Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիլյամ Սարոյանի հիմնադրամը հայտարարում է «Սարոյանական օրեր» Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ

Վիլյամ Սարոյան հիմնադրամը ս․թ․ սեպտեմբերի 5-ից 11-ը ներկայացնում է «Սարոյանական օրերը», որի ընթացքում առիթ կունենանք ծանոթանալ հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի մի շարք հազվագյուտ ստեղծագործությունների և նորովի դիտարկել նրա կյանքը, գործունեությունը և ազդեցությունը։

Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։ Նախատեսվում է ընթերցողի դատին հանձնել 22 անտիպ պատմվածք և հանրության համար բացահայտել Սարոյան նկարչին՝  դեռևս չցուցադրված 100 աշխատանքներով։  Սա վերջին 20 տարվա ընթացքում հանրության դատին հանձնված սարոյանական նոր գործերի ամենամեծ քանակությունն է, որը տրամադրվել է Սարոյանի արխիվների կողմից։  Միջոցառումները կներառեն ցուցահանդեսներ, թատերական բեմադրություններ, կինոցուցադրումներ, գրական քննարկումներ և գրական մրցույթ հայ ստեղծագործողների մասնակցությամբ։

Դեսպանության սոցիալական էջերում տեղադրված տեսանյութում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը նշում է․ «Այսօր ամերիկահայ մեծ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է և պաշտոնապես մեկնարկում են «Սարոյանական օրերը»։ Առաջիկա մեկ շաբաթը հագեցած կլինի Սարոյանի կյանքն ու գործունեությունը նշանավորող մի շարք մշակութային միջոցառումներով։ Եկեք սարոյանական ոգով տոնենք «Սարոյանական օրերը»։ Սիրով սպասում ենք ձեզ»։

«Անսահման ուրախ ենք Հայաստան բերել այս նոր ուշագրավ նյութերը։ Այս հազվագյուտ գործերը ներկայացնելուց զատ մենք նաև ծրագրեր ենք մշակում, որով ցանկանում ենք նոր սերնդին մատուցել Սարոյանի համարձակ լավատեսությունն ու նրա մշտապես արդիական տեսլականը», – նշում է Վիլյամ Սարոյանի հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։

Միջոցառումների ծրագիր 

5 սեպտեմբերի

  • «Սարոյանական գույներ բառերից անդին» Սարոյանի նկարչական աշխատանքների ցուցադրության բացում դեռևս չցուցադրված 100 նկար, Գրականության և արվեստի թանգարան, ժամը՝ 11։00-ից (տոմսեր կարելի է ձեռք բերել մուտքի մոտ)
  • Թատրոնի և կինոյի երեկո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է)

6 սեպտեմբերի

  • Գրքի շնորհանդես. Վիլյամ Սարոյան «22 անտիպ պատմվածք» հավաքածուն կազմել է Սքոթ Սեդրակյանը, հայերեն հրատարակությունը պատրաստել է «Անտարես հոլդինգը»․  Գրքի երևանյան միջազգային փառատոնի, Սթենֆորդի համալսարանի, Մշակույթի նախարարության և Սարոյանի հիմնադրամ համատեղ նախաձեռնություն, ՀՀ ազգային պատկերասրահ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է)

7 սեպտեմբերի

  • Սարոյանի անվան գրական մրցանակի հանձնում կարճ պատմվածքի անվանակարգում, տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողության ժամանակ․ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնություն, ՀՀ ազգային պատկերասրահ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է)

8 սեպտեմբերի

  • Վիլյամ Սարոյանը Ազգային գրադարանում․ Սարոյանի գրական և մշակութային ազդեցությունը և հայալեզու հրատարակությունները․ ՀՀ ազգային գրադարան, ժամը՝ 14։00 (մուտքն ազատ է)
  • Թատերական ներկայացում․ «Գնացքի պատմություններ» սարոյանական մոտիվներով բեմադրություն Մալյանի անվան թատրոնի կողմից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Սարոյանի հիմնադրամի համատեղ նախաձեռնություն․ Մալյանի անվան թատրոն, ժամը՝ 19։00 (տոմսեր կարելի է ձեռք բերել մուտքի մոտ)

9 սեպտեմբերի

  • Վիլյամ Սարոյան ընթերցանության երեկո․ նոր հրատարակված գործերի ընթերցում և քննարկում․ Հայաստանի ամերիկյան համալսարան, Ակյան պատկերասրահ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է)

10 սեպտեմբերի

  • Երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ․ Սարոյանի ազդեցությունը գրականության, թատրոնի, ֆիլմերի և տեսողական արվեստների ոլորտի հայ ստեղծագործողների նոր սերնդի վրա, Creative Armenia-ի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնություն, ՀԲԸՄ երևանյան գրասենյակ, ժամը՝ 18։30 (մուտքն ազատ է) 

սեպտեմբեր-նոյեմբեր 

  • Սարոյանի արվեստի մրցույթ երեխաների համար․ կազմակերպվում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի/ՔՈԱՖ-ի և Չարենցի թանգարանի կողմից համատեղ, իրականացվում է ՔՈԱՖ-ի Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնի կողմից․ մասնակցել կարող են 11-ից 15 տարեկան երեխաները Հայաստանի ողջ տարածքից․ հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին

Սքոթ Սեդրակյան
Վիլյամ Սարոյանի հիմնադրամի նախագահ
[email protected] 

Վիլյամ Սարոյանի հիմնադրամի մասին

Վիլյամ Սարոյանի հիմնադրամը ստեղծել է 1966թ Վիլյամ Սարոյանի կողմից, որը համարվում է  բոլոր ժամանակների ամենահայտնի ամերիկահայ ձայներից և 20-րդ դարի ամենակարկառուն գրական գործիչներից մեկը։ Հիմնադրամը զբաղվում է Պուլիցերի և Օսկարի մրցանակների արժանացած գրողի, դրամատուրգի և նկարչի ժառանգության պահպանման ու հանրահռչակման հարցերով։

«Սարոյանական օրերի» գործընկերներ

Գրականության և արվեստի թանգարան · ՀՀ ազգային գրադարան · Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ · Գրքի երևանյան միջազգային փառատոն · Հայկական բարեգործական ընդհանուր միություն · Creative Armenia · «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ/ՔՈԱՖ · Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ · Հայաստանի ամերիկյան համալսարան · Հ Մալյանի անվան թատրոն · Սթենֆորդի համալսարան · Անտարես · «Զանգակ» գրատուն · Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտական կենտրոն · «Ալեքսանդր» հյուրանոց · ԱրմԱս գինիներ · Blue Wave Creative Agency · ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն · ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն · Վիլյամ Սարոյանի հիմնադրամ

На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Politico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном
Самое популярное