Զելենսկին հայտարարել է, որ տարածքների հարցը կքննարկի միայն Պուտինի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն առաջարկել է սկզբում իմ և Պուտինի, ապա Թրամփի հետ եռակողմ հանդիպում։ Այդ մասին ասել է Վոլոդիմիր Զելենսկի՝ նշելով, որ պատրաստ է ցանկացած ֆորմատով հանդիպման։ «Տարածքների հարցը մենք կքննարկենք իմ և Պուտինի հանդիպմանը»,- ասել է նա։ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի։