրողության արդյունք է։ Այսօր, երբ Լեռնային Ղարաբաղը որպես սուբյեկտ դադարել է գոյություն ունենալուց, իսկ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում նվազագույնի է հասել, Բաքուն իրեն շատ ավելի ազատ է զգում։ Մի կողմից, Ադրբեջանը տնտեսապես կարևոր է Ռուսաստանի համար, մյուս կողմից՝ այն Թուրքիայի դաշնակիցն է, ինչը լրացուցիչ վստահություն է տալիս Բաքվի իշխանություններին։ Հետևաբար, Ադրբեջանը ցանկանում է Մոսկվայի հետ խոսել որպես հավասարը հավասարի հետ»,– նշել է նա։

Այսպիսով, Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցության թուլացումը Հարավային Կովկասում այլևս անժխտելի փաստ է։ Արդյունքում ունենք ուժեղացած Բաքու, որը ձգտում է դառնալ տարածաշրջանի թիվ մեկ խաղացողը, և Հայաստան, որը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է լրացնել անվտանգության վակուումը։ Թուրքիան այսօր ներկայանում է տարածաշրջանում թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական մակարդակում, և նրա ձայնը հնչում է ավելի բարձր, քան Իրանի ձայնը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное