«Լիվերպուլ»-ը կատարել է ԱՊԼ-ի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը
ՍՊՈՐՏՇվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իսակը «Նյուքասլից» տեղափոխվել է «Լիվերպուլ»։ Տրանսֆերի մասին հայտարարվել է Անգլիայի գործող չեմպիոնի պաշտոնական կայքում։
«Նյուքասլի» մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տեղափոխությունը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ գործարքը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դրա արժեքը կազմել է 125 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 145 միլիոն եվրո)։ Գործարքը կնքվել է ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ ֆուտբոլիստի հաջող բուժզննությունից հետո։
«Նյուքասլը» Իսակին ձեռք բերեց «Ռեալ Սոսյեդադից» 2022 թվականին 70 միլիոն եվրոյով։ Անցած մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «կաչաղակների» կազմում անցկացրել է 42 խաղ, խփել 27 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։