Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի բոնուսները շատ ավելի համեստ են, և դրանք հիմնականում հանգում են անձամբ Փաշինյանի համար բոնուսների. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

novayagazeta.ru–ն «Կովկասի տեսարանը Օվալաձև կաբինետից» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպման գագաթնակետը, իհարկե, նրանց իմպրովիզացիան էր Նոբելյան կոմիտեին համատեղ դիմելու թեմայով: Սա, ըստ էության, նոր դիվանագիտական բովանդակություն է, որն իր փայլով, ըստ պոստմոդեռնիզմի բոլոր կանոնների, պատրաստ է վերջնականապես և հաջողությամբ փոխարինել քաղաքականությանը:

Ե՛վ ձևական, և՛ տրամաբանական տեսանկյունից Վաշինգտոնի գործընթացը բաղկացած է երկու սյուժեից՝ խաղաղության հաստատում և հետպատերազմյան կառուցվածք: Ընդհանուր առմամբ, ադրբեջանահայաստանյան ամբողջ կարգավորման հիմնական սյուժեներից մեկը դրա բազմանիշ ձևաչափից ավելի ու ավելի երկկողմանի ձևաչափի վերափոխումն է, որում, խստորեն ասած, տեղի է ունեցել գլխավոր նվաճումը. կողմերը վճռականորեն նվազեցրել են պատերազմի վերսկսման ռիսկերը: Ադրբեջանը հասել է իր բոլոր նպատակներին՝ զգալիորեն գերազանցելով ցանկալին: Հայաստանի համար ցանկացած սրացում, նույնիսկ տեղական բնույթի, հղի է քաղաքական աղետով։

Հակիրճ ասած՝ Վաշինգտոնում հանդիպման նախօրեին վերջապես ձևավորվեցին կողմերի դիրքորոշումներն ու ցանկությունների ցուցակները: Եվ Թրամփի մասնակցությունը գործընթացին, որը, կարծես թե, արդեն հուսալիորեն ազատված է միջնորդներից, չի հակասում այդ տրամաբանությանը, այլ հաստատում է այն: Թրամփը միջնորդ չէ: Ընդհակառակը, նրա հայտնվելը նշան է, որ կողմերը հասել են համաձայնության այնպիսի մակարդակի, որ ոչ ոք չի կարող խանգարել նրանց: Թրամփի դեպքը օրհնություն և սրբացում է, որի համար էլ կողմերը գնացին Վաշինգտոն: Ալիևի համար դա տարածաշրջանային առաջնորդի նոր կարգավիճակի և նոր հավակնությունների ամենաբարձր ճանաչումն է, այդ թվում՝ անձնական:

Սակայն Բաքվի համար շատ ավելի կարևոր էր 1992 թվականին ընդունված «Ազատության աջակցության մասին» օրենքի, այսպես կոչված, 907-րդ փոփոխության կասեցումը, որը Ադրբեջանի համար պատժամիջոցներ էր սահմանում Հայաստանի շրջափակման համար։

Հայաստանի բոնուսները շատ ավելի համեստ են, և դրանք հիմնականում հանգում են անձամբ Փաշինյանի համար բոնուսների։ Թրամփը խաղադրույք է կատարում ուժեղների վրա, բայց Հայաստանի համար սա վիրավորական դոկտրին է, և այն պահպանվում է նույն ժանրի գործարքի մեջ՝ համաձայնել նրա հետ, ով նման է վերահսկիչ բաժնեմասի սեփականատիրոջ, իսկ հետո առաջարկել մնացածը թույլ բաժնետիրոջը։ Ռուսուկրաինական պատմության մեջ այս մոտեցումը չի գործում, քանի որ Թրամփի պատկերացումները Կիևի թուլության բնույթի մասին պահանջում են որոշակի ճշգրտում, իսկ Հայաստանի հետ ամեն ինչ ավելի պարզ է։ Ավելին, այնտեղ ընտրությունները նախատեսված են հաջորդ տարվա հունիսին։

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին ուսումնասիրությունները հաստատել են այն, ինչը վաղուց հայտնի էր փորձարարական մակարդակում. հայ ընտրողի նախընտրական առաջնահերթությունների ցանկում առաջին տողում խաղաղության թեման է՝ 40 տոկոսով, իսկ հաջորդող տնտեսական խնդիրները նույնիսկ 13 տոկոսի չեն հասնում։ Իսկ խաղաղության թեմայի մոնոպոլիստը կառավարությունն է, որը բանակցում է Ադրբեջանի հետ։ Եվ Փաշինյանի լուսանկարը Թրամփի և Ալիևի հետ այն հանդիպումից, որի ժամանակ այդ խաղաղությունը հայտարարվեց հենց Վաշինգտոնի երաշխիքներով, ավելի է ամրապնդում Փաշինյանի վարկանիշը։ Սակայն Վաշինգտոնի օրակարգի երկրորդ մասը թաքցրել և շարունակում է թաքցնել բավականին մեծ ինտրիգ։ Հետպատերազմյան կառուցվածքի հիմքում ընկած է բոլոր հաղորդակցությունների բացումը՝ մասնավորաբար «Զանգեզուրի միջանցքը», որը Մոսկվան հույս ուներ կառավարել Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո։

Սակայն խաղը բոլորովին այլ ընթացք է ստացել։ Այն փաստը, որ Մոսկվան կորցրել է նախաձեռնությունը Ղարաբաղյան կարգավորման գործում, ավելի գլոբալ միտման մի մասն է։ Բաքուն և Երևանը հաջողությամբ իրականացրին փոխատեղում. Արևմուտքի հեռացումը կարգավորումից, որը աջակցում էր Հայաստանին և նյարդայնացնում Ադրբեջանին, փոխատեղվեց Ռուսաստանի բացառմամբ, որը հանդես էր գալիս որպես Բաքվի իրավիճակային դաշնակից։ Ավելին, Բաքուն ինքն էր արդեն սկսում զգալ այդ դաշնակցի ծանրաբեռնվածությունը։

Հնարավոր է, որ եթե ոչ համաձայնագրերի, ապա գոնե դրանց սկզբունքների ուրվագծերն արդեն իսկ սահմանվել են Բաքվի և Երևանի կողմից։ Եվ Թրամփը, իր՝ երրորդ կողմի մասին առաջարկով, որը կստանձնի լոգիստիկ գործառույթներ, օգնում է կռահել, թե ինչ տեսք կունենա այն։ Համոզիչ չեն Հայաստանի իշխանությունների հավաստիացումները, որ ամերիկյան առաջարկները տեղավորվում են ինքնիշխանության շրջանակներում: Նախագծի հիմնական հարցը անվտանգության ապահովումն է: Ռուս սահմանապահներն այլևս օրակարգում չեն: Բաքուն համաձայն չէ, որ դա լինի Հայաստանը: Սա նշանակում է, որ զենք կրողը պետք է լինի դրսից, և նույնիսկ եթե այդ զենքն ամերիկյան է, ապա ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը: Եվ դա՝ հատկապես ճանապարհի տարածքը վարձակալության տալու դեպքում: Կան նաև այլ բաց հարցեր, որոնք կարևոր են Հայաստանի համար թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով. արդյո՞ք Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցությունները սիմետրիկորեն կբացվեն նրա համար, քանի որ հակառակ դեպքում այս ամբողջ հեղափոխությունը կարող է շրջանցել Երևանը, և դա ակնհայտորեն Բաքվի կողմից ճնշման ևս մեկ տարր է։ Դժվար թե Թրամփը պատասխաններ ունի այս բոլոր հարցերին։ Եվ այս դեպքում հակամարտող կողմերին փրկելը մնում է հենց հակամարտող կողմերի գործը։

Փոխզիջման բանաձևը մնացել է նույնը։ Հայաստանին հաջողվել է, որքան հնարավոր է, նվազագույնի հասցնել իր կապիտուլ յացիայի մասշտաբները։ Իսկ Բաքվի համար Նախիջևան տանող միջանցքը, իհարկե, կարևոր է, բայց ոչ այնքան գոյաբանական, որ դրա համար նա լուրջ քաղաքական ռիսկերի դիմի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Politico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном
Самое популярное