Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու Ալիևը նույն գործով են զբաղված

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ վերլուծաբաններն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական նարատիվներ է առաջ մղում հայ հանրության մեջ, իշխանական քարոզչամեքենան ցնցումների մեջ է հայտնվում, անցնում վիրավորանքների ու հայհոյանքների։ Մինչդեռ փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը համառորեն Հայաստանում փորձում է թերարժեքության բարդույթ սերմանել, իսկ այդ հարցում նրա միակ ու անդավաճան դաշնակիցը Իլհամ Ալիևն է։ Օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովում վարչապետը նշել է, որ հայկական մտածողության մեջ դեռ պահպանվում է այն համոզմունքը, թե հարցի լուծումը երկար ժամանակով հետաձգելը հաջողություն է։ «Մեր մենթալիտետում կա որոշակի բանաձև․ եթե մեզ հաջողվեց այս կամ որևէ հարցի լուծումը ևս մի ամսով, երեք ամսով, չորս տարով, 10 տարով հետաձգել, ուրեմն դա հաջողություն է։ Մենք պետք է հասկանանք, որ եթե կա հարց, ինքը սպասում է լուծման։ Եվ ինչքան մենք չենք լուծում այդ հարցը, դրանով արդեն ձախողում է, և դրանից ավելի մեծ ձախողում չի կարող լինել»,- ընդգծել է նա։

Օրեր առաջ էլ Փաշինյանը Անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ ուղերձում ավելի հեռուն էր գնացել, հայտարարելով, թե հայ ժողովրդի «հայրենասիրական մոդելը» պարտադրված է եղել ԽՍՀՄ–ի կողմից։ «Հայրենասիրության այդ մոդելը, որ Խորհրդային Միությունը ձևավորել էր մեզ՝ հայերիս համար, արտահայտում էր երկրորդ աշխարհամարտում հաղթած և հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության մեջ մտած այդ պետության՝ ԽՍՀՄ–ի ամբիցիաների հարավ–արևմտյան ուղղությունը։ Այդ մոդելը մյուս կողմից կոչված էր ապահովելու Հայկական ԽՍՀ–ում գոյություն ունեցող հայրենասիրական ընկալումների արտահանումը հանրապետության տարածքից՝ նրա տեղային արտահայտումը թույլ չտալու համար»։

Այս գաղափարաբանությունը տասնամյակներով է սերմանվել գրքերի, ֆիլմերի, պիեսների/թատերական ներկայացումների միջոցով, և այսպես ձևավորված մեր սոցիալ–հոգեբանությունն է, որ հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը։ «Մենք՝ բոլորս, այդ սոցիալ–հոգեբանության կրողն էինք։ ԽՍՀՄ–ի կողմից ձևավորված այդ սոցիալ–հոգեբանությունն 90-ականներին փոխանցվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված սերունդներին, և այդ սոցիալ–հոգեբանության խորքային և ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինությունն էր, որովհետև շուրջանակի կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել»,- ասել էր նա՝ հայտարարելով, թե որոշել է այլևս չշարունակել Ղարաբաղյան շարժումը։

Գրեթե նույն պահին Իլհամ Ալիևը Քարվաճառում խրոխտ ելույթներ էր ունենում, հայտարարում, թե հայ ժողովուրդը հիվանդ հասարակություն է։ «Ի՞նչ ենք մենք նրանց արել, ի՞նչ վատ բան ենք գործել, որ բախվել ենք նման վայրագության։ Բոլոր քաղաքներն ու գյուղերը ավերվել են, մզկիթները քանդվել են, պղծվել են, մարդիկ սպանվել են, այրվել։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո նրանք միջնորդների միջոցով մեզանից ժամանակ խնդրեցին՝ իրենց իրերը վերցնելու համար։ Մենք նույնիսկ նրանց ժամանակ տվեցինք։ Իսկ նրանք ի՞նչ արեցին։ Այրեցին, ծառեր հատեցին։ Մի՞թե մարդն ընդունակ է նման բանի։ Չէ՞ որ դա արել են ոչ միայն սեպարատիստների առաջնորդները։ Դա արվել է զանգվածային կերպով։ Այսինքն՝ մենք պետք է իմանանք, թե ով է մեր առջև, ովքեր են մեր հարևանները»,- ասել էր Ալիևը՝ նշելով, թե Հայաստանը ապրում է մի հասարակությունում, որը օկուպացիայի ժամանակ կողոպուտը դարձրել էր իր եկամտի հիմնական աղբյուրը։

Փաշինյանն ու Ալիևը ձեռք–ձեռքի տված մեղադրանքներ են հղում հայ ժողովրդին, միջազգային ասպարեզում փորձում արդարացնել ադրբեջանական վայրագությունները, տպավորություն ստեղծում, թե հայ ժողովուրդն է մեղավոր իրեն պատուհասած արհավիրքների համար։ Իսկ միջազգային գանգատները հետ քաշելու որոշումն էլ բխում է հենց այս տրամաբանությունից, երբ քաղաքակիրթ աշխարհին զրկում են Ադրբեջանի կատարած հանցագործություններին տեղեկանալու հնարավորությունից։ Ի՞նչ է սա, եթե ոչ պարզ դավաճանություն։

Աննա Հունանյան

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное