Վախճանվել է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը․ պատմության այս օրը (13 օգոստոս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ – Ձախլիկների միջազգային օր, Լավաշի միջազգային օր, Հայաստան՝ Շինարարների օր, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն՝ Անկախության օր, Թունիս՝ Կանանց օր, Ճապոնիա՝ Օբոն (հանգուցյալներին հիշելու օր)։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
-
1173 – վախճանվել է եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին։
-
1929 – ծնվել է կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը։
-
1943 – ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը։
-
1984 – վախճանվել է միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր, «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը՝ «Երկաթե Տիգրան»։
-
1987 – վախճանվել է խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորողներից մեկը հանդիսացող նկարիչ Գաբրիել Գյուրջյանը։
-
2005 – նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանից պահանջել է հիմնավորել երթուղային միկրոավտոբուսների ուղեվարձը 100-ից 130 դրամ դարձնելու մասին որոշումը, և, քանի որ քաղաքապետը չի կարողացել լուրջ հիմնավորում տալ, պահանջել է չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը՝ սակագինը դարձնելով 100 դրամ։
-
2008 – ռուս–վրացական պատերազմի ժամանակ ռուսական տանկերի և հետևակի մարտական մեքենաների շարասյունը դուրս է եկել վրացական Գորի քաղաքից և շարժվել է մայրաքաղաք Թբիլիսիի ուղղությամբ։
-
2010 – ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ–լեցուն համերգասրահում ներկայացել է հայ հանդիսատեսին իր առաջին երևանյան մենահամերգով։
-
2011 – Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի է ունեցել Համահայկական 5-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
-
2017 – Խոսրովի արգելոցում բռնկվել է խոշոր հրդեհ։
-
2018 – Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել։
-
2022 – վախճանվել է նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ, գեներալ Սեյրան Սարոյանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
-
582 – Մորիկը դարձել է Արևելյան Հռոմի կայսր։
-
1521 – իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը գրավել է ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանը։
-
1672 – Քրիստիան Հյուգենսը Մարսի հարավային կիսագնդում հայտնաբերել է սառցային գլխարկ։
-
1814 – ծնվել է շվեդ ֆիզիկոս և աստղագետ, սպեկտրոմետրիայի հիմնադիր Յոնաս Անգստրեմը։
-
1826 – վախճանվել է ֆրանսիացի բժիշկ և անատոմ, ախտորոշման կլինիկո–անատոմիական մեթոդի հիմնադիր, ստետոսկոպի ստեղծող Ռենե Լաեննեկը։
-
1829 – ծնվել է ռուս ֆիզիոլոգ, աշխատանքի ֆիզիոլոգիայի հիմնադիր Իվան Սեչենովը։
-
1863 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուան։
-
1899 – ամերիկացի գյուտարար Ուիլյամ Գրեյը արտոնագրել է հեռախոս–ավտոմատը։
-
1907 – Նյու Յորքում սկսել են աշխատել առաջին տաքսիները։
-
1912 – ֆրանսիացի բժիշկ Օդինը հայտարարել է, որ առաջին անգամ աշխարհում իրեն հաջողվել է անջատել քաղցկեղի վիրուսը։
-
1913 – Շեֆֆիլդում ձուլել են առաջին չժանգոտվող պողպատը։
-
1920 – տեղի է ունեցել Վարշավյան ճակատամարտը՝ խորհրդա–լեհական պատերազմի կարևոր իրադարձություններից մեկը։
-
1926 – ծնվել է կուբացի հեղափոխական, Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն։
-
1932 – Հռոմում Մակրոնին առաջին անգամ փորձարկել է կարճալիք ռադիոն։
-
1940 – Վիշիյան Ֆրանսիայում արգելվել են բոլոր մասոնական կառույցները։
-
1946 – վախճանվել է գիտաֆանտաստիկ ժանրի բրիտանացի գրող և հրապարակախոս Հերբերտ Ուելսը։
-
1960 – Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը Ֆրանսիայից։
-
1961 – Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը փակել է սահմանը Արևելյան և Արևմտյան Բեռլինների միջև։
-
1899 – ծնվել է անգլիացի կինոռեժիսոր և պրոդյուսեր Ալֆրեդ Հիչքոքը։
-
2001 – Մեթյու Հոլմանը և Բրեթ Գլեդմանը հայտնաբերել են Ուրանի չորս անկանոն արբանյակ՝ Լաոմեդեյա, Ֆրանցիսկո, Տրինկուլո և Ֆերդինանդ։
-
2004 – Աթենքում (Հունաստան) տեղի է ունեցել 27-րդ Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
-
2024 – Փենսիլվանիայի Բաթլերում կայացած հանրահավաքի ժամանակ մահափորձ է իրականացվել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ։
Կ. Խաչիկյան