Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան Չինաստանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՉինաստանում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Դեռ նախորդ շաբաթ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով իր Ռուսաստան այցի թեմային, հայտնել էր, որ Չինաստանում սպասվում է իր ու Պուտինի շփումը:
Նշենք՝ Փաշինյանն արդեն հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու համագործակցությունը ՇՀԿ շրջանակում: