Արմավիրի բանտում երեք կալանավոր հացադուլ են հայտարարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեզ հասած տեղեկությունների համաձայն այս պահին Արմավիր քրեակատարողական հիմնարկում 3 կալանավոր հացադուլ են հայտատարել:
Օրերս Արմավիր բանտի ճաշարանում հացի մեջ թմրանյութ և հեռախոսաներ էին հայտնաբերել։ Կատարվածի մեջ մեղադրում են կալանավորներին, որոնք էլ ի նշանի բողոքի հացադուլ են հայտարարել նշելով, թե դեպքի և կազմակերպվածի հետ կապ չունեն։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ այս պահին 3 կալանավոր հացադուլ են հայտարարել, որոնցից 2-ը առողջական խնդիրների հետ կապված են հացադուլ հայտարարել, իսկ մյուս անձը քրեական գործի հետ կապված: