Իսրայելական կանխատեսում. Անդրկովկասում գործը կարող է հասնել ադրբեջանա–բանդերականների վերացմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը դառնում է «Կովկասի Ուկրաինան»։ Այդ մասին ասել է Իսրայելի հատուկ ծառայության՝ «Նատիվ»-ի նախկին ղեկավար Յակով Կեդմին իսրայելական Waldman-LINE YouTube ալիքին տված հարցազրույցում, գրում է politnavigator.news–ի թղթակիցը։
«Ադրբեջանի կտրուկ արագացող շարժումը դեպի Կովկասի Ուկրաինա դառնալը բացարձակապես պարզ է։ Գուցե՞ Ուկրաինայի շփման գծում տեղի ունեցողը մի փոքր կսթափեցնի նրանց։ Կլինեն ավելի մեծ փորձեր, քան նախկինում՝ վրդովեցնել բոլոր ժողովուրդներին, ովքեր գտնվում են Ռուսաստանում, հատկապես Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին մոտ գտնվող սահմանամերձ ժողովուրդներին, սա հաստատ է», - ասել է Կեդմին։
Նա համեմատել է Սպիտակ տանը ստորագրված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ համաձայնագրերը Մյունխենի համաձայնագրի հետ, այն տարբերությամբ, որ 1938 թվականին զոհին (Չեխիային) «դրել էին սեղանին», մինչդեռ հիմա զոհն ինքը՝ Հայաստանը, մասնակցել է համաձայնագրին։ «Ես շատ եմ վախենում, որ շարունակությունը նույնը կլինի, ինչ Մյունխենից հետո», - նշել է Կեդմին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը