Ուկրաինայում վայրէջքի ժամանակ կործանվել է ՄիԳ-29 կործանիչ․ օդաչուն զոհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսի 23-ի գիշերը կատարած վայրէջքի ժամանակ զոհվել է ուկրաինական ՄիԳ-29 կործանիչի օդաչու Սերգեյ Բոնդարը, հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերին։
«Մարտական առաջադրանքը կատարելուց հետո՝ վայրէջքի ժամանակ, զոհվել է ՄիԳ-29 կործանիչի օդաչու, 1979 թվականին ծնված մայոր Սերգեյ Վիկտորովիչ Բոնդարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հրամանատարությունը հավելել է, որ աղետի պատճառներն ու հանգամանքները պարզվում են, ինչպես նաև ցավակցություն է հայտնել մահացածի հարազատներին և ընկերներին։