Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխություն չանելը դեռ համաձայնության նշան չէ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Արդեն որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ավելի ճիշտ՝ երեսով է տալիս, որ եթե քաղաքացիները համաձայն չեն իր վարած քաղաքականությանը, ուրեմն՝ թող հեղափոխություն անեն: Չեն անում, ուրեմն՝ հաշտ են այդ քաղաքականության հետ, ընդունում են այն: Դեռ լավ է՝ չի ասում, որ ցնծագին աղաղակներով ողջունում են: Չնայած, շուտով երեւի դա ասելուն էլ կհասնի:

Փաշինյանի այդ ակնարկը կար նաեւ նախկինում, հիմա ավելի ուղիղ ասվեց նրա, այսպես ասած, «խաղաղության ուղերձում», նույնը՝ դրանից մեկ օր անց ունեցած ճեպազրույցում: Բառացի. «Եվ եթե Հայաստանի քաղաքացիները կարծում են, որ այդպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել,- հայտարարում է Փաշինյանը, ապա հավելում:- Կարծում եմ, որ ես աշխարհի պատմության մեջ առաջին եւ միակ վարչապետն եմ, որն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն կատարել, եթե քաղաքացիները համաձայն չեն հայտարարված ռազմավարության հետ։ Երկրորդ նման դեպք ես չգիտեմ։ Բայց փաստն այն է, որ մեր քաղաքացիները հեղափոխություն չեն արել, որովհետեւ նրանք, ինչպես եւ ես, հասկացել են, որ առանց այդ որոշումը կայացնելու, խաղաղություն հնարավոր չէ ո՛չ գործնականում, ո՛չ էլ տեսականորեն»:

«Հեղափոխական կոչերի» մասին Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները չեն դիմանում քննադատության (ինչպես նրա բազում այլ հայտարարություններ, ի դեպ): Ի լրումն, այս «հեղափոխության կոչը» բացարձակ ցինիզմի դրսեւորում է:

Տեսեք, 2020-ի նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, ապա նաեւ հաջորդող տարիներին տեղի են ունեցել դժգոհության, ըմբոստության զանգվածային արտահայտման ինչպես հախուռն, այնպես էլ՝ կազմակերպված դրսեւորումներ:

Կարելի է միայն մի քանիսը թվարկել: Մասնավորապես, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. նոյեմբերի 9-ի երեկոյան ֆեյսբուքյան գրառմամբ հավաստիացրեց, թե «Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են», իսկ դրանից երկու-երեք ժամ չանցած հայտնի դարձավ, որ, ըստ էության, կապիտուլ յատիվ հայտարարություն է ստորագրել, հազարավոր մարդիկ ինքնաբուխ լցվեցին կառավարության եւ ԱԺ-ի շենքեր, ներխուժեցին կառավարական ամառանոցների կեցավայր: Դա իր էության մեջ Փաշինյանի արածին դիմադրելու, դրա հետ հաշտ չլինելու, դա չընդունելու դրսեւորում էր: 2020- ի դեկտեմբերից տեղի ունեցան Փաշինյանի հրաժարականի պահանջով խոշոր ցույցեր: Արդեն 2021-ի փետրվարին ձեւավորվեց «Հայրենիքի փրկության» շարժումը՝ Փաշինյանի հրաժարականի եւ Արցախը կործանման տանող նրա «քաղաքականությունը» կասեցնելու առանցքային նպատակադրումներով:

Այո, նույն 2021-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ ընտրություններում կարողացավ ինքնավերարտադրվել: Իր ու քպականների խոսքով՝ «պողպատյա մանդատ» ստացավ: Բայց ինչի՞ համար: Նա չէր խոստանում, որ Արցախը պիտի հայաթափի, որ պիտի փակի Արցախի հայության ինքնորոշման էջը, որ Հայաստանի Հանրապետությունից էլ պիտի տարածքներ նվիրի թշնամուն: Ոչ մի նման խոստում, որոնք հիմա նա հրամցնում է իբրեւ «ռազմավարություն», չեք գտնի Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի 2021 թ. նախընտրական ծրագրում: Ավելին, նման դրույթներ (այն, ինչ հիմա ու 2022-ից ի վեր անում է՝ այդ «մանդատի» վա հենվելով) չկան նաեւ նույն նախընտրական դրույթների հիման վրա գրված, ընդունված ու տակավին գործող փաստաթղթի կարգավիճակ ունեցող «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրում»: Լրիվ հակառակը. խոստացվել ու կառավարության ծրագրում էլ ամրագրվել է Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում, եւ այլն, եւ այլն: Դրա՛ համար են հազարավոր մարդիկ նրան ձայն ու մանդատ տվել, այլ ոչ թե՝ Ար- ցախն ուրանալու եւ թշնամուն հանձնելու, ինչը իրականացրեց հաջորդող տարիներին:

Սա՝ միջանկյալ, ինչպես ասվում է՝ փակագծերի մեջ: Շարունակենք. 2022-ին ծավալվեց ու մի քանի ամիս շարունակ ընթացավ «Դիմադրության» շարժումը՝ մի շարք քաղաքական ընդդիմադիր ուժերի, հասարակական շարժումների, գործիչների ու տասնյակ հազարավոր քաղաքացիների ներգրավմամբ: Առանցքային պահանջներն ու խնդիրներն էլի ուղղակիորեն արտաքին- քաղաքական, անվտանգային, ծվատված Արցախը պահպանելու մասին էին: Այսինքն, ըստ էության, դա եւս ընդվզում ու ըմբոստություն էր Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վարած «ռազմավարության» դեմ:

Նույն թվականի սեպտեմբերին «Ջերմուկի դեպքերի» ժամանակ եւս արձանագրվեց քաղաքացիների հախուռն ըմբոստացում:

Սկզբունքորեն, նման բռնկում եղավ նաեւ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ին, երբ Փաշինյա-նի գործընկեր Ալիեւը սկսեց Արցախի հայաթափման ցեղասպանական բնույթի ոճրագործությունը, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը հայտարարեց, որ մատը մատին չի տալու Արցախի հայությանը պաշտպանելու համար:

Վերջապես, 2024-ին, այսպես կոչված, «սահմանազատման» գործընթացի հետ կապված, ձեւավորվեց ու ծավալվեց «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը, որը հետագայում վերանվանվեց «Սրբազան շարժում»: Չհիշեցնենք մանրամասնությունները, քանզի դա այնքան էլ վաղուց չէր: Հիմնականը. դա էլի ընդվզում էր փաշինյանական «ռազմավարությանը», հողատվությանն ու տարածքահանձնմանը:

Ավելին, հիշատակված բոլոր դեպքերում փաշինյանական վարչախումբը, վարչապետին ենթակա ռեպրեսիվ մարմինները գործել են ինտենսիվորեն, ամենայն դաժանությամբ ու վայրագությամբ, հետապնդվել ու ձերբակալվել են հարյուրավոր ակտիվիստներ, հարուցվել են տասնյակ քրեական գործեր, կալանավորվել են բազմաթիվ ընդդիմադիրներ եւ այսպես շարունակ: Իսկ երկու դեպքում էլ, մասնավորապես 2022 թվականին «Դիմադրության» շարժման եւ 2024-ի հունիսի 12-ին էլ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Փաշինյանի ոստիկանությունն ու հատուկ ուժերը զինված հարձակում են իրականացրել խաղաղ, անզեն ցույցերի ու ցուցարարների վրա՝ վնասվածքներ պատճառելով բազմաթիվ քաղաքացիների: Դեռ չենք խոսում անմիջական բռնությունների, քաղաքացիներին կանխամտածված ծեծուջարդի ենթարկելու, նպատակային խեղանդամ անելու դրսեւորումների մասին:

Ամենից հատկանշական ու թարմ փաստը. եթե փաշինյանական «ռազմավարության» հետ քաղաքացիները հաշտ են ու չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին են հենց այս օրերին ընթացող դատավարությունները՝ Միքայել սրբազանի «գործով», «Սրբազան պայքարի» գործով, Սամվել Կարապետյանի «գործով»: Ինչո՞ւ է մեղադրանք ներկայացված Ռուբեն Հակոբյանին: Առհասարակ, եթե ամեն ինչ այնպես վարդագույն է, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, հապա ինչի՞ վկայություն են տասնյակ քաղբանտարկյալները...

Այնպես որ, նախ՝ սուտ է, թե հանրությունը հաշտ է փաշինյանական ռազմավարությա- նը, երկրորդ՝ նման հայտարարություն անելն ուղղակիորեն տիեզերական մասշտաբի ցինիզմ է: Հասկանալի է՝ հանրությանը մոլորության մեջ գցելու եւ հոգեբանորեն ընկճելու նպատակ է հետապնդում: Ըստ այդմ՝ քանի՞ գրոշ արժե նրա կոչը: Տասնյակ հազարավոր մարդիկ ժամանակ առ ժամանակ դուրս են եկել փողոցներ, հարյուր հազարավորները տանել չեն կարողանում այս իշխանությանը, եթե նույնիսկ փողոց էլ չեն դուրս գալիս: Դրա վկայությունն է հենց Նիկոլ Փաշինյանի (չենք ասում ՔՊ-ի, որովհետեւ այդպիսի քաղաքական ուժ չկա, կա միայն Նիկոլ Փաշինյան ու նրան ենթակա մարդիկ) վարկանիշը շրիշակից ցածր է: Պարզ է, չէ՞, որ եթե այդ հարյուր հազարավորներն էլ դուրս գան փողոց, միեւնույնն է, Նիկոլ Փաշինյանը իշխանություն չի զիջի, նա հազարավորների վրա կրակ կբացի, հազարավորներին բանտեր կնետի, բայց իշխանությունից չի հեռանա:

Չնայած... գիտե՞ք, սա երեւի այն դեպքն է, երբ չարժե հուսախաբ անել Նիկոլ Փաշինյանին: Կարծես նա շատ է ուզում, որ հեղափոխություն արվի, ամեն դեպքում շատ է խոսում այդ մասին... Դե, գուցե ոչ բառացի իր ասածի նման, բայց երեւի իսկապես պետք է ցույց տալ, թե գիտակից, մտածելու ունակ հասարակությունն ինչ է մտածում այս ամենի մասին: Թեկուզ հենց ընտրությունների ժամանակ...

Մանրամասները ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное