Ռուսական հատուկ նշանակության օդուժի ինքնաթիռը ժամանել է Իսրայել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական Ту-214SR ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելում։ Այս մասին վկայում են Flight Radar կայքի տվյալները։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ RA-64516 գրանցման համարով ինքնաթիռը ռուսական հատուկ ավիացիոն էսկադրիլիայի մաս է կազմում։ Այն վայրէջք է կատարել Իսրայելի մայրաքաղաքի Բեն-Գուրիոն օդանավակայանում։
Ինքնաթիռը ռազմավարական հրամանատարական, կապի և հետախուզական միջոց է, որն օգտագործվում է Ռուսաստանի ղեկավարության կողմից։ Ներկայումս անհայտ է, թե ով և ինչ նպատակով է այցելել Թել Ավիվ այդ ինքնաթիռով։