Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է հայտարարագրել 3 մլն դրամի բենզինի կտրոն վաճառած եւ գումարը յուրացրած ՍԱՏՄ նախկին ղեկավարը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
 
«Կոռուպցիան «պոզով պոչով» կենդանի հռչակած իշխանությունների օրոք աճում ու աճում է։ Այդ կոռուպցիոն սխեմայի կիզակետում հայտնվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ ՍԱՏՄ պահեստապետը Դանիելյանից ստացել ու վաճառել է ընդհանուր 15 300 լիտր բենզինի ու 1000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ։ Դրանց արդյունքում գոյացած գումարները պահեստապետը փոխանցել է Արմեն Դանիելյանին։ Ըստ նյութերի՝ վառելիքի կտրոնների վաճառքից գոյացած գումարը կազմում է 7 մլն 844 հզ դրամ։ Մեկ այլ դեպքում, ըստ կոմիտեի, Դանիելյանը հափշտակել է տեսչական մարմնի հաշվեկշռում գտնվող 6 հազար լիտր բենզինի կտրոնները, որը կազմում է մոտ 3 մլն դրամ։ «Ընդհանուր առմամբ Դանիելյանը հափշտակել է պետությանը պատկանող և իրեն վստահված ընդհանուր ավելի քան 10 մլն դրամ արժեք ունեցող 21 հազար լիտր բենզինի ու 1000 լիտր դիզվառելիքի կտրոնները»,- այս մասին հայտնել էր Կոմիտեի՝ հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը։ Կոռուպցիոն սկանդալային բացահայտումներից հետո այժմ Դանիելյանը կալանքի տակ է։ Հասկանանք՝ արդեն հայտնի կոռուպցիոներն ինչ կենսագրություն և ունեցվածք ունի։ Արմեն Դանիելյանն իր աշխատանքային ճանապարհը սկսել է 2009 թվականին, միանգամից ՀՀ կառավարության աշխատակազմում՝ որպես վարչապետի խորհրդականի օգնական-փորձագետ։

Կառավարությունից հետո՝ որոշ ժամանակ անց, հեշտությամբ անցել է աշխատանքի Էկոնոմիկայի նախարարությունում, ապա կրկին վերադարձել Կառավարություն։ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմում ստանձնել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի՝ օրենսդրության կատարելագործման և մեթոդաբանության վարչության վերլուծությունների մշակման բաժնի պետի պաշտոնը։ Դրանից հետո սահուն անցում կատարել նույն մարմնի՝ Շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի պաշտոնին։ 2021 թվականի սեպտեմբերից 2022 թվականի օգոստոսը եղել է ՀՀ միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալը, ապա վերադարձել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ և 2024 թվականի նոյեմբերի 11-ից նշանակվել է այն պաշտոնում, որի ժամանակ չարաշահել է պաշտոնեական դիրքը (ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի)։ Արմեն Դանիելյանը 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի համաձայն՝ 2004 թվականին ձեռք բերված մեկ անշարժ գույք է հայտարարագրել, այն է՝ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստրի վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում։

Տրանսպորտային միջոցներ Դանիելյանը չի հայտարարագրել։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 413 հազար դրամ, իսկ ահա կանխիկ դրամական միջոցներ չի հայտարարագրել։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 468 հազար դրամ, որից 2 մլն 931 հազար դրամը վաստակել է 2024 թվականին ՍԱՏՄ-ում աշխատելու հաշվին, իսկ 11 մլն 537 հազար դրամը՝ մինչ այդ վարչապետի աշխատակազմում աշխատելու շնորհիվ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն 836 հազար դրամ։ Շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվել է 5 մլն 40 հազար դրամ։ Փառքուհի Ղազարյանը՝ Արմեն Դանիելյանի կինը, ներկայացրել է գրեթե դատարկ հայտարարագիր՝ առանց անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների։ Ամուսնու հայտարարագրի համաձայն՝ կինն աշխատատեղ չունի․ համենայնդեպս այդ բաժինը դատարկ է, սակայն, չգիտես ինչու և որտեղից, ստացել է 629 հազար ՀՀ դրամ եկամուտ Էկոնոմիկայի նախարարությունից։ Կնոջ ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 1 մլն 549 հազար դրամ։ Արմեն Դանիելյանը պետությանը պատճառել է միլիոնավոր դրամների վնաս, սակայն որտեղ են ծախսվել այդ գումարները՝ անհասկանալի է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
 
Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное