Հայաստանը 2026 թվականին կդառնա գինու տուրիզմի համաշխարհային կենտրոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2026 թվականին Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել գինեգործության աշխարհի ամենակարևոր միջոցառումներից մեկը՝ Concours Mondial de Bruxelles մրցույթը: Այդ 33-րդ փառատոնը կնվիրվի կարմիր և սպիտակ գինիների համտեսին, գրում է Tourprom.ru–ն:
Հայաստանի ընտրությունը, որպես հյուրընկալող երկիր, նրա հարուստ գինեգործական ժառանգության և միջազգային ասպարեզում աճող դերի ճանաչումն է: Հիմնադրված լինելով 1994 թվականին, Concours Mondial de Bruxelles-ը ամեն տարի հավաքում է աշխարհի առաջատար փորձագետ համտեսողների որակի խիստ չափանիշներով հազարավոր գինիներ գնահատելու համար: Ժյուրիի կազմում ընդգրկված են սոմելիեներ, գինեգործներ, մասնագիտացված լրագրողներ և գնորդներ: Ամեն տարի մրցույթը գնահատում է ավելի քան 10000 գինիներ 50 գինիներ արտադրող երկրներից:
Հայաստանը, որը հայտնի է որպես գինեգործության ամենահին երկրներից մեկը, վերջին տարիներին վերապրել է իր գինու արդյունաբերության վերածնունդ: Մրցույթի անցկացումը Երևանում կներկայացնի տեղական տերուարների հարստությունը, հազվագյուտ հայկական խաղողի տեսակները, ինչպիսիք են Սև Արենին և Ոսկեհատը, ինչպես նաև հայ գինեգործների հմտությունն ու նվիրվածությունը։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշել է. «Մեծ պատիվ է Հայաստանի համար հյուրընկալել Concours Mondial de Bruxelles մրցույթը։ Այդ որոշումը ընդգծում է ոչ միայն մեր գինիների աճող որակը, այլ նաև մեր ցանկությունը` աշխարհին ներկայացնելու Հայաստանի հարուստ գինու ժառանգությունն ու մշակույթը։ Մենք անհամբեր սպասում ենք ամբողջ աշխարհի մասնագետներին և հյուրերին ընդունելուն ավանդական հայկական հյուրընկալությամբ»։
Իտալիայից, Խորվաթիայից, Մեքսիկայից, Սլովակիայից և Չինաստանից հետո, 2026 թվականին Հայաստանը կստանձնի այդ հեղինակավոր միջազգային մրցույթի էստաֆետը։ Կարմիր և սպիտակ գինիների համտեսի Concours Mondial de Bruxelles 2026-ը խոստանում է լինել տարվա ամենահետաքրքիր միջոցառումներից մեկը գինու փորձագետների, լրագրողների և ամբողջ աշխարհի գինու սիրահարների համար։ Այդ միջոցառումը կամրապնդի Հայաստանի դիրքերը որպես յուրահատուկ գինու մշակույթ ունեցող երկիր։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը