Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջեւ
ԱԲ-ի եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Մասնակիցներ), ընդունելով իրենց ընդհանուր հետաքրքրվածությունը նորարարությունը, տնտեսական զարգացումը եւ տեխնոլոգիական առաջընթացը խթանելու հարցում, արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգում ներդրումներ կատարելու առնչությամբ, որը կնպաստի տեխնոլոգիական առեւտրայնացմանը եւ տնտեսական շահին երկու Մասնակիցների համար, հաստատելով ընդհանուր ցանկությունը մեծացնելու աջակցությունը կիսահաղորդիչների մատակարարման դիմակայուն շղթաների հարցում, եւ ընդունելով Մասնակիցների աշխատանքների փոխլրացնող բնույթը եւ նրանց միջեւ ռազմավարական առավել սերտ համագործակցության օգուտները, հասել են հետեւյալ փոխըմբռնմանը.

I. Նպատակը

Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Հայաստանի Հանրապետությունը մշակում են սույն փոխըմբռնման հուշագիրն ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության կանոնադրությանը համապատասխան՝ նպատակ ունենալով խորացնել փոխգործակցությունը կիսահաղորդիչների մատակարարման անվտանգ շղթաների մշակման հարցում, այդ թվում՝ կիսահաղորդիչների էկոհամակարգ եւ ինտեգրալ միկրոսխեմաների (ԻՄՍ) եւ էլեկտրոնային արդյունաբերության ճյուղերի հարցում, իրենց համապատասխան արդյունաբերությունների միջեւ կապեր ստեղծելու եւ արհեստական բանականության հավելվածներն առեւտրայնացնելու, ինչպես նաեւ Հայաստանի գնահատված կարգավիճակն ԱՄՆ-ի արտահանումների վերահսկողության համակարգի շրջանակներում բարձրացնելու համար պահանջվող անհրաժեշտ պայմաններն իրագործելու ուղղությամբ։
Մասնակիցները նպատակ ունեն արձագանքելու իրենց կիսահաղորդիչների մատակարարման շղթայի եւ արհեստական բանականության ոլորտներում զարգացման առաջնահերթություններին, այդ թվում՝

• ուսումնասիրելով Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգն առավել զարգացնելու հնարավորությունները.
• խրախուսելով մասնավոր հատվածի ներդրումները նաեւ համատեղ ծրագրերի եւ պետական-մասնավոր գործընկերությունների ուսումնասիրության միջոցով՝ արագացնելու սույն փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ ՓՀ) գործնական իրականացումը.
• մեծացնելով կիսահաղորդիչների մատակարարման անվտանգ շղթաների եւ արհեստական բանականության հավելվածների մշակման լավագույն գործելակերպերի վերաբերյալ տեղեկությունների փոխադարձ փոխանակումը.
• ընդլայնելով երկկողմ եւ միջազգային քննարկումներն արտահանումների վերահսկողության միջոցների լավագույն գործելակերպերի վերաբերյալ.
• խթանելով համատեղ գիտահետազոտական գործընկերությունները (նաեւ Հայաստան-ԱՄՆ երկազգ գիտական հիմնադրամի հնարավոր ստեղծման միջոցով) կիսահաղորդիչների հարցում, ինչպես նաեւ մատակարարման շղթաների դիմակայունությունը՝ նորարարությանը, աշխատուժի զարգացմանը, գիտելիքների եւ տեխնոլոգիական փոխանցմանն աջակցելու համար։

II. Համագործակցության ոլորտները

Մասնակիցները նպատակ ունեն փոխգործակցելու մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հետեւյալ ոլորտներում.
• ԱՄՆ մասնավոր հատվածի, միավորումների եւ համապատասխան այլ շահագրգիռ կողմերի շրջանում Հայաստանում առկա կիսահաղորդիչների էկոհամակարգի եւ արտահանումների վստահելի վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում․
• կիսահաղորդիչների անվտանգ մատակարարման շղթաների արտահանումների վերահսկողության միջոցների ընդլայնում․
• արհեստական բանականության հավելվածների եւ մոդելի մշակման արտահանումների արդյունավետ հսկողության միջոցների ամրապնդում․
• Մասնակիցների միջեւ համագործակցության ընդլայնում՝ սահմանելու, վերհանելու եւ կանխելու արհեստական բանականության ռեսուրսների շեղումը․
• աշխատուժի պատրաստում՝ արհեստական բանականության հավելվածներն արդյունավետորեն օգտագործելու եւ ինտեգրելու, այդ թվում՝ ազատության, ճշգրտության, ամբողջականության եւ նպատակի հետ կապված խնդիրների հարցում․
• Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում ներդրումները եւ ենթակառուցվածքի զարգացումը խթանելու հնարավորություններ։

III. Ընդհանուր դրույթներ

1. Տեւողությունը․ Սույն ՓՀ-ն գործողության մեջ է մտնում դրա ստորագրման ամսաթվից եւ նախատեսված է, որ գործի մեկ (1) տարի ժամկետով։ Ակնկալվում է սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը շարունակել եւս 3 ժամկետներով, եթե Մասնակիցներից մեկը մյուսին սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր չծանուցի դադարեցման ամսաթվից առնվազն վաթսուն (60) օր առաջ։ Սույն ՓՀ-ի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած տարաձայնություն կարող է լուծվել բարեկամաբար՝ Մասնակիցների իրավասու մարմինների միջեւ խորհրդակցությունների միջոցով։
2. Փոփոխությունները․ Մասնակիցները կարող են սույն ՓՀ-ում փոփոխություններ կատարել փոխադարձ գրավոր որոշմամբ։
3. Կոնտակտային անձինք․ Մասնակիցները նպատակ ունեն նշանակելու իրենց համապատասխան հաստատություններից կոնտակտային անձանց՝ սույն ՓՀ-ի իրականացումը համակարգելու համար։
4. Հաշվետվությունները եւ երկխոսությունը․ Մասնակիցները նպատակ ունեն պարբերական խորհրդակցություններ անցկացնել, այդ թվում՝ փորձագիտական եւ բարձր մակարդակներով՝ առաջընթացն ուսումնասիրելու եւ փոխգործակցության նոր հնարավորություններ վերհանելու համար։
5. ՓՀ-ի գործողությունը․ Սույն ՓՀ-ում ոչինչ չի առաջացնում միջազգային կամ ներպետական իրավունքով սահմանված իրավունքներ կամ պարտավորություններ։ Մասնակիցները մասնավորապես ընդունում են, որ սույն ՓՀ-ն միջոցների տրամադրման պարտավորություն չէ։ Մասնակիցները նպատակ ունեն պահպանելու իրենց առանձին եւ եզակի առաքելությունները եւ մանդատները եւ իրենց սեփական պարտականությունները։ Սույն ՓՀ-ով սահմանված կարգով մասնակիցների միջեւ համագործակցությունը չպետք է մեկնաբանվի որպես գործընկերություն կամ այլ տեսակի իրավաբանական սուբյեկտի կամ անձի ստեղծում։ Յուրաքանչյուր Մասնակից պետք է սույն ՓՀ-ի առնչությամբ առաջացող բոլոր ծախսերը կատարի իր հաշվին։ Մասնակիցները նպատակ ունեն սույն ՓՀ-ն իրականացնելու այնպիսի եղանակով, որը չի միջամտում Մասնակիցների միջեւ սույն ՓՀ-ն ստորագրվելուց առաջ կամ հետո առկա որեւէ այլ պայմանավորվածության։ Սույն ՓՀ-ում ոչինչ նախատեսված չէ մեկնաբանվելու որպես բացառիկ աշխատանքային հարաբերություն։

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջեւ
էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Մասնակիցներ),
արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու առնչությամբ՝ Հայաստանի էներգետիկ բազմազանեցման, անվտանգության, դիմակայունության եւ Հայաստանի էներգետիկ ոլորտի արդիականացմանը նպաստելու նպատակով,
հաստատելով քաղաքացիական ոլորտում ատոմային հարցերով համագործակցությունն ընդլայնելու ընդհանուր ցանկությունը,
ընդունելով Մասնակիցների աշխատանքների փոխլրացնող բնույթը եւ նրանց միջեւ ռազմավարական առավել սերտ համագործակցության օգուտները,
հասել են հետեւյալ փոխըմբռնմանը․

I. Նպատակը

Սույն փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ ՓՀ) նպատակն է փոխգործակցել Հայաստանի էներգետիկ համակարգի դիմակայունության բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանի էներգետիկ ոլորտի կարգավորումները եւ շուկայի ստանդարտները միջազգային լավագույն գործելակերպերին համապատասխանեցնելու միջոցով, եւ Հայաստանի ցածր ածխածնային, մրցունակ եւ միջազգայնորեն ինտեգրված էներգետիկ տնտեսության անցմանը նպաստելու ուղղությամբ։
Մասնակիցները նպատակ ունեն արձագանքելու Հայաստանի էներգետիկ ոլորտի առաջնահերթություններին, այդ թվում՝
• մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելով,
• քաղաքացիական ոլորտում ատոմային էներգիայի հարցերով համագործակցությունն ընդլայնելով,
• էներգետիկ խիստ կարեւոր օբյեկտների պաշտպանությունը մեծացնելով, եւ
• խիստ կարեւոր եւ սոցիալական ենթակառուցվածքների էներգետիկ դիմակայունությունը եւ անկախությունն ամրապնդելով,
• տարածաշրջանային համագործակցությունը եւ միջսահմանային էներգետիկ առեւտրի հնարավորությունները խթանելով,
• Հայաստանի էներգետիկ ոլորտի աշխատուժի հմտությունների զարգացմանը եւ կարողությունների զարգացմանն աջակցելով։

II. Համագործակցության ոլորտները

Մասնակիցները նպատակ ունեն փոխգործակցելու մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հետեւյալ ոլորտներում, սակայն չսահմանափակվելով դրանցով.
1. քաղաքացիական ոլորտում ատոմային էներգիայի հարցերով համագործակցություն, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներ,
2. ներդրումների խթանում՝ Հայաստանի խիստ կարեւոր էներգետիկ ենթակառուցվածքը հզորացնելու համար, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների համար էներգակուտակիչ մարտկոցային կայանների զարգացման հարցում, եւ
3. ներդրումների խթանում՝ Հայաստանի էլեկտրահաղորդման եւ բաշխման ցանցերն արդիականացնելու համար,
4. Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքի կիբեռանվտանգության մեծացում, այդ թվում՝ տեխնիկական օժանդակության միջոցով։

III. Ընդհանուր դրույթներ

1. Տեւողությունը. Սույն ՓՀ-ն գործողության մեջ է մտնում դրա ստորագրման ամսաթվից եւ նախատեսված է, որ գործողության մեջ լինի մեկ (1) տարի ժամկետով։ Ակնկալվում է սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը շարունակել եւս 3 ժամկետներով, եթե Մասնակիցներից մեկը մյուսին սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր չծանուցի դադարեցման ամսաթվից առնվազն վաթսուն (60) օր առաջ։ Սույն ՓՀ-ի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած տարաձայնություն կարող է լուծվել բարեկամաբար՝ Մասնակիցների իրավասու մարմինների միջեւ խորհրդակցությունների միջոցով։
2. Փոփոխությունները. Մասնակիցները կարող են սույն ՓՀ-ում փոփոխություններ կատարել փոխադարձ գրավոր որոշմամբ։
3. Կոնտակտային անձինք. Մասնակիցները նախատեսում են նշանակել իրենց համապատասխան հաստատություններից կոնտակտային անձանց՝ սույն ՓՀ-ի իրականացումը համակարգելու համար։
4. Հաշվետվությունները եւ երկխոսությունը. Մասնակիցները նախատեսում են պարբերական խորհրդակցություններ անցկացնել, այդ թվում՝ փորձագիտական եւ բարձր մակարդակներով՝ առաջընթացն ուսումնասիրելու եւ փոխգործակցության նոր հնարավորություններ վերհանելու համար։
5. ՓՀ-ի գործողությունը. Սույն ՓՀ-ում ոչինչ չի առաջացնում միջազգային կամ ներպետական իրավունքով սահմանված իրավունքներ կամ պարտավորություններ։ Մասնակիցները մասնավորապես ընդունում են, որ սույն ՓՀ-ն միջոցների տրամադրման պարտավորություն չէ։ Մասնակիցները նախատեսում են պահպանել իրենց առանձին եւ եզակի առաքելությունները եւ մանդատները եւ իրենց սեփական պարտականությունները։ Սույն ՓՀ-ով սահմանված կարգով մասնակիցների միջեւ համագործակցությունը չպետք է մեկնաբանվի որպես գործընկերություն կամ այլ տեսակի իրավաբանական սուբյեկտի կամ անձի ստեղծում։ Յուրաքանչյուր Մասնակից պետք է սույն ՓՀ-ի առնչությամբ առաջացող բոլոր ծախսերը կատարի իր հաշվին։ Մասնակիցները նախատեսում են սույն ՓՀ-ն իրականացնել այն եղանակով, որը չի միջամտում Մասնակիցների միջեւ սույն ՓՀ-ն ստորագրվելուց առաջ կամ հետո առկա որեւէ այլ պայմանավորվածության։ Սույն ՓՀ-ում ոչինչ նախատեսված չէ մեկնաբանվելու որպես բացառիկ աշխատանքային հարաբերություն։

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջեւ
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Մասնակիցներ),
շեշտելով աներկբա աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ դրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը,
արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրում կատարելու եւ Հայաստանի ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգությունը բարելավելու հարցում,
հաստատելով Հայաստանի ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգության մասով կարողությունները եւ որպես տարածաշրջանային եւ համաշխարհային առեւտրի արդյունավետ տարանցիկ հանգույց գործելու հնարավորությունը բարելավելու ընդհանուր ցանկությունը, եւ
ընդունելով Մասնակիցների աշխատանքների փոխլրացնող բնույթը եւ նրանց միջեւ ռազմավարական առավել սերտ համագործակցության օգուտները,
հասել են հետեւյալ փոխըմբռնմանը.

I. Նպատակը

Սույն փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ ՓՀ) նպատակն է փոխգործակցել Հայաստանի ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ Մասնակիցների միջեւ ներդրումների, ռեսուրսների, վերապատրաստման եւ գործընկերության միջոցով։
Մասնակիցները նպատակ ունեն արձագանքելու Հայաստանի ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգության առաջնահերթություններին, այդ թվում՝
• մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելով,
• մաքսային հսկողության արդյունավետությունը եւ սահմանային անվտանգության հարցում համագործակցությունը եւ կարողությունների զարգացումն ընդլայնելով, այդ թվում՝ ապօրինի տեղափոխման եւ մաքսանենգության դեմ պայքարելու համար,
• ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի եւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ Պետական եկամուտների կոմիտեի միջեւ լավագույն գործելակերպերի փոխանակմանը նպաստելով,
• կիբեռանվտանգության ոլորտում լավագույն գործելակերպերի եւ կարողությունների ընդլայնում։

II. Համագործակցության ոլորտները

Մասնակիցները նպատակ ունեն փոխգործակցելու մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հետեւյալ ոլորտներում, սակայն չսահմանափակվելով դրանցով.
• Հայաստանի սահմանային անվտանգության մեծացում վերապատրաստման, ԱՄՆ կառավարության ռեսուրսների եւ ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի մաքսային եւ սահմանային պաշտպանության գործակալությունից ստացված լավագույն գործելակերպերի միջոցով.
• կիբեռպաշտպանության գործողությունների մասով ներդրումների ավելացում. եւ
• ներդրումների խթանում՝ Հայաստանի ենթակառուցվածքները, ինչպես նաեւ սահմանային անվտանգության ոլորտն արդիականցնելու համար։

III. Ընդհանուր դրույթներ

1. Տեւողությունը. Սույն ՓՀ-ն գործողության մեջ է մտնում դրա ստորագրման ամսաթվից եւ նախատեսված է, որ գործի մեկ (1) տարի ժամկետով։ Ակնկալվում է սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը շարունակել եւս 3 ժամկետներով, եթե Մասնակիցներից մեկը մյուսին սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր չծանուցի դադարեցման ամսաթվից առնվազն վաթսուն (60) օր առաջ։ Սույն ՓՀ-ի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած տարաձայնություն կարող է լուծվել բարեկամաբար՝ Մասնակիցների իրավասու մարմինների միջեւ խորհրդակցությունների միջոցով։
2. Փոփոխությունները. Մասնակիցները կարող են սույն ՓՀ-ում փոփոխություններ կատարել փոխադարձ գրավոր որոշմամբ։
3. Կոնտակտային անձինք. Մասնակիցները նպատակ ունեն նշանակելու իրենց համապատասխան հաստատություններից կոնտակտային անձանց՝ սույն ՓՀ-ի իրականացումը համակարգելու համար։
4. Հաշվետվությունները եւ երկխոսությունը. Մասնակիցները նախատեսում են պարբերական խորհրդակցություններ անցկացնել, այդ թվում՝ փորձագիտական եւ բարձր մակարդակներով՝ առաջընթացն ուսումնասիրելու եւ փոխգործակցության նոր հնարավորություններ վերհանելու համար։
5. ՓՀ-ի գործողությունը. Սույն ՓՀ-ում ոչինչ չի առաջացնում միջազգային կամ ներպետական իրավունքով սահմանված իրավունքներ կամ պարտավորություններ։ Մասնակիցները մասնավորապես ընդունում են, որ սույն ՓՀ-ն միջոցների տրամադրման պարտավորություն չէ։ Մասնակիցները նպատակ ունեն պահպանելու իրենց առանձին եւ եզակի առաքելությունները եւ մանդատները եւ իրենց սեփական պարտականությունները։ Սույն ՓՀ-ով սահմանված կարգով մասնակիցների միջեւ համագործակցությունը չպետք է մեկնաբանվի որպես գործընկերություն կամ այլ տեսակի իրավաբանական սուբյեկտի կամ անձի ստեղծում։ Յուրաքանչյուր Մասնակից պետք է սույն ՓՀ-ի առնչությամբ առաջացող բոլոր ծախսերը կատարի իր հաշվին։ Մասնակիցները նպատակ ունեն սույն ՓՀ-ն իրականացնելու այնպիսի եղանակով, որը չի միջամտում Մասնակիցների միջեւ սույն ՓՀ-ն ստորագրվելուց առաջ կամ հետո առկա որեւէ այլ պայմանավորվածության։ Սույն ՓՀ-ում ոչինչ նախատեսված չէ մեկնաբանվելու որպես բացառիկ աշխատանքային հարաբերություն։

Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»
Самое популярное