Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ․ Արման Ծառուկյանը՝ Փիմբլեթին
ՍՊՈՐՏUFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և սուր պատասխանել բրիտանացի Փեդի Փիմբլեթին։
«Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ։ «Հայրիկ Դանան» քեզ մի քանի տարեց մրցակից տվեց` շուրջդ աղմուկ բարձրացնելու համար։ Դու միայն այդ «աղմուկն» ես։ Ես կարիերայիս ընթացքում ինքս եմ ամեն ինչ վաստակել։ Ինձ ոչինչ չեն տվել, դու թափթփուկ ես։ Հիմա՛ր, իսկ այժմ նստի՛ր և սպասի՛ր, թե ինչ է ասելու «Հայրիկ Դանան»»,- գրել է Արման Ծառուկյանը։
Հայ մարտիկի գրառումից առաջ Փիմբլեթը հայտարարել էր, որ հուսով է UFC-ի դասակարգման աղյուսակում շրջանցել Ծառուկյանին ու պայքարել չեմպիոնական տիտղոսի համար.
«Հուսով եմ՝ այդ հարցը կկարգավորվի, բայց հասկանում եմ, որ կարծես 9-րդ տեղում եմ կամ մոտակայքում։ Այլ անձինք, հավանաբար, ավելի արժանի են տիտղոսին, բայց «արիստոկրատը»` այդ փոքրիկ հարուստ տղան` Արմանը, միանշանակ, ո՛չ»,-ասել էր Փիմբլեթ։
Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում հիմա երկրորդ տեղում է։